


Արմինֆո.Եվրոպական միության (ԵՄ) եւ Համաշխարհային բանկի միջեւ կստորագրվի Ադրբեջանին տեխնիկական օգնություն ցուցաբերելու դրամաշնորհային համաձայնագիր:
Ինչպես APA-ին հաղորդել են Համաշխարհային բանկի Բաքվի գրասենյակից, "Ադրբեջանին տեխնիկական օգնության գործիք" (Azerbaijan Technical Assistance Facility) եռամյա նախագիծը, որի արժեքը 5,25 մլն դոլար է, իրագործվելու է Համաշխարհային բանկի կողմից: Նախագիծն ընդգրկում է երկրում ԵՄ չորս գերակա ուղղություններ։



