Arminfo.info


 Երկուշաբթի, 15 Փետրվարի 2021 12:56
Մարիաննա Մկրտչյան

Արևելագետ․ Հայաստանը պետք է զգուշանա Թուրքիայի ղեկավարության ագրեսիվ-էքսպանսիոնիստական քաղաքականությունից

Արևելագետ․ Հայաստանը պետք է զգուշանա Թուրքիայի ղեկավարության ագրեսիվ-էքսպանսիոնիստական քաղաքականությունից

Արմինֆո. Արցախում հայկական կողմի պարտությունից հետո Թուրքիան կփորձի մեծացնել ճնշումը Հայաստանի վրա ՝ ցանկալի զիջումների հասնելու համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ։

 

Ի պատասխան թուրքական հանրային հեռուստաընկերության կողմից ավելի վաղ տարածված՝ Թուրքիայի 2050 թվականի քարտեզը մեկնաբանելու խնդրանքին, որտեղ Հարավային Կովկասի բոլոր երկրները, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Կենտրոնական Ասիայի մյուս պետությունների մի մասը գտնվում են Թուրքիայի Հանրապետության կազմում՝ Սաֆրաստյանը հիշեցրել է, որ դա նոր քարտեզ չէ, եւ այն պատրաստվել է վաղուց ԱՄՆ-ի վերլուծաբանների կողմից:

 

Արեւելագետն ընդգծել է, որ քարտեզը վերցված է ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերության նյութերից, եւ դրա վրա պատկերված են տարածքներ, որոնք, ընկերության կանխատեսումներով, Թուրքիայի ազդեցության տակ կգտնվեն մինչեւ 2050 թվականը:

 

<Սակայն, կցանկանայի արձանագրել, որ Stratfor-ի փորձագետների վերլուծությունը, որպես կանոն, բավական մակերեսային է լինում, և նրանք հաճախ ցանկալին իրականության տեղ են ներկայացնում ՝ հենվելով թուրք փորձագետներից և վերլուծաբաններից ստացվող տվյալների վրա ։ Այս քարտեզն արտացոլում է նաև Թուրքիայի պանթյուրքական, ագրեսիվ-էքսպանսիոնիստական տրամադրությունները ։ Նման քարտեզներ ժամանակին նկարել են նաեւ Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստները>,- նշել է Սաֆրաստյանը։

 

Փորձագետի խոսքով, հրապարակված քարտեզը վկայում է նաեւ ԱՄՆ-ի որոշ փորձագիտական շրջանակների լավատեսական վերաբերմունքի մասին թուրքական ազդեցության տարածման եւ պաշտոնական Անկարայի էքսպանսիոնիստական գործունեության ընդլայնման առնչությամբ:

 

Մյուս կողմից, արևելագետի համոզմամբ, այդ քարտեզը կազմվել է Թուրքիայի հնարավորությունների և ռեսուրսների վերլուծության սխալ գնահատմամբ։ Այսօրվա Թուրքիան նման գլոբալ նախագիծ կյանքի կոչելու աշխարհաքաղաքական եւ ռեսուրսային հնարավորություններ չունի>, - փաստել է Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիայի ներկայիս ավտորիտար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվող էքսպանսիոնիստական քաղաքականությունը բախվելու է ազգերի համաշխարհային հանրության հզոր հակազդեցությանը եւ հազիվ թե կարողանա իրապես շարունակվել հաջորդ թուրքական ղեկավարության կողմից:

 

Միևնույն ժամանակ, արևելագետը կարծում է, որ, այնուամենայնիվ, պետք է զգուշությամբ վերաբերել այդ քարտեզին, քանի որ պատահական չէ, որ այն հենց հիմա ցուցադրվեց երկրի հանրային հեռուստաալիքում։ <Այսօր Թուրքիայի ղեկավարության մոտ և հասարակական լայն շրջանակներում մտահոգություն կա, որ ԱՄՆ նոր վարչակազմը ՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, կարող է ուժեղացնել ճնշումն Անկարայի վրա՝ վերջինիս քաղաքական ուղեգծի պատճառով, և այդ քարտեզը նպատակ ունի բարձրացնել երկրի իմիջը և ցույց տալ նրա հզորությունը ։ Այսպիսով՝ Անկարան ցանկանում է հանգստացնել հասարակությանը ՝ վստահեցնելով, թե իբր  ամերիկյան կողմը սատարում է իրենց>, - համոզված է ակադեմիկոսը ։

 

Միեւնույն ժամանակ, Սաֆրաստյանը կարծում է, որ Հայաստանը պետք է լրջորեն զգուշանա այս ամենից՝ հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո: <Իհարկե, Հայաստանը պետք է զգուշանա, բայց ոչ թե այդ քարտեզից, այլ՝ այն քաղաքականությունից, որն այսօր իրականացվում է Թուրքիայի կողմից ։ Պանթյուրքիզմի, պանթուրանիզմի, նեոօսմանիզմի հայեցակարգը, ագրեսիվ քաղաքականությունն իր հարևանների նկատմամբ պետք է մեզ մոտ անհանգստություն առաջացնի։ Կարծում եմ, որ Արցախի վերջին իրադարձությունների և այն իրավիճակի լույսի ներքո, որում հայտնվել է Հայաստանը, Թուրքիայի ղեկավարությունը կփորձի օգտվել իրավիճակից և ճնշում գործադրել Երևանի վրա ՝ ցանկալի զիջումների հասնելու համար>, - ասել է Սաֆրաստյանը ։

 

Ակադեմիկոսը հիշեցրել է, որ ավելի վաղ արդեն հրապարակվել էր թուրքական Արեւելյան բանակի հրամանատար Կարաբեքիր փաշայի հույժ գաղտնի հրահանգն անցյալ դարի սկզբին, որում հայերի ամբողջական ոչնչացման խնդիր էր դրված: <Իհարկե, դա արվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանով ։ Բայց ես խորապես համոզված եմ, որ այսօր Թուրքիան շարունակում է իրականացնել այդ նպատակը։ Անկարան Բաքվի հետ միասին սկսեց այս ծրագիրը կյանքի կոչել Արցախում և այն ավարտին կհասցներ, եթե չմիջամտեր Ռուսաստանը ։ Արցախի հայերը կամ լիովին ֆիզիկապես բնաջնջված կլինեին, կամ, լավագույն դեպքում, արտաքսված կլինեին Արցախից, եթե չլիներ Մոսկվայի միջամտությունը>, - ասել է ակադեմիկոսը՝ հավելելով, որ հենց Ռուսաստանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ է հաջողվել կանխել այս ցեղասպանական խնդրի իրագործումը Լեռնային Ղարաբաղում և Արցախի տարածքների լիակատար էքսպանսիան։

 

Նկատենք, որ շրջանառվող քարտեզին արձագանքել են նաև Ռուսաստանում։ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Ռուսաստանին կոչ է արել ավելի լուրջ վերաբերել նման կանխատեսումներին ՝ նշելով նաև թուրքական իշխանությունների ինքնավստահությունը։ <Թուրքիան, Լեռնային Ղարաբաղում հաջող գործողությունից հետո, լիովին հավատացել է իր ուժերին, եւ այդ պատճառով պաշտոնապես նշում է, թե այնուհետև ուր է գնալու>, - հայտարարել է նա ՌԻԱ Նովոստիին:

 

Շերինը կարծում է, որ Ռուսաստանի կոռեկտ և զգուշավոր դիրքորոշումը երկկողմ հարաբերություններում սխալ է ընկալվել, և Մոսկվան պետք է ավելի կոշտ դիրքորոշում դրսևորեր խոցված ռուսական ինքնաթիռի, սիրիական կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ։

 

Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովն իր հերթին նշել է, որ թուրքական ղեկավարությունն Օսմանյան կայսրության վերստեղծման մտքեր ունի: Ընդ որում, նա կասկած է հայտնել, որ Անկարան կցանկանա ռուսական տարածքներն ուժային եղանակով միացնել իրեն։ <Ինչ վերաբերում է Ղրիմին եւ Սեւաստոպոլին, այդ հարցում վերջակետ է դրված, այդ մասին ասել է նախագահը ։ Դրանք Ռուսաստանի Դաշնության երկու սուբյեկտներն են ։ Ինչ վերաբերում է Հյուսիսային Կովկասի մյուս տարածաշրջաններին՝ ուրիշի բերանը փակել չի լինի>- ասել է պատգամավորը։

 

Կրասովը նաև կոչ է արել թուրք պաշտոնյաներին ուշադիր ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը։ <Եթե նրանք ցանկանում են իրենց վրա ստուգել ռուսական ոգու եւ մեր զենքի ուժը, թող փորձեն>, - եզրափակել է խորհրդարանականը:

 

Պետդումայի պատգամավոր Պավել Շպերովն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել Ղրիմի նկատմամբ նկրտումները, իսկ երկրի քաղաքական շրջանակներում լրջորեն քննարկում են թերակղզու միացման հարցը: <Հասկանալի է, որ թուրքական կողմը շատ է ցանկանում վերադարձնել ազդեցության գոտին, ինչպիսին այն ուներ երեք դար առաջ, գուցե նույնիսկ ինչ-որ տարածքներ գրավել, բայց ես չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ կերպ լրջորեն քննարկվե>, - հայտարարել է պատգամավորը:

 

Շպերովը կոչ է արել պատրաստ է ամեն ինչի, եւ հավելել , որ Անկարան միշտ էլ ուշադրություն է դարձնում ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները։  Նա կարծիք է հայտնել, որ ՌԴ ԱԳՆ-ը պետք է արձագանքի  թուրքական պետական հեռուստաալիքի ցուցադրած քարտեզին։

 

Հիշեցնենք, որ թուրքական տարբեր լրատվամիջոցներում՝ ներառյալ Takvim օրաթերթը եւ Haber հեռուստաալիքը, հայտնվել էին Stratfor-ի նյութերից վերցված քարտեզի պատկերները։ Դրա վրա պատկերված են տարածքներ, որոնք, ընկերության կանխատեսումներով, Թուրքիայի անմիջական ազդեցության տակ կգտնվեն մինչեւ 2050 թվականը ։ Այսպես, Stratfor-ի տվյալներով, Անկարան կարող է ամրապնդել իր դիրքերը Հյուսիսային Աֆրիկայում, Բալկաններում, Մերձավոր Արեւելքում, Անդրկովկասում, Միջին Ասիայում, ինչպես նաեւ Ռուսաստանի տարբեր շրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ղրիմ, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամաս, Աստրախանի եւ Ռոստովի մարզեր, Կալմիկիա եւ այլն): Բացի այդ, Թուրքիայի ազդեցության տակ կարող են հայտնվել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Լիբիան, Սիրիան, Իրաքը, Եմենը, ԱՄԷ-ն, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը: Այս համատեքստում պետք է հիշատակել նաև Էրդողանի հայտարարությունը Երուսաղեմի՝ Թուրքիային պատկանելու մասին, որը հաջողությամբ <կուլ տվեց> Իսրայելի ղեկավարությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սյունիքում ընթանում է Սյունիքում ընթանում է "Իրանահայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո" խորհրդաժողովը
Երևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին
Փաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելունՓաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն
Հուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էրՀուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էր
Փաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակՓաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Հայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունըՀայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանումՓաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանում
Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է "անօրինության գագաթնակետի" մասին՝ իրեն որպես վկա հարցաքննության կանչելուց հետո
Հայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակինՀայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի ԴիլիջանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի Դիլիջանում
Հայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձըՀայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձը
ԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունըԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունը
Սիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴՍիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ
Օտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններՕտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ
«Ուժեղ  Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։
Խոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսելԽոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Հայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշըՀայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշը
Սյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիրՍյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիր
Կարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետԿարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետ
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասինՀայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասին
Հայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտինՀայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտին
Հայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանըՀայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին