


Արմինֆո. Երեք բրիգադի վրեժը փորձում են Ստեփանակերտից առնեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
<Երեք բրիգադ, հասկացողը լավ գիտի դա ինչ է։ Փառք հայոց բանակին>,- գրել է նա։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գրել է, որ հենց հիմա Ադրբեջանի զինված ուժերը կրկին հարվածում են Ստեփանակերտին, կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կողմից հրթիռակոծվել են քաղաքացիական օբյեկտները։ Նա հայտնում է, որ զոհերի մասին դեռ տվյալներ չկան:



