


Արմինֆո.Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն ս.թ. սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով, սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
"Զապադ-2021" զորավարժությունների ընթացքում կմշակվեն զորքերի (ուժերի) խմբավորումների կիրառման հարցերը՝ ի շահ միութենական պետության ռազմական անվտանգության ապահովման։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի "Զապադ-2021" համատեղ ռազմավարական զորավարժություններն անցկացվում են երկու երկրների զինված ուժերի վարժանքների համար:



