


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
Հավելենք նաև, որ երեկ երեկոյան ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը թվիթերյան իր էջում գրել է. "Ձմռան ցուրտ պայմաններում շուրջ 1100 խաղաղ բնակիչներ, այդ թվում ՝ կանայք, ծերեր և 270 երեխաներ, անորոշության մեջ են Լաչինի միջանցքում, արգելափակված և զրկված են Լեռնային Ղարաբաղում իրենց տներ, իրենց ընտանիքներ վերադառնալու հնարավորությունից, շատերը զրկված են կրթության իրավունքից":



