


Արմինֆո. Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 20-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - ասվում է հաղորդագրությունում:



