
Արմինֆո. Փետրվարի 7-ին Ադրբեջանի կողմից 8 հայ զինվորների ազատ արձակումն ու նրանց Երեւան տեղափոխումը ֆրանսիական կառավարական ինքնաթիռով լավ նորություն է անվտանգության լարված համատեքստում, որը մենք այժմ ապրում ենք Եվրոպայում: Այդ մասին ասվում է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, դիվանագիտական ներկայացուցչությունում համոզմունք են հայտնել, որ երկու կողմից հենց նման բարի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի խաղաղության հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև: Նշվում է, որ այս ազատ արձակումն իրենից ներկայացնում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երկխոսության, դիվանագիտության եւ լարվածության թուլացմանն ուղղված ջանքերի արդյունք: Այն հետեւել է փետրվարի 4-ին չորս առաջնորդների օնլայն հանդիպմանը։
"Ֆրանսիան բարձր է գնահատում Ադրբեջանի այդ քայլը։ Այդ ազատ արձակումը ժամանակին է եւ անհրաժեշտ է, քանի որ պատերազմից անցումը "հետկոնֆլիկտայինի" եւ "հետկոնֆլիկտայինից"՝ "խաղաղ բանակցություններն "կպահանջի ուժեղ քաղաքական կամք եւ խաղաղեցման ժեստեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանին լարվածության նվազեցումը, վերջինիս սահմանազատումը եւ սահմանագծումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կապի ուղիների բացումը", - նշվում է ԱՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, արձանագրվում է, որ խաղաղ գործընթացին անցնելը կնշանակի նաև այլ հաջողություններ հումանիտար ոլորտում։ "Հակամարտության տասնամյակներից հետո իսկապես անհրաժեշտ է վերականգնել վստահությունը բնակչության միջեւ եւ թեթեւացնել ընտանիքների ցավը, մասնավորապես, ձերբակալվածներին թույլ տալով գտնել իրենց հարազատներին, ճանաչելով անհայտ կորածների աճյունները, օգնություն ցուցաբերելով ականներից տուժածներին եւ դաշտային պայմաններում ականազերծումն ապահովելու միջոցով։ Հենց այդ պատճառով, ինչպես եւ անցյալ տարի, Ֆրանսիան 2022 թվականին կշարունակի աշխատանքը կողմերի եւ, մասնավորապես, Ադրբեջանի հետ, որպեսզի օգնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով անհայտ կորածների որոնմանը: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան ANAMA-ի հետ համագործակցություն է առաջարկել ականազերծման եւ ականներից տուժածներին օգնություն ցուցաբերելու առումով։ ԵՄ-ն, որը ծնվել է խաղաղ նախագծի արդյունքում և երկար ու զգալի փորձ ունի սահմանների կառավարման և տարածաշրջանային զարգացման հարցերում, նույնպես պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին: Ժամանակն է հրաժարվել ազգայնական հռետորաբանությունից եւ պատմական վեճերից։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության ճանապարհ վճռական մուտք գործելու համար կպահանջվի բարի կամքի բոլոր մարդկանց, տարեցների ու երիտասարդների մասնակցությունը", - ամփոփել են Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունում: