
Արմինֆո. Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի հետ 44-օրյա պատերազմի արդյունքում, տեղի ունեցավ իշխանության անհագ ձգտման և ծարավի պատճառով։ Առաջին հերթին, այն պատճառով, որ ընդունելով իշխանությունը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ ոչ մի փոփոխություն չձեռնարկեցին արդեն ճգնաժամով համակված երկրում։ ԱրմԻնֆո-ին այմդպիսի կարծիք է է հայտնել Հայաստանի կառուցողական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
"Այսօր արդեն հետֆակտում Փաշինյանն ամեն անկյունում պնդում է 44-օրյա պատերազմի կանխատեսելիության մասին։ Բայց նա, չգիտես ինչու, լռում էր այդ մասին՝ իշխանության գալով 2018 թվին։ Եվ եթե նա իսկապես իրեն պատասխանատու համարեր տեղի ունեցածի համար, ապա, պարզապես, չէր գնա ընտրությունների։ Ավելին, այսօր նա պնդում է, որ ամեն ինչ վաճառվել է մինչև իր գալը։ Բայց այստեղ օրինաչափ հարց է առաջանում՝ թե ինչու էր նա այդ մասին երեք տարի լռում", - նշել է քաղաքագետը։
Ղուկասյանն այս լույսի ներքո ընդգծել է Փաշինյանի "ամեն ինչ վաճառվել էր" թեզի լիակատար հակասությունը իր իսկ բազմաթիվ հայտարարություններին, այդ թվում ՝ Ստեփանակերտում արված հայտարարություններին, թե՝ իրավիճակը վերահսկողության տակ է, և նույն Արցախին ոչինչ չի սպառնում։ Այսպիսով, իրարամերժ ուղերձներ հղելով հանրությանը, Փաշինյանը, ըստ նրա, փաստացի, ժողովրդից թաքցրել է իրական վիճակը։
Մինչդեռ, եթե վարչապետը հասարակությանը բացահայտեր գործերի իրական վիճակը, բացահայտեր նախապատրաստվող աշխարհաքաղաքական սցենարի, աշխարհաքաղաքական աղետի մանրամասները, հայ ժողովուրդը, ըստ Ղուկասյանի, ստիպված, բայց կհամախմբվեր Հայաստանի խնդիրների շուրջ՝ դեռ 2018 թվականին։ Իսկ դա կհանգեցներ 10 միլիոն հայերի գործուն հակազդեցության ողջ աշխարհում՝ անցած տարի Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև իրականացված Հայաստանի բաժանման սցենարին։
"Եվ ահա այստեղ է համայն հայության առջև Նիկոլ Փաշինյանի մեծագույն պատասխանատվությունն ու մեղքը։ Հենց նա անձամբ է կանխել հայության մոբիլիզացումը, հայության ռեսուրսների մոբիլիզացումը։ Մինչդեռ դա մեր դեմ նախապատրաստվող սցենարին հակազդելու իրական հնարավորություն էր։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ, թաքցնելով իրականությունը, թաքցնելով նախապատրաստվող սցենարը, հենց Փաշինյանն՝ ինքն է դավել հայ ժողովրդին", - ամփոփել է քաղաքագետը։