


Արմինֆո. Հայաստանը երախտապարտ է իր բոլոր գործընկերներին մասնակցության համար, այն բանի համար, որ նրանք միանշանակ հանդես են գալիս այն դիրքորոշմամբ, որ անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը։ Այդ մասին "Atameken Business News" հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին։
"Այս փուլում խոսքը կարող է վերաբերել միայն եւ միայն մարտական գործողությունների դդադարեցման եւ հրադադարի ռեժիմի վերականգնմանը, ինչպես նախատեսված էր 1994-95թթ. Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ եռակողմ համաձայնագրերով։ Դրանից հետո միայն կարելի է խոսել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասին։
Ինչ վերաբերում է արդեն բանակցային գործընթացին, որը կարող է լինել 1994-95թթ պայմանագրի համաձայն համաձայն մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերականգնումից հետո, ապա այսօր գոյություն ունի ձևաչափ, որն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատն է։ Ավելին, Անվտանգության խորհրդի վերջին նիստում հնչեց մի կողմից անհապաղ հրադադարի մասին կոչ, և երկրորդը, որ հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն հայտարարություն է արել հրադադարի անհրաժեշտության մասին, որից հետո, բնականաբար, բանակցությունների շարունակությունը", - նշել է նա ։



