
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը: «Հարգելի Նիկոլ Վովայի,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Անցնող տարվա ընթացքում, բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար կապերը: Վստահ եմ, որ 2022 թվականին կառավարությունների կողմից համատեղ ջանքերը կապահովեն գործնական փոխգործակցության հետագա առաջընթացը: Շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նոր հեռանկարային նախագծերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացման համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:
Հարգելի Նիկոլ Վովայի, Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - նշված է ՌԴ վարչապետի ուղերձում:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանին շնորհավորական նամակներ են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Մոսկվայի և Ամենայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին, Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Հուսեյն Արնուսը, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմին, Կորեայի Հանրապետության վարչապետ Կիմ Բու-Կյումը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղրղզական Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան: