


Գյումրիում
վիրավորվել է 4 ոստիկան և 8 ցուցարար, որոնք մասկցում են բողոքի ակցիային,
պահանջերով հայկական կողմից հանձնել 6 հոգում սպանության մեջ կասկածվող վալերի
Պերմյակովին: Այս մասին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են «Գյումրի» բժշկական կենտրոնից:
Ըստ
տեղեկությունների, վիրավորները հիմնականում հիվանդանոց են տեղափոխվել թեթև
մարմնական վնասվածքներով և այրուծքներով: Ոստիկաններից երկուսը վնասվածքներ են
ստացել գլխի շրջանում, հավանաբար ցուցարարների կողմից քարերի նետման հետևանքով:
Նշենք,
որ Գյումրիում ընթացող ակցիան շարունակվում է: Ներկայումս ցուցարարները գնում են
դեպի Շիրակի մարզի դատախազություն, որտեղ պետք է սպասեն ԱԺ պատգամավորներ Զարուհի
Փոստանջյանին և Մարտուն Գրիգորյանին: Վերջիններս գնացել են ռուսական 102-րդ
ռազմաբազա, որպեսզի ապացույցներ բերեն, որ Պերմյակովը գտնվում է Հայաստանում, այլ
ոչ թե գաղտնի կերպով արտահանվել է Ռուսաստան:



