


Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավարտի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները և "վերադարձնի տարածքները" Ադրբեջանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
"Ադրբեջանն, ընդամենը, պահանջում է օկուպացված տարածքների վերադարձ, սակայն Մինսկի խումբը, մասնավորապես, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, ձգձգում է գործընթացը ։ Այն ամենը, ինչ Մինսկի խումբը պետք է անի. հենց հիմա ավարտել բանակցությունները եւ տարածքները հանձնել դրանց տիրոջը", - հայտարարել Է Թուրքիայի ղեկավարը խորհրդարանում ելույթի ժամանակ:
Էրդողանը պնդում է, որ Թուրքիան չի զբաղվել սիրիական ընդդիմության մարտիկներին արաբական հանրապետությունից Ադրբեջան ուղարկելով։ "Ոչ ոք չի խոսում այն սպառազինության մասին, որոնք Ռուսաստանից ու Ֆրանսիայից Հայաստան են մատակարարվել, բայց նրանք մեղադրում են Ադրբեջանին սիրիացի մարտիկներին օգտագործելու մեջ։ Սիրիացիները գործեր ունեն իրենց հայրենի երկրում, նրանք այնտեղ չէին գնա", - կարծիք է հայտնել Թուրքիայի ղեկավարը։
Նախօրեին ամերիկյան The Wall Street Journal թերթը հրապարակել էր մի նյութ, որում հաղորդում է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր գրոհայիններ Սիրիայից նետվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
ՌԴ ՊՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների տեղափոխման մասին տեղեկատվությամբ: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հաղորդել էին գերատեսչությունում: Ինչպես նշվել է, այդ մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին՝ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում:



