
ՀՀ կառավարությունը ծխախոտ արտադրող և ներմուծող
ընկերություններին թույլատրել է բարձրացնել գները, կապված արժույթի փոխարժեքի
կտրուկ տատանումների հետ: Որոշումն ընդունվել է փետրվարի 19-ին, կառավարությնա
նիստում:
Որոշման նախագիծը
ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախտանգ Միրումյանը: Նա նշել է, որ նախորդ
որոշման համաձայն, որն ընդունվել էր 2013 թվականին, Հայաստանում իրացվող ծխախոտի
գների վրա սահմանված էր առավելագույն մանրածախ գներ, որոնց հիման վրա հաշվարկվում
էր ավելացված արժեքի հարկը: Դա նշանակում է, որ ծխախոտ արտադրող և ներմուծող
ընկերությունները չեն կարող ծխախոտն իրացնել ավելի բարձր գներով, պարզաբանել է նա:
Փոխնախարարը նշել է, որ փոխարժեքի կտրուկ տատանոմների հետևանքով հանրապետության
տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացան պրոբլեմներ, հատկապես ներմուծողների մոտ:
Նոր որոշմամբ
կառավարություն ապահովեում է գների ճկունություն և դրանք բարձրացնելու
հնարավորություն է ստեղծում, եթե փոխարժեքի տատանումները հաշվետու ամսում կկազմեն
ավելի քան 5%: Տնտեսվարող սոբյեկտները պարտավոր են հարկային մարմիններին ներկայացնել
նոր գների վերաբերյալ համապատասխան հռչակագիր, որից հետո հարկերը կգանձվեն արդեն
նոր գների հիման վրա, ասել է Միրումյանը:
Ըստ ծխախոտային
ընկերությունների տվյալների, Հայաստանի ծխախոտի ներքին շուկայի տարողությունը
կազում է տարեկան 5.1 մլրդ.ծխախոտ, և այդ ցուցանիշը տարիների ընթացքում գրեթե չի
փոփոխվում, չնայած տեղական արտադրության էական աճին, որն զբաղեցնում է շուկայի
40%-ը: Արտադրությունը հիմնականում աճում է արտահանման հաշվին, իսկ ներմուծման
ծավալների աճը մեծ չէ:
Հիշեցնենք,
որ Հայաստանի մանրածախ արտարժույթի շուկայում հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը
ներառյալ ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ 45%, հասնելով 570 դրամ
/դոլար ցուցանիշին, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ին ամրապնդվելով 455 դրամ /դոլար մակարդակում, իսկ
դեկտեմբերին 22-ին արժեզրկման ազդանշաները կրկին ակտիվացան, ինչի արդյունքում,
դեկտեմբերի 26-ին փոխարժեքը բարձրացավ մինչև 464 դրամ / դոլար: ՀՀ ԿԲ փոխարժեքը
փետրվարի 19-ին կազմել է 479.48
դրամ/դոլար: