Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022 23:22
Նաիրա Բադալյան

Հայաստանում մտադիր են արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում մտադիր են արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, արտադրությունն ու ներմուծումը

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

 

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

 

Նախ անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում 2024 թվականից ներդրվելու է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու պարտադիր պահանջ: Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով: 2024 թվականից ներդրվելու է նաև տվյալների առցանց փոխանցմամբ, մակերևութային և ստորերկրյա ջրօգտագործման, այդ թվում՝ էկոլոգիական թողքի հաշվառման պահանջ: 2022 թվականի ընթացքում տեղադրվել և կնքվել է 25 ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգ:

 

Նշվել է, որ 2020-2021թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների (խորքային հոր) փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:

 

Անդրադառնալով կլիմայի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավարությունների կատարմանը՝ պատասխանատուները նշել են, որ մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ երկարաժամկետ (մինչև 2050 թ․) ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը:

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Առաջիկայում կամրագրվեն մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից նորմերը: Ընդգծվել է, որ շարունակվում են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման մասով ԱԱՀ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Ընթացիկ տարում մշակվել է «ՀՀ անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և 2023-2032 թվականների գործողությունների ազգային ծրագիրը», որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում, կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը:

 

Պատասխանատուները զեկուցել են, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում են շուրջ 18 տեսակի թույլատվական փաստաթղթղեր: Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից առաջին անգամ ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը:

 

Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում վերանայվել են խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման ու տեխնիկական վերահսկողության համար հայտարարվել է մրցույթ:

 

Մեկնարկել է շրջակա միջավայրի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող 10՝ արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման գործընթացը:

 

ՀՀ տարածքում աղտոտված, դեգրադացված հողերի մոնիթորինգի շրջանակներում նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել են դաշտային հետազոտական աշխատանքներ, հողերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ:

 

«Զվարթնոց» ավիաօդերեվութաբանական կենտրոն ՓԲԸ–ի կողմից նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրել ամպրոպ տեղորոշիչ սարք: «Շիրակ» օդանավակայանում ևս կտեղադրվի վազքուղու 02 շեմի նոր գերժամանակակից օդերևութաբանական կայան:

 

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» ազգային պարկերի ՊՈԱԿ-ների, «Արգելոցային համալիր», «Զանգեզուր կենսոլորտային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ների գործունեությանը:

 

Զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր:

 

Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումների շրջանակում շարունակվում է միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, դրանց շրջանակում իրականացվում են՝ դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելման, կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովման, կանոնավոր աղբահանության ապահովման, Սևանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինման և կարողությունների բարելավման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման միջոցառումները:

 

Աշխատանքները շարունակվել են նաև Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կարգավորման ուղղությամբ: 2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի միչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15 500 հատ ամառային իշխան, 163 000 հատ գեղարքունի իշխան:

Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք:

 

Վարչապետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Ծավալվել է մտքերի փոխանակություն՝ ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:

 

Վարչապետը նշել է Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը, միաժամանակ ընդգծել հանրային լողափերի գործունեության առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Անդրադառնալով անտառների վերականգնման ուղղությամբ քայլերին՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագարված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Կարևորվել են նաև նախարարության կողմից բնակելի շենքերում էներգախնայողության ծրագրերի իրականացման, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները, որոնց շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումըՀայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումը
ՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհըՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը
Արդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումներըԱրդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումները
Հայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունըՀայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունը
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։
Ընդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքըԸնդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքը
ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասինԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի ԹուրքիաՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Թուրքիա
Ընդդիմադիր գործիչները Փաշինյանի գլխավորած իշխանություններին մեղադրել են բանտում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի մահվան մեջԸնդդիմադիր գործիչները Փաշինյանի գլխավորած իշխանություններին մեղադրել են բանտում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի մահվան մեջ
«Ուժեղ Հայաստան». Կալանավայրում ընդդիմադիր գործչի հերթական մահվան պատասխանատվությունը կրում է Փաշինյանի իշխանությունը.«Ուժեղ Հայաստան». Կալանավայրում ընդդիմադիր գործչի հերթական մահվան պատասխանատվությունը կրում է Փաշինյանի իշխանությունը.
Ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիրը» պոեմի առաջին թատերական ներկայացումը, որը հիմնված է Ավետիք Իսահակյանի խոսքերի վրա, պրեմիերան կկայանա ՀայաստանումՌուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիրը» պոեմի առաջին թատերական ներկայացումը, որը հիմնված է Ավետիք Իսահակյանի խոսքերի վրա, պրեմիերան կկայանա Հայաստանում
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանի» կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածունԲանտում մահացել է «Ուժեղ Հայաստանի» կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուն
ՀՀԿ փոխնախագահը կոչ արեց հայկական կողմին պահանջել ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը՝ քաղաքական կողմնակալության համարՀՀԿ փոխնախագահը կոչ արեց հայկական կողմին պահանջել ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը՝ քաղաքական կողմնակալության համար
ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարը և Իրանի փոխնախագահը քննարկել են մշակութային համագործակցության հեռանկարները։ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարը և Իրանի փոխնախագահը քննարկել են մշակութային համագործակցության հեռանկարները։
Սրբուհի Գալյան. ԱՊՀ արդարադատության նախարարների գագաթնաժողովի անցկացումը Երևանում նոր հնարավորություններ է բացում իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համարՍրբուհի Գալյան. ԱՊՀ արդարադատության նախարարների գագաթնաժողովի անցկացումը Երևանում նոր հնարավորություններ է բացում իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համար
Ռուսաստանի արդարադատության նախարարության ղեկավար. Մենք պետք է հանդես գանք որպես իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրավական շրջանակի ճարտարապետներ։Ռուսաստանի արդարադատության նախարարության ղեկավար. Մենք պետք է հանդես գանք որպես իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրավական շրջանակի ճարտարապետներ։
Քննչական կոմիտեն ավարտել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՔննչական կոմիտեն ավարտել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում ԵրևանումԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում Երևանում
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Պուրմոհամմադին պատվեց Լորիս Չեկնավորյանին Երևանի Կապույտ մզկիթումՊուրմոհամմադին պատվեց Լորիս Չեկնավորյանին Երևանի Կապույտ մզկիթում
Երևանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցումԵրևանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում
Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն էին և մնում են Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները, ասում է խորհրդարանի խոսնակըԼևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն էին և մնում են Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները, ասում է խորհրդարանի խոսնակը
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով ժամանել է ՖրանսիաՀՀ վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա
ԱԳՆ․ Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են ամուր քաղաքական հանձնառության հիման վրաԱԳՆ․ Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են ամուր քաղաքական հանձնառության հիման վրա
ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդել են Ազգային ժողովում ծեծկռտուքի փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասինՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդել են Ազգային ժողովում ծեծկռտուքի փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
Գրոնո․ Եվրամիության համար Հարավային Կովկասի կարեւորությունն անվիճելի էԳրոնո․ Եվրամիության համար Հարավային Կովկասի կարեւորությունն անվիճելի է
Ռուսաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի շուրջ 44-օրյա պատերազմի ավարտի օրը թշնամու կողմից սպանված ռուս օդաչուների հիշատակինՌուսաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի շուրջ 44-օրյա պատերազմի ավարտի օրը թշնամու կողմից սպանված ռուս օդաչուների հիշատակին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները գիտակրթական ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները գիտակրթական ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալ
ՀԱԿ փոխնախագահ․ Չորրորդ հանրապետության ստեղծման գաղափարի քողի ներքո փորձ է արվում հրաժարվել պատմական շարունակականության սկզբունքիցՀԱԿ փոխնախագահ․ Չորրորդ հանրապետության ստեղծման գաղափարի քողի ներքո փորձ է արվում հրաժարվել պատմական շարունակականության սկզբունքից
acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն
"Ուժեղ Հայաստան". Բաքվի պահանջով սահմանադրական հանրաքվեին համաձայնությունը նահանջ է անկախության սկզբունքներից
Հայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները քաղաքական-տնտեսական համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները քաղաքական-տնտեսական համագործակցության օրակարգի վերաբերյալ
Կոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համար
Փաշինյանը և Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջՓաշինյանը և Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ
Հայաստանի իշխանությունները հանրային դժգոհության ֆոնին հրաժարվել են թաղման նպաստները վերացնելու գաղափարիցՀայաստանի իշխանությունները հանրային դժգոհության ֆոնին հրաժարվել են թաղման նպաստները վերացնելու գաղափարից
Արցախի Հանրային խորհուրդը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի 6-րդ տարելիցին իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանությանըԱրցախի Հանրային խորհուրդը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի 6-րդ տարելիցին իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանությանը
Մանե Թանդիլյան ․ Փաշինյանի իշխանության օրոք հայ ռազմագերիները վերադարձի շանս չունենՄանե Թանդիլյան ․ Փաշինյանի իշխանության օրոք հայ ռազմագերիները վերադարձի շանս չունեն
"Ուժեղ Հայաստան". Ալիևը ցուցադրաբար "բացել է"  Ստեփանակերտում Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը
Փաշինյան․ մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմՓաշինյան․ մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հարգանքի տուրք է մատուցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայրենիքը պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հարգանքի տուրք է մատուցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայրենիքը պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակին
Շվեյցարիան հայտարարեց Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացմանը աջակցելու նոր նախագծի մեկնարկի մասինՇվեյցարիան հայտարարեց Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացմանը աջակցելու նոր նախագծի մեկնարկի մասին
«Ուժեղ Հայաստան». Նոյեմբերի 9-ը պետք է դառնա ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր«Ուժեղ Հայաստան». Նոյեմբերի 9-ը պետք է դառնա ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր
ՀՀ խորհրդարանը հայտարարում է մրցույթ՝ Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամի պաշտոնի համար թեկնածուներ առաջադրելու համարՀՀ խորհրդարանը հայտարարում է մրցույթ՝ Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամի պաշտոնի համար թեկնածուներ առաջադրելու համար
ԱԺԲ․ նոյեմբերի 9-ը ոչ միայն հիշատակի օր է, այլև պայքարի հերթական հանգրվանԱԺԲ․ նոյեմբերի 9-ը ոչ միայն հիշատակի օր է, այլև պայքարի հերթական հանգրվան
Դիվանագետ. TRIPP-ը բացում է առևտրային հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար և առաջ է մղում ԱՄՆ ռազմավարական շահերը Հարավային ԿովկասումԴիվանագետ. TRIPP-ը բացում է առևտրային հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար և առաջ է մղում ԱՄՆ ռազմավարական շահերը Հարավային Կովկասում
Արցախցիներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը գտնվում է իրականացման ակտիվ փուլումԱրցախցիներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը գտնվում է իրականացման ակտիվ փուլում
Շոյգու. Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունիՇոյգու. Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի
Եվրամիությանը միանալու վերաբերյալ Հայաստանի հանրաքվեն պետք է նախորդի անդամակցության դիմումի ներկայացմանըԵվրամիությանը միանալու վերաբերյալ Հայաստանի հանրաքվեն պետք է նախորդի անդամակցության դիմումի ներկայացմանը
Արցախի դեմ 44-օրյա թշնամական ագրեսիայի ավարտի 6-րդ տարեդարձին քաղաքացիները այցելում են «Եռաբլուր»Արցախի դեմ 44-օրյա թշնամական ագրեսիայի ավարտի 6-րդ տարեդարձին քաղաքացիները այցելում են «Եռաբլուր»
Ռուսաստանի դեսպան. Հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանագիրը կազմվել է Հայաստանի համար աննախադեպ բարենպաստ պայմաններովՌուսաստանի դեսպան. Հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանագիրը կազմվել է Հայաստանի համար աննախադեպ բարենպաստ պայմաններով
Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որոշում է իր գործունեության ոլորտներըՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որոշում է իր գործունեության ոլորտները
Ռուսաստանի դեսպան. Հայաստանի ռազմավարական ուղեցույցների վերաձևակերպման գործընթացը չի կարող չբարձրացնել նոր հավասարակշռություններ գտնելու հարցըՌուսաստանի դեսպան. Հայաստանի ռազմավարական ուղեցույցների վերաձևակերպման գործընթացը չի կարող չբարձրացնել նոր հավասարակշռություններ գտնելու հարցը
ՌԴ ԱԳՆ․ Երևանը կրկին փորձում է իր կողմից ընդունվող որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ անդամ երկրների վրաՌԴ ԱԳՆ․ Երևանը կրկին փորձում է իր կողմից ընդունվող որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ անդամ երկրների վրա
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող գործընթացների համար պատասխանատվությունը ՌԴ-ի վրա բարդելու փորձերինԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող գործընթացների համար պատասխանատվությունը ՌԴ-ի վրա բարդելու փորձերին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է