Arminfo.info


 Հինգշաբթի, 12 Մայիսի 2022 10:47
Նաիրա Բադալյան

Նիդերլանդները պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո. Մարկ Ռուտե

Նիդերլանդները պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո. Մարկ Ռուտե

Արմինֆո. Հաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը:

Պարոն Ռուտեն կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և երկու երկրների միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ոլորտներում:

 

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

 

Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով:

Մարկ Ռուտեն, մասնավորաապես նշել է.

 

«Շատ շնորհակալ եմ: Ինձ համար մեծ հաճույք է Նիկոլ Փաշինյանին և իր կառավարության մի քանի անդամներին այստեղ ողջունել և ընդունել: Նիդերլանդները և Հայաստանը աշխարհագրական առումով մի քանի հազար կիլոմետր հեռու են իրարից, բայց մնացած առումներով տարածութունը մեր երկրների միջև փոքր է: Մենք մշակութային արժեքների գնահատողն ենք. Դրենցի թանգարանում ցուցահանդես է երեկ բացվել, և հուսով եմ շուտով կայցելեմ այնտեղ: Մենք նաև հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք, որոնք արդեն 30 տարի է գոյություն ունեն: Նիդերլանդների դեսպանության բացումը տեղի ունեցավ Երևանում, որը հաստատում է մեր երկկողմանի հիանալի հարաբերությունները: Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո, շատ մեծ պլաններ ունի. շատ թեմաներ ունենք խոսելու, շատ մեծ պլաններ կան: Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ և պայմաններ: Վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել, կոռուպցիայի և շատ այլ խնդիրների դեմ պայքար է իրականացվել: Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ, և բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին, շատ եմ գնահատում իր կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ: Չնայած շատ դրական ձեռքբերումներ կան, ցավոք, աղետալի պատերազմն Ուկրաինայում բոլորին վշտացնում է: Իհարկե, այդ մասին մենք այսօր խոսել ենք: Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ այդ ահավոր պատերազմը պետք է դադարի, և բոլոր կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և բանակցություններ սկսեն դրա վերաբերյալ: Միայն դա կարող է հանգեցնել մշտական խաղաղության: Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, և այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք: Շատ բարդ խոսակցություն է այդքան վշտից հետո: Պարոն Փաշինյանն այդ մասին պառլամենտում շատ պարզ խոսքեր արտահայտեց: Ես իմ հարգանքն արտահայտեցի դրա վերաբերյալ, Հայաստանի կառավարության ջանքերն այդ առումով, մենք սրտանց ողջունում ենք և շարունակելու ենք ողջունել: Դեռ չենք ավարտել, իհարկե, մեր խոսակցությունները, շուտով նստելու ենք սեղանի շուրջ, բայց ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին և նախարարներին այցի համար: Այս այցի ժամանակ նորից հաստատեցինք, թե ինչն է միավորում մեր ազգերին: Դա խոստանում է շատ լավ և դրական համագործակցություն ապագայում: Անձնապես շատ եմ ողջունում այդ բոլորը, նորից շնորհակալություն եմ հայտնում, և հուսով եմ՝ նորից կհանդիպենք»:

 

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնական այցով հրավիրելու համար: Պետք է արձանագրեմ, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն: Եվ ես այսօր մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստը, որ այս ժամանակում տեղի է ունենում այս պաշտոնական այցը , ես գնահատում եմ ոչ միայն մեր հարուստ պատմական հարաբերությունների և առևտրատնտեսական բավական զարգացած հարաբերությունների արտահայտություն, այլև Նիդերլանդների և անձամբ Ձեր, պարոն վարչապետ, աջակցությունը հայկական ժողովրդավարությանը, մեր կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Առաջին անգամ եմ ընդհանրապես Նիդերլադներում գտնվում և շատ տպավորված եմ Ձեր հիասքանչ և գեղեցիկ երկրով: Եվ, իհարկե, դա լրացուցիչ խթան է և ոգևորում է մեզ, որպեսզի մենք հետագայում զարգացնենք հարաբերությունները բոլոր ոլորտներում և քաջալերենք նաև մարդկային, մշակութային, տնտեսական կապերի հետագա զարգացումը մեր երկրների միջև: Պիտի արտահայտեմ նաև իմ շնորհակալությունը Ձեզ, պարոն վարչապետ, Ձեր արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և այն բանի համար, որ Դուք հստակ աջակցում եք ՀՀ կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին: Պետք է ասեմ, որ այո՛, մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է, և մենք հույս ունենք բոլոր ուղղություններով առաջ ընթանալ: Մենք շատ հետաքրքրված ենք և այսօր մի քանի առիթներով քննարկել ենք, մասնավորապես, Հայաստանում գյուղատնտեսական տեխնոլոգիաների ավելի լայնածավալ կիրառման հարցը: Մենք գիտենք, որ Նիդերլանդները ամենազարգացած գյուղատնտեսական և տեխնոլոգիական երկիր է, և մենք ուրախ ենք և շնորհակալ, որ և կառավարությունը, և բիզնեսը, որի հետ այսօր հանդիպում ունեցանք, հետաքրքրված են այդ ուղղություններով հետագա զարգացումների համար: Ժողովրդավարական բարեփոխումների աջակցման գործում մեծ է Նիդերլանդների Թագավորության և Ձեր կառավարության դերը: Իհարկե, մեր հիմնական համագործակցության գործընկերը Եվրամիությունն է այս հարցում, և իհարկե, Եվրամիության անդամ երկրների աջակցությունը կարևոր է: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին ուժի մեջ մտավ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնաված գործընկերության համաձայնագիրը, որը, ըստ էության, հենց ժողովրդավարական բարեփոխումների համատեղ օրակարգն է: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով: Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում: Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև, մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում: Կրկին անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ այցի արդյունքներով մեր հարաբերությունների հետագա զարգացման նոր խթան կտրվի: Շնորհակալություն»:

 

Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն պատասխանել են լրագրողների հարցերին:

 

«Շանթ» հեռուստաընկերություն, Վահագն Հակոբյան – Հարցս ուղղում եմ Նիդերլանդների վարչապետին: Պարոն վարչապետ, Նիդերլանդները՝ որպես Եվրոպական Միության հիմնադիր անդամ, որպես Եվրամիության արժեքներն առաջ մղող, ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին, նրանց ազատ չի արձակում: Ավելին՝ չնայած այն բազմաթիվ հայտարարություններին, որ Հայաստանն անում է, որ պատրաստ է խաղաղության, Հայաստանը խաղաղության ջատագովներից է, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և ավելին՝ մինչ օրս շարունակում է գտնվել Հայաստանի սուվերեն տարածքում:

Վերջում՝ Դուք նաև խոսեցիք մշակութային արժեքներից, ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանը՝ այդ երկրի իշխանությունների կողմից ամենաբարձր հովանավորությամբ, ձևախեղում և ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային արժեքները: Շնորհակալություն:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտե - Շնորհակալություն, հարցի համար: Նախևառաջ ասեմ, որ 2020 թվականի պատերազմը բոլորիս ցույց տվեց, որ վերջնական խաղաղությունը մեծ կարևորություն ունի, դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում: Դրանք, իհարկե, վերին աստիճանի դժվար և հուզմունքային զրույցներ են՝ այսպիսի պատմությունով: Միևնույն ժամանակ ասեմ, որ հետևողական խաղաղությունն իրագործելի է, և միայն այդ խաղաղությամբ կարող են երկու երկրներն այդ տարածաշրջանում ապրել: Պետք է շատ իրատես լինենք այդ առումով:

Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը նույնպես ազդեցություն ունի երեք նախագահների վրա Մինսկի խմբի առումով նկատի ունեմ՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Դրականն այն է, որ այդ նախագահներն ակտիվ են, ակտիվ գործունեություն են ցուցաբերում, իրենց դրական աշխատանքը շարունակում են, և իմ գործընկերը, ինչպես ասաց այդ մասին, Եվրոպական Միությունը շատ ակտիվ է այդ առումով: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ դյուրացնող դեր է կատարում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների միջև: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, որ բռնություններին վերջ դրվի, լարվածությունը նվազի և կոնֆլիկտը խաղաղության սեղանի շուրջ լուծվի: Իհարկե, այդ մասին շատ երկար չեմ կարող խոսել, բայց մենք երկուսով մեր զրույցների և հեռախոսազրույցների ժամանակ այդ նույնը հաստատել ենք, որ դա շատ կարևոր է իրականացնել:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կուզեմ անդրադառնալ՝ ընդգծելով, որ մենք նաև Ադրբեջանում պահվող մեր գերիների հետ կապված հարցն ենք քննարկել: Եվ պիտի արձանագրեմ, որ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը շատ հստակ բանաձև է ընդունել այդ առիթով: Նաև պիտի արձանագրեմ, որ այդ հարցում վարչապետ Ռուտեի հետ մեր դիրքորոշումները համընկնում են: Իհարկե, հասկանալի է, որ այդ իրավիճակը միջազգային հանրության համար ավելի ու ավելի անընդունելի է դառնում, երբ մարդկանց կյանքերը կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ռազմագերիները պետք է վերադառնան տուն:

 

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտե - Նիդերլանդները կշարունակի պայքարել այդ ուղղությամբ, որպեսզի գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց Հայրենիք:

 

Հարց - Պարոն Ռուտե, Եվրամիությունը հաճախ խնդիրներ է ունենում Արևելյան Եվրոպայի երկրների հետ: Հիմա Ֆրանսիայի նախագահը տարբեր պլաններ ունի Եվրամիությունը վերակազմակերպելու առումով: Միգուցե նոր քաղաքական միություն են պլանավորում ստեղծել, ուրիշ թեկնածու երկրներ միգուցե ներառվեն, միգուցե Հայաստանն ընդգրկվի դրա մեջ: Ի՞նչ կարծիքի եք Դուք: Միգուցե Հայաստանի համար էլ լավ միտք է, միգուցե Հայաստանի վարչապետն այդ մասին կարողանա ինչ-որ բան արտահայտել, կամ ինչպիսի՞ տեսակետներ ունի այսպիսի միության մասին:

 

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտե - Իհարկե, շատ հետաքրքիր պլաններ են արտահայտվել: Մենք էլ դրա մանրամասներին ծանոթ չենք: Հուսով ենք՝ շուտով կարող ենք ծանոթանալ: Հիմա շատ բան հայտնի չէ այդ մասին: Շատ քիչ բան է հայտնի: Մեր առաջին նախնական արձագանքն այն է, որ շատ հետաքրքիր միտք է, մտահղացում է: Մենք, իհարկե, շատ լավ գիտակցում ենք, որ Արևմտյան Բալկաններում շատ մեծ լարվածություններ կան՝ Հյուսիսային Մակեդոնիայում, Ալբանիայում: Հեռանկարներ կան, որպեսզի նրանք ընդգրկվեն և թեկնածու դառնան, անդամակցեն այդ նոր միությանը: Բայց, ցավոք, խնդիրներ են առաջացել Մակեդոնիայի, Ալբանիայի և Բուլղարիայի շուրջ, և դեռ այդ հարցերը չեն լուծվել: Ես հաջորդ շաբաթ այց եմ կատարելու Սոֆիա: Բայց այդ նրբությունները գոյություն ունեն: Ես ուզում եմ այդ հարցերն ավելի խորապես քննարկել, հետո նոր ինչ-որ կարծիք արտահայտել: Բայց ներկա դրությամբ կարող եմ ասել, որ հետաքրքիր մտահղացում է:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե ես ճիշտ հասկացա հարցը, պիտի արձանագրեմ, որ Եվրամիության Արևելյան գործընկերության հետ կապված վերջին զեկույցները մեզ համար շատ հաճելի են, որովհետև այդ զեկույցները ցույց են տալիս, որ Հայաստանն իսկապես ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով շատ վստահ է առաջ ընթանում: Բայց այստեղ կա մի նրբություն, որի մասին ես կցանկանայի ասել. մենք չենք ուզենա, որ Արևելյան գործընկերության երկրները գնահատվեն ըստ նրա, թե իրենք արդյոք Եվրամիությանը միանալու օրակարգ ունեն, թե օրակարգ չունեն, որովհետև, կարծում եմ, որ դրանք տարբեր խնդիրներ են: Մենք բարեփոխումների ուղղությամբ շատ լավ առաջ ենք շարժվում և մենք չենք ցանկանա, որ այդ բարեփոխումների առաջընթացը գնահատվեր ըստ այնմ, թե մենք Եվրամիության անդամի թեկնածու ենք, թե թեկնածու չենք: Եվ այս առումով Արևելյան գործընկերության երկրների դասակարգումները պիտի խնդրենք, միջնորդենք, որ տեղի չունենան, որպեսզի երկրները խմբավորվեն ըստ իրենց օբյեկտիվ ցուցանիշների և հաջողությունների, բարեփոխումների տրամաբանության:

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Իրինա Մկրտչյան – Հարցս ուղղում եմ Նիդերլանդների Թագավորության վարչապետին: Արդյոք պատասխան այց Հայաստան կատարելու ծրագրեր կա՞ն, թե ոչ: Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության վերաբերյալ ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:

 

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտե - Վիզաների հարցը շատ բարդ է: Մենք այդ մասին խոսակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Ներկա դրությամբ այդ մասին նորություններ չունենք հայտնելու: Բայց խոսակցության նյութ է:

Ես շատ կգնահայտեի, ես Հայաստանում չեմ եղել մինչ օրս: Եթե ես ստանամ այդպիսի հրավեր: COVID-ի միջոցառումների պատճառով այնքան ենք հետ ընկել մեր աշխատանքից, բայց մեծ հաճույքով կայցելեի Հայաստան:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծ հաճույքով պաշտոնապես Ձեզ հրավիրում եմ առաջիկա հնարավոր ժամանակահատվածում այցելել Հայաստանի Հանրապետություն: Ես ուրախ կլինեմ Ձեզ ընդունել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ավարտվել է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցըՌուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցը
ՀՀ վարչապետը մեկնել է ՂրղզստանՀՀ վարչապետը մեկնել է Ղրղզստան
Կաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ ՓելեշյանինԿաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ Փելեշյանին
Անկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարքԱնկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարք
Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։
Վարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանըՎարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանը
Փաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծըՓաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը
Մհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծըՄհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը
Իրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետոԻրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետո
Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել 
Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած "Իրական Հայաստանի" հայեցակարգը
ԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակովԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով
Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցըՍահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցը
Վահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահՎահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով
Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը 
Փաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումըՓաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումը
Երևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվելԵրևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել
 Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք
Դատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցըԴատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցը
Ձերբակալվել է Ձերբակալվել է "Մուլտի Գրուպ" կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը
Երևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայություններըԵրևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայությունները
Իշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն ՉախոյանԻշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն Չախոյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ
"Մուլտի Վելնես" մարզահամալիրը դատական կարգով կվիճարկի վարձակալության համաձայնագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումը
Ավետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրաԱվետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրա
Երևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումըԵրևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասին
Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։
ՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարությունՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետՀայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետ
Ընդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն ՔոչարյանԸնդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն Քոչարյան
Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական