


Արմինֆո.Հայաստանի կառավարությունը եւ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) դպրոցների սեյսմիկ պայմանների բարելավման ծրագրի իրականացման համար կհատկացնեն 986 մլն դրամ (որից 80% - ը ԱԶԲ - ի վարկային միջոցներն են, 20% - ը ' կառավարության): Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից։
Ծրագրի շահառու են դարձել Հայաստանի 46 դպրոցներ, որոնցից 14-ը մայրաքաղաքային են, իսկ 32-ը գտնվում են երկրի մարզերում։ Ուսումնական հաստատություններն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց շինարարության տարին, սեյսմիկ անվտանգության մակարդակը եւ տեխնիկական վիճակը: Աշխատանքների ավարտից հետո դպրոցները կդառնան սեյսմակայուն 9 բալանոց երկրաշարժի դեպքում։
Հաղորդվում է, որ դպրոցներում նաեւ վերելակներ կտեղադրվեն, եւ կապահովվեն ներառական կրթության պայմաններ : Ընդհանուր առմամբ, կրթության անվտանգ պայմաններ կապահովվեն 20 հազար դպրոցականների համար:



