


Արմինֆո.Մահացել է Դիմադրության շարժման մասնակիցներից մեկը, որը մասնակցել է Ֆրանսիայի հրապարակում անհնազանդության ակցիաներին։
Ինչպես հաղորդել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանը, Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու, ում ինքնությունը դեռևս պարզված չէ:
"Նրա սիրտը կանգ առավ։ Վերակենդանացման բոլոր միջոցառումները եւ բժիշկների գործողությունները, ցավոք, արդյունք չտվեցին", - հաղորդել է Դանիելյանը։
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իր հերթին, ցավակցություն է հայտնել մահացած քաղաքացու հարազատներին ու մերձավորներին: "Երթի ավարտից հետո ,քիչ առաջ իմացանք, որ պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ... Խորապես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլորիս... Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ,սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար Կխպիտուլյանտների համար Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները օտար են… Այս մահը նահատակություն է՝ հանուն ազգային ու համերաշխ Հայաստանի։
Աստված հոգիդ լուսավորի,Հայ պայքարող ազգային քաղաքացի", - Facebook-ի իր էջում գրել է Շարմազանովը։
Հիշեցնենք, որ մայիսի մեկից Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել է ընդդիմադիր ուժերի վրանային ավան, որոնք պահանջում են Փաշինյանի եւ նրա թիմի հրաժարականը ։ Շարժման ակտիվիստներն արդեն չորրորդ գիշերն անցկացնում են փողոցում, իսկ առավոտից փողոցներ են փակում ողջ քաղաքում։ Մայիսի 3-ին և 4-ին փակվել են նաև մարզային ճանապարհներ։



