Հինգշաբթի, 7 Մայիսի 2020 13:50

Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր երկամյա աշխատանքի արդյունքները

Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր երկամյա աշխատանքի արդյունքները

Արմինֆո.  Շրջակա միջավայրի՝ արդեն նախկին նախարարը ներկայացրել է նախարարի պաշտոնում իր երկամյա աշխատանքի արդյունքները։

 

<Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։ Աշխատանքները իրականացվել են նախարարության և ենթակա կառույցների ջանքերով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, հպարտ եմ Ձեզնով։ Այո, մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան և հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով քան աղմուկ հանելով։ Շրջակա միջավայրի նախարարության ողջ անձնակազմը, չնայած հնչող քննադատություններին ու հաճախ անարդար վերաբերմունքին, արել է առավելագույնը՝ տասնամյակներով ժառանգած խնդիրները լուծելու համար։ Չի կարող կառուցվել և հզորանալ որևէ պետություն, եթե չհարգվի պետական ծառայողի աշխատանքը՝ առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետ և նախագահ։ Մեր բոլոր գործողություններում մեզ առաջնորդել է միայն և միայն պետական շահը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի ապահովումը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության իմ գործընկերներին՝ համագործակցության ու միասնական ջանքերի համար։ Ի վերջո, շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է՝ անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից։

 

Իրականացված աշխատանքը պայմանականորեն բաժանել եմ խմբերի․

 

Սևանա լիճ,

 

1. Ամբողջովին գույքագրվել է Սևանա լճի առափնյա հատվածներում մինչև 1901.5 մետր նիշում առկա ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ցանկը, հաշվարկվել են ապամոնտաժման ենթակա ծավալները, շենք-շինությունների տեսակները, ֆինանսական գնահատականը, սեփականատերերի ցանկը և այլն,

 

2. Առաջին անգամ հայտարարվել է Սևանա լիճ թափվող 10 գետերի մաքրման աշխատանքների նախագծման մրցույթ,

 

3. Առաջին անգամ հայտարարվել է մինչև 1901.5 մետր նիշում առկա պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների նախագծման մրցույթ,, իսկ մասնավոր շենք-շինությունների սեփականատերերին ծանուցումներ են տրվել շինությունների ապամոնտաժման համար, աշխատանքները չկատարելու դեպքում այն կիրականացվի պետության կողմից՝ այնուհետև գումարները կգանձվեն սեփականատերերից։

 

4. Առաջին անգամ Սևանի ափամերձ հատվածներում հայտնաբերվել է մոտ 500 հեկտար ապօրինի զավթված, չփաստաթղթավորված կամ պատշաճ գրանցում չստացած տարածքներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է պատկան մարմիններին։

 

5. Առաջին անգամ իրականացվել է Սևան ազգային պարկի տարածքի վարձակալական պայմանագերի գույքագրում, լուծարվել են մի շարք պայմանագրերք, ավելի քան 100 պայմանագրեր վիճարկվում են դատական կարգով,

 

6. Առաջին անգամ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված 5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս քննարկվում է գետերի հուների մաքրման, կեղտաջրերի մաքրման կայանի և Սոթքի փակված պոչամբարի ռեկուլտիվացիայի իրականացման աշխատանքները։

 

7. Առաջին անգամ ժամանակակից մեթոդներով իրականացվել է մինչև 1901,5 մ ծովի մակերևույթից բարձր առափնյա տարածքների մանրամասն ուսումնասիրություն և գնահատում՝ այդ թվում ընտրված տեղամասերի համար հանույթ անօդաչու թռչող սարքով (արդյունքը՝ 10սմ/պ լուծաչափով օրթոֆոտոպատկեր)։ Վեգետացիոն ցուցիչների հաշվարկի և վերլուծության արդյունքում վեր են հանվել առաջնային մաքրման ենթակա տարածք՝ ջրածածկ և ճահճապատ, որոնցից 140 հա արդեն մաքրվել է։

 

8. Առաջին անգամ Սևան ազգային պարկի տարածքում իրականացվել է անտառածածկ տարածքների գույքագրում, որոնց հիման վրա գերխիտ տարածքների նոսրացման աշխատանքներ կիրականացվեն։

 

9. Առաջին անգամ կառավարության կողմից հաստատվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը, նախատեսվում է արդյունագործական որսի փորձարարական ծրագրի մեկնարկ միայն հաստատված 17 վայրերից, միայն ցերեկային ժամերին՝ հստակ ցանցերի մեծությամբ, որսվող ձկան չափով և այլ սահմանափակումներով։

 

10. Վերացվել է Սևանի թերակղզում գործող հուշանվերների չկանոնակարգված տարածքները, կառուցվել է նոր և ժամանակակից վաճառքի տաղավարներ։

 

11. Առաջին անգամ մեկնարկել է կողակի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը, որը ֆինանսավորվում է մասնավոր կազմակերպության կողմից։

 

12. Կանաչ կլիմայական հիմնադրամի պատրաստվածության դրամաշնորհի շրջանակներում իրականացվում են Սևանա լճի կեղտաջրերի մաքրման իրագործելության ուսումնասիրությունները։

 

13. Գերմանիայի կառավարության կողմից 500 000 եվրո դրամաշնորհի շրջանակներում Սևանա լճի ջրի որակի վերաբերյալ հետազոտությունների կիրականացվեն, որին մասնակցելու են Եվրոպական լավագույն լճաբանները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգիային կառույցների հետ համատեղ,

 

14. Առաջին անգամ մշակվում են և առաջիկայում հաստատման կներկայացվեն Սևանա լճի ջրի որակի նորմերը,

 

15. Ավելացվել են Սևանա լճում իրականացվող մոնիթորինգի աշխատանքների ֆինանսավորման ծավալները։

 

16. Մշակվել և Հայաստանում գործող հիմնական դոնոր կառույցների և միջազգային ֆինանսական ինստիտուտներին՝ WB, ADB, USAID, UNDP, UN, GIZ, KfW և դեսպանատներին ներկայացվել է Սևանի էկոհամակարգի վերականգնման համապարփակ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ։

 

17. Շրջակա միավայրի նախարարության միջնորդությամբ ՀՀ ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը դրամաշնորհ է ստացել սեփական խորաչափի ծրագրային ապահովման ֆինանսավորման համար, որի շնորհիվ հնարավոր կլինի ճշգրտորեն հաշվառել Հայաստանի ջրային տարածքներում առկա ձկան և խեցգետնի պաշարները,

 

18. ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը ֆինանսավորում է ստացել Սևանա լճի ծաղկման դեմ պայքարի մեթոդների մշակման համար,

 

19. Դադարեցվել է ցանցավանդակային մասնավոր ձկնաբուծական տնտեսության գործունեությունը Սևանա լճում

 

20. 2019 թվականին Սևանից վերցված ջրի քանակը նվազագույնն էր վերջին 5 տարիների ընթացքում և ամենօրյա վերահսկողական աշխատանքների շնորհիվ նույնիսկ ավելի ցածր էր, քան ներկայացված ջրապահանջարկն էր, և օրենսդրությամբ նախատեսված չափաքանակից (170 մլն մ3) պակաս էր բաց թողնվել 26,140 մլն մ3։

 

21. Սևան ազգային պարկը, ինչպես նաև մի շարք այլ բնության հատուկ պահպանվող տարածքներ վերազինվել են հակահրդեհային հատուկ մեքենաներով, գույքով և հանդերձանքով,

 

22. Կառուցվածքային փոփոխության արդյունքում օպտիմալացվում է մասնաճյուղերի քանակը,

 

23. Առաջին անգամ ջրային օրենսդրությամբ կանոնակարգվել է երաշտ և սակավաջրություն հասկացությունները, հայտարարման կարգը և պայմանները, որը անհրաժեշտ է հիշյալ իրավիճակներում ճկուն կառավարում իրականացնելու համար։

 

24. Ջրային օրենսգրքի փոփոխությամբ ամբողջովին արգելվել է Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում ՀԷԿ-երի կառուցումը,

 

25. Ջրային օրենսգրքի փոփոխությամբ սահմանվել են ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի պահպանության պահանջները, որոնք ուղղված են աղտոտվածության նվազեցմանը,

 

26. Առաջին անգամ ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Եղեգիս գետից դեպի Սևանա լիճ ջրի տեղափոխման, կուտակման և օգտագործման համար։

 

Հիդրոէլեկտրոկայաններ

 

27. Որևէ գետի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն չի տրվել,

 

28. Օրենսդրական փոփոխությամբ առաջին անգամ ՀԷԿ-երը չափաքանակից ավել ջրառի համար պետք է վճարեն ջրային ռեսուրսներին հասցված վնասի գումար, որը 1 մ3/վրկ դեպքում տարեկան կազմում է 63 մլն դրամ տուգանք, նախկինում միայն վարչական տուգանք էր 50-100 000 դրամ։

 

29. Օրենքով սահմանվեց այն գետերի և գետահատվածների ցանկը, որտեղ արգելվում Է հիդրոէլեկտրոկայան կառուցելը, ներառյալ արդեն 40% դերիվացիոն խողովակներով ծանրաբեռնված, կարմիրգրքյան ձկնատեսակների ձվադրավայրեր, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, գետերի հոսքի ձևավորման տարածքներում և գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,

 

30. Մշակվել և քաղաքաշինության կոմիտե է փոխանցվել ձկնուղիների կառուցման համար պահանջվող տեխնիկական կանոնակարգի չափորոշիչները

 

31. 197 ՀԷԿ-երից 133-ում տեղադրվել և կնքվել են ջրաչափեր, որոնցից 62-ում ներդրվել է առցանց ավտոմատ տվյալների համակարգ, այսինքն նախարարությունը և տեսչությունը կարող են իրական ժամանակում հատուկ ծրագրի միջոցով հետևել ջրառի ծավալներին, մշակվել է նաև այլընտրանքային հաշվարկի նոր կարգ,

 

32. Նախարարության կողմից ՋՕ-երի և ՀԷԿ-երի միջև կնքված պայմանագրերի վերլուծությամբ հայտնաբերվել է բազմաթիվ հեկտարներով ուռճացված ցանքատարություններ, ամբողջ վերլուծական փաթեթը փոխանցվել է ՀՀ դատախազություն, և ՀՀ ՏԿԵ նախարարություն

 

33. Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության օրենքի փոփոխությունների նախագծով բոլոր ՓՀԷԿ-երը անկախ չափից դառնում են փորձաքննության ենթակա սուբյեկտներ,

 

34. Դադարեցվել է Գեղարոտ գետի վրա գործող և ջրի որակի բացասական ազդեցություն ունեցող ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները։

 

Արարատյան արտեզյան ավազան

 

35. Արարատյան արտեզյան ավազանում որևէ նոր ձկնաբուծական ջրօգտագործման թույլտվություն չի տրվել,

 

36. Արարատյան արտեզյան ավազանում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման եւ 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3017.8լ/վրկ ջրաքանակ (Տարեկան մոտ 100 միլիոն մ3), որը Երևանի փաստացի օգտագործվող ջրաքանակից ավելին է: Կատարված աշխատանքների արդյունքում դիտարկվում է Արարատյան արտեզյան ավազանի ջրերի հորիզոնների բարձրացում։

 

37. Եթե նախորդող երեք տարիների ընթացքում տեսչություն ուղարկված ջրօգտագործման խախտումների արձանագրությունները 15-ն էին, ապա 2018 թվականից հետո միայն առաջին տարում ավելի քան 300-ը,

 

38. Մշակվել և ուժի մեջ է մտել 1 լիտր/վ ջրով արտադրվող նվազագույն ձկան քանակի պահանջը, ինչը նշանակում է, որ մոնիթորինգի ժամկետը լրանալուց հետո այն տնտեսվարողները, որոնք 1 լիտր/վ ջրով չեն արտադրի նվազագույնը 700 կգ իշխան կամ 800 կգ թառափ՝ նրանց ջրօգտագործման թույլտվություննեը համապատասխան չափով կնվազեցվեն։

 

39. Ջրային օրենսգրքի փոփոխությամբ ընդունվել է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հսկման կարգավորումներ, ինչը նշանակում է, որ այսուհետ հնարավոր չի լինի հորեր հորատել առանց հսկող և վերահսկող մարմինների իմացության,

 

40. Ջրային օրենսգրքի փոփոխությամբ լուծարվել է ջրի ազգային խորհուրդը և ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը կենտրանացել է լիազոր մարմնի շրջանակներում։

 

41. Ներկումս մշակված ջրային օրենսգրքի փոփոխությամբ արարատյան արտեզյան ավազանում հետագայում ջրի բավարար ծավալներ առաջանալու դեպքում՝ ձկնաբուծական նպատակներով տրամադրելու դեպքում այն հետո պետք է ուղղվի ոռոգման համակարգեր,

 

Պլաստիկի արգելք, էլեկտրոմոբիլներ, օզոնաքայքայիչներ, մթնոլորտային օդ

 

42. Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում կատարված լրացումներով 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։

 

43. ԵԱՏՄ կարգավորման հիման վրա մշակված նախագծով 2020 հունվարի 1-ից ներկրված բոլոր ավտոմեքենաները պետք է կահավորված լինեն չեզոքացման համակարգերով (катализатор), տուգանք սահմանվեց 300 000 դրամի չափով,

 

44. ԱԱՀ-ից ազատվեց բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը, Օրենքի ընդունումից հետո 2019 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ արդեն իսկ ներմուծվել է 144 էլեկտրոմոբիլ և 523 Էլեկտրական շարժիչով մոտոցիկլներ և մոպեդներ, այն դեպքում երբ նախորդ՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծվել է ընդամենը 5 էլեկտրոմոբիլ, 0 մոպեդ և մոտոցիկլ: Հայաստանում բացվեցին մի քանի ավտոսրահներ, որոնք առաջարկում են միայն էլեկտրոմոբիլներ։ 2020 թվականի ապրիլից ԵԱՏՄ կանոնակարգմամբ զրոյացվեցին նաև էլեկտրոմոբիլների ներմուծման մաքսատուրքերը։

 

45. Կառավարության որոշմամբ վերանայվել են մթնոլորտ վնասակար նյութերի վնասակար նյութերի ցրման հաշվարկի ընթացակարգը, արգելվել է 1990 թվականից կիրառվող «Ռադուգա» ծրագրի օգտագործումը։ Նախարարի հրամանով սահմանվել է արդյունավետ հաշվարկ ապահովող համակարգչային ծրագրերի ցանկը, ներմուծվել է սանիտարարապաշտպանիչ գոտու կանոնակարգումները, առավելագույն քամիների հաշվառումը և այլն։

 

46. Նախաձեռնվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե և ալյումինե տարաների կանխավճարի հետ վերադարձման համակարգի (deposit-refund) ներդրման հնարավորությունների գնահատման գործընթացը, որը հնարավորություն կտա ավելի քան 90%-ով նվազեցնել պլաստիկ շշերով աղտոտվածությունը Հայաստանում։

 

47. Ընդունվել է օրենսդրական փաթեթ, որով արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը ՀՀ-ում, ինչպես նաև «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից տվյալ նյութերի ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումն այդ երկրներ։

 

48. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման/արտահանման լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային համակարգի փորձնական թեսթավորման փուլն ավարտվել է: Էլեկտրոնային համակարգի տվյալ մոդուլը փոխանցվել է ՊԵԿ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգին միացնելու նպատակով, մինչ այդ ՊԵԿ հետ համագործակցությամբ դյուրացվել էր տարեկան ավելի քան 1500 տնտեսվարողների աշխատանքը՝ օպտիմիզացնելով լիցենզիաների տրամադրման և մերժման ընթացակարգերը։

 

Կառուցվածքային, իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ

 

49. Նախկին բնապահպանության նախարարությունը վերանվանվեց և ենթարկվեց կառուցվածքային լուրջ փոփոխությունների և գործառույթների ընդլայնման,

 

50. Տարբեր տարիներին նախարարությունից անջատված գործառույթները, ՊՈԱԿ-ները վերադարձվեցին համակարգ,

 

51. Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը միակը տարածաշրջանում հավատարմագրում անցավ կանաչ կլիմայական հիմնադրամում և ուղիղ դրամաշնորհների ստացման իրավունք ստացավ,

 

52. Զվարթնոց աերոօդերևութաբանական կենտրոն պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերազինվեց ժամանակակից սարքավորումներով, ներդրվեցին եղանակի կանխատեսման նոր և գերժամանակակից համակարգեր՝ ինչպիսին օգտագործվում է օրինակ Սինգապուրի օդանավակայանում, 100% աճեց շահութաբերությունը, բարձրացվեցին աշխատակիցների աշխատավարձերը, կատարվեցին մեծ կապիտալ ներդրումների համակարգի հզորացման համար,

 

53. «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ների միավորմամ ստեղծվեց նոր՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը սկսեց տեխնիկական վերազինման գործընթացը և մեր երկրի համար կունենա ռազմավարական նշանակություն,

 

54. Բացվեց վերազինված, 539 մ2 ընդհանուր մակերեսով միջազգային ստանդարտներին համապատասխան նոր լաբորատորիա, որը կզբաղվի Հայաստանի օդի, ջրի, հողի մոնիթորինգով՝ տրամադրելով անհամեմատ ավելի բարձր ճշգրտության տվյալներ, Առաջիկայում լաբորատորիան կստանա նաև միջազգային հավաստագիր,

 

55. Մոնիթորինգի համակարգի հզորացման նպատակով կատարվել է դիտակետերի ցանցի վերանայում: Նոր դիտակետերի տեղաբաշխումը թույլ կտա վերահսկել ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված կամ լքված տարածքների հետ կապված աղտոտումը, տարանջատել մետաղներով վարակվածության բնական, ֆոնային մակարդակը և մարդածին ազդեցությունը, մշակել համարժեք կանխարգելիչ միջոցառումների փաթեթեներ,

 

56. Գերմանական KfW հետ համագործակցությամբ առաջիկայում Մոնիթորինգի կենտրոնի և բնապահպանական ու ընդերքի տեսչական մարմնի համար ձեռք կբերվի երկու շարժական գերժամանակից և գերհագեցած օդի, ջրի, հողի և այլ բաղադրիչների առկայությամբ շարժական լաբորատորիաներ, որոնք կկարողանան անմիջապես աղտոտման վայրում վերցնել նմուշները և արագ արդյունքներ տրամադրել,

 

57. Կառավարության որոշմամբ նախարարության ենթական ՊՈԱԿ-ներում կանոնադրությունների փոփոխությունների լիազորությունները փոխանցվեցին նախարարությանը, մշակվեց միասնական և տիպային կառուցվածի ձև, որը առաջիկայում կներդրվի բոլոր ենթակա կառույցներում,

 

58. Հաստատվել է նախարարության նոր կառուցվածքը, համաձայն որի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, կենսառեսուրսների կառավարման գործակալությունն ու թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունը միաձուլվել են՝ ստեղծելով ոլորտում ծառայություններ մատուցող միասնական՝ լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչություն, իսկ հաջորդ փուլում, ՇՄԱԳ օրենքի փոփոխությունից հետո, նախատեսվում է միավորել նաև փորձաքննության ՊՈԱԿ-ը, և տրամադրել միասնական թույլտվություններ, այսինքն տնտեսվարողը օրինակ ՇՄԱԳ թույլտվությունը ստանալու հետ մեկտեղ կստանա նաև ջրօգտագործման, մթնոլորտային օդի աղտոտման, թափոնների տեղադրման և այլ թույլտվություններ ու լիցենզիաները մեկ գործընթացի շրջանակում,

 

59. Ամբողջովին վերանայվեց նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները, վերացվեցին բոլոր բաժինները, ներդրվեց գծային ուղղահայաց կառավարման վարչություններ, բացվեցին նոր վարչություններ, օրինակ կլիմայի, մթնոլորտային օդի և այլն, 30%-ով օպտիմալացվեց աշխատակիցների թվաքանակը՝ և այդ լրացուցիչ ձևավորվող ֆինանսական ռեսուրսները նույնպես պետք է բաշխվեն աշխատակիցների աշխատավարձերի վրա,

 

60. Այս պահին վարչապետի աշխատակազմում գտնվող անտառային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությամբ վերացվում է անտառային կոմիտեն, կրկին ներդրվում է ուղղահայաց կառավարման համակարգը համակարգող փոխնախարարի գլխավորությամբ,

 

61. Հայանտառ ՊՈԱԿ-ում միավորվեցին մի քանի անտառտնտեսություններ, օպտիմալացվեցին արհեստականորեն ստեղծված հաստիքները, միավորման գործընթացը ընթացքի մեջ է,

 

62. Մշակվել և ընդունման տարբեր փուլերում են գտնվում մթնոլորտային օդի մասին օրենքը, թափոնների մասին օրենքը, ջրային օրենսգիրքը, հողային օրենսգիրքը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության օրենքը, հարկային օրենսգիրքը և այլն։ Ամբողջությամբ կվերանայվեն և կբարձրանան բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների դրույքաչափերը,

 

Անտառային ոլորտ, անտառվերականգնում և պահպանություն

 

63. 2019 թվականից աննախադեպ ծավալների անտառվերականգնման աշխատանքներ մեկնարկեցին, առաջին անգամ պետբյուջեից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվեց 424 մլն դրամ՝ անտառվերականգնման աշխատանքների համար։ 2019-ին և 2020-ին նախատեսված է իրականացնել, ընդհանուր՝ 300 հեկտար անտառվերականգնման աշխատանք միայն «Հայանատառ» ՊՈԱԿ-ի միջոցով։

 

64. Անտառվերականգնման աշխատանքներին ներգրավվեցին ավելի քան 1000 ժամկետային աշխատողներ, այս տարի թիվը կլինի շատ ավելի մեծ,

 

65. Անտառխախտումներն ու անտառում իրականացվող ապօրինությունների համար սահմանվեցին խիստ պատիժներ և պատասխանատվություններ, քրեական և վարչական օրենսդրության մեջ կատարվեցին փոփոխություններ, փակվեցին օրենսդրական ակտերում առկա սողանցքները,

 

66. ՀՀ ոստիկանության, բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինների հետ համագործակցության շրջանակներում էականորն խստացվեցին ճանապարհներին փայտի տեղափոխման ստուգումները, տեղադրվեցին պահակակետեր և կատարվեցին մի շարք այլ գործողություններ,

 

67. Ապօրինի անտառհատումների դեմ պայքարի լայնածավալ աշխատանքների շնորհիվ ԷԱԿԱՆՈՐԵՆ, անգամներով նվազեցին ապօրինի անտառհատումների ծավալները, վառելափայտի գները ամբողջ Հայաստանում կրկնակի բարձրացան, շինափայտի և փայտածուխի մեծ խմբաքանակներ սկսեցին ներկրվել արտերկրից, Հայաստանի բազմաթիվ գյուղական համայքներ, որոնք տասնամյակներով ջեռուցում էին իրականացնում փայտով՝ անցում կատարեցին վառելիքի այլ տեսակների,

 

68. Կառավարության որոշմամբ «ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N231-Ն որոշմամբ արգելվեց վառելափայտի, անտառանյութի և փայտանյութի արտահանումը երրորդ երկրներ,

 

69. Միջազգային գործընկերների հետ շարունակվեցին անտառվերականգնման, կոճղաշիվային աճի աջակցման, հարթակների ստեղծման աշխատանքները,

 

70. Հայանտառ ՊՈԱԿ-ի 611 աշխատակիցներն առաջին անգամ ստացան արտահագուստ, համապատասխան սարքավորումներ, ավտոմեքենաներ, հակահրդեհային պաշտպանության միջոցներ, գրասենյակ և այլն։

 

71. Բարձրացվեց «Հայանտառի» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը, կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ։

 

72. Երկու տարիների ընթացքում ազգաբնակչությանն ընդհանուր առմամբ անվճար բաժանվեց մոտ 180 000 խմ պահեստային թափուկ վառելափայտ։

 

73. Մեկնարկեց շրջակա միջավայրի հսկողության էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքը՝ հիմք դնելով անտառապահների տեխնիկական վերազինման նորարարական լուծումներին, այս տարվա ընթացքում ամբողջովին կթվայնացվի ապօրինի հատումների, անտառատոմսերի տրամադրման, անտառվերականգնման տեղեկատվությունները և կմուտքագրվի հատուկ դրա համար նախատեսված համակարգ։ Անտառապահների շարժը և տեղադիրքը հնարավոր կլինի վերահսկել առցանց համակարգի միջոցով։

 

74. Մեկնարկեց Նորքի անտառի վերականգնման գործընթացը, արդեն ավարտվում են նախագծային աշխատանքները, այս տարվա ընթացքում կմեկնարկի կաթիլային ոռոգման համակարգով անտառվերականգնման աշխատանքները։

 

75. Նախաձեռնվեց «10 մլն ծառատունկի» ծրագիրը, որի վերջնաժամկետը կորոնավիրուսով պայմանավորված հետաձգվեց մեկ տարով, սակայն հակաճգնաժամային 15-րդ ծրագրի շրջանակներում հաստատվեց ուռենիների կտրոնների միջոցով ափամերձ տարածքների տնկման ծրագիրը։

 

Բնության հատուկ պահպանվող տարածքներ և կենսաբազմազանություն

 

76. Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագրի շրջանակներում շարունակվում են սոցիալ տնտեսական և բնապահպանական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր, այդ թվում արևային ջրատաքացուցիչների, արևային ֆոտովոլտաիկ կայաններ, վարչական շենքի կառուցում, աղբատար մեքենայի ձեռքբերում, գյուղատնտեսական շուկայի կառուցում և այլն,

 

77. Դրամաշնորհներ տրամադրվեցին Դիլիջան համայնքի Հաղարծին և Թեղուտ համայնքներում սեփական բիզնես ծրագրեր սկսելու և անտառի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով,

 

78. Ստորագրվեց և մեկնարկեց մոտ 2.5 մլն դոլար արժողությամբ մեկ այլ դրամաշնորհային ծրագիր Դիլիջան ազգային պարկի և Խոսրովի անտառ արգելոցի հարակից բնակավայրերում սոցիալ տնտեսական զարգացման նպատակով,

 

79. Բարձրացվեցին աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև պետական բյուջեից ֆինանսավորման ծավալները,

 

80. 2021 թվականի բյուջետային հայտով ներկայացվել է կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառում միջոցառումը, որը երբևէ չի իրականացվել Հայաստանում,

 

81. Թեսթավորման փուլում են գտնվում մեկանգամյա արտահանման լիցենզիայի տրամադրման էլեկտրոնային համակարգի մոդուլները,

 

82. Մշակվեց կարմիր գրքի հեռախոսային հավելվածը,

 

83. Էկոտուրիզմի զարգացման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքներում մշակվեցին 5 երթուղիներ, իրականացվեց պահպանվող տարածքների բրենդավորման, առցանց ծառայությունների մատուցման համակարգերի ներդրման աշխատանքները,

 

84. Գույքագրվեց Խոսրովի անտառ արգելոցի պահպանության համար կարևորագույն նշանակություն ունեցող և միացման ենթական մոտ 8000 հեկտար պետական սեփականություն հանդիսացող տարածքները, համաձայնեցումների գործընթացի իրականացումից հետո այդ տարածքները կմիացվեն Խոսրովի անտառ արգելոցին,

 

85. Դրամաշնորհային միջոցներով մեծաքանակ գույք, տեխնիկա, ավտոմեքենաներ, հանդերձանք, հակահրդեհային մեքենաներ հանձնվեցին բնության հատուկ պահպանվող տարածքներին,

 

86. Գույքագրվել և լուծվել են Արփի լիճ ազգային պարկում առկա հողային վարձակալության խնդիրները,

 

87. Քարտեզագրվել են Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները, իրականացվում են սահմանազատման աշխատանքներ, ավարտին են մոտենում Արևիք ազգային պարկի սահմանների ճշգրտման աշխատանքները,

 

88. Մեծաքանակ ներդրումներ և աշխատանք է տարվել Դիլիջան ազգային պարկում անտառհատումների նվազեցման ուղղությամբ։

 

Հանքաարդյունաբերության բնապահպանական ազդեցության նվազեցում, հողեր և թափոններ

 

89. Նախարարության կողմից մշակվել է Բագրատաշենի մաքսային անցակետում խտանյութերում մետաղների պարունակությունների ստուգման նպատակով համապատասխան զինվածություն ունեցող լաբորատորիայի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, ինչը ներկայացվել է պետական եկամուտների կոմիտեի քննարկմանը:

 

90. Առաջին անգամ ստեղծվել է հանքաարդյունաբերության հետևանքով գոյացած 49 լքված/տիրազուրկ պոչամբարների և թափոնակույտերի բազան, հրամանով հաստատվել են առաջին 10 հրատապ ռեկուլտիվացիայի ենթակա տարածքները, (Նազիկի, Դաստակերտի, Ողջիի, Փխրուտի, Դարազամիի և Սոթքի փակված պոչամբարների և ընդերքօգտագործման թափոնների Տանձուտ, Մադան, Ախթալա և Բողաքար լքված տեղամասերի) անհրաժեշտ բոլոր հաշվարկները ներկայացվել են 2021 թվականի պետական բյուջեի հայտով և միջնաժամկատ ծախսային ծրագրերի հայտով ներառելու համար,

 

91. Էլարդ կազմակերպության հետազոտության հիման վրա իրականացվել է մասնագիտական գնահատում և ներկայացվեց Ամուլսարի ծրագրի խնդրահարույց կետերը,

 

92. Իրականացվեցին հողերի էտալոնային նմուշների վերցնում՝ հանքավայրերիի ազդեցության տարածքներից դուրս, չաղտոտված, գյուղատնտեսական շրջանառության մեջ չներառված հողերից:

 

93. Փոխվեց հողային ռեսուրսների համար հաշվարկվող վնասը, որի հետևանքով մոտ 50 անգամ աճել են վճարաչափերը,

 

94. Միջնորդագրեր են ներկայացվել 3 մետաղական հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման համար, որոնք արդեն դադարեցված են, այս պահին ևս 72 հանքավայրերի շահագործման իրավունքի դադարեցման միջնորդագրեր ուղարկված են լիազոր մարմին։

 

95. Պոչամբարում կուտակվող թափոնները առաջին անգամ դասակարգվեցին վտանգավոր՝ 4-րդ դասի, հանքարդյունաբերողները 2021 թվականից առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում թափոնների տեղադրման համար բնապահպանական վճար կվճարեն:

 

96. Հողային օրենսգրքով ներմուծվեց հողային ծածկույթ հասկացությունը, տարանջատվեցին ծածկույթի տեսակները և 2020 թվականին առաջին անգամ Հայաստանում կձևավորվի Հայաստանի հողային ծածկույթի վերաբերյալ դաշտային աշխատանքների արդյունքում ձևավորված տվյալներ,

 

97. Մշակվում է Ջրային օրենսգրքի և մի շարք ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների փաթեթ, ինչի շրջանակներում նախատեսվում է վերանայել վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի վերաբերյալ դրույթը: Տնտեսվարողներին ներկայացվելու է պահանջ առհասարակ վնասակար նյութերի արտահոսքը բացառելու մասով, որպեսզի հանքավայրի կամ հարստացուցիչ ֆաբրիկայի տարածքից մակերևութային ջրային հոսքեր թափվող տեխնիկական արտահոսքերը համապատասխանեն ջրավազանային կառավարման պլանով տվյալ գետի համար սահմանված էկոլոգիական նորմերին:

 

98. Փոփոխության փուլում է գտնվում նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: նոր մշակված նախագծի շրջանակներում կատարվել է վարչարարության պարզեցում, հատկապես այն դեպքերի համար, երբ նախատեսվող գործունեությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա ճնշումների նվազեցմանը, բացասական ազդեցությունների բացառմանը: Նախատեսվել է փորձաքննության ընթացքում միջազգային որակավորում ունեցող փորձառու մասնագետների ներգրավումը, ինչը թույլ կտա առավել համակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը:

 

Միջազգային համագործակցության շրջանակները

 

99. Մշակվեց կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմ, որի միջոցով համադրվում են երկրների արտաքին պարտքը և փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, Հայաստանի համար ծրագրի առավելագույն գումարը կարող է հասնել ավելի քան 500 միլիոն դոլարի, իսկ հնարավոր գործընկեր երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, ԱՄՆ և Ճապոնիան։ Գործիքը որպես Հայաստանի կողմից մշակված նորարարական գործիք ՀՀ վարչապետի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում։ Ֆրանսիայից ակնկալվող համագործակցության շրջանակը պաշտոնապես ուղարկվել է Ֆրանսիայի կառավարություն, մյուս երկրների մասով հանդիպումներ են տեղի ունեցել դեսպանների հետ և ներկայացվել առաջարկությունները և ծրագիրը,

 

100. Երկու տարիների ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը դարձավ Հայաստանի կողմից վավերացված միջազգային բնապահպանական կոնվենցիաներից 9-ի բարձրագույն որոշում կայացնող մարմինների անդամ ու առաջին անգամ Հայաստանը դարձավ Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի անդամ,

 

101. Հայաստանը դարձավ գլոբալ բնապահպանական պակտ նախաձեռնության և աշխատանքային խմբի անդամ,

 

102. Միջազգային շարունակական համագործակցության շրջանակներում նախաձեռնվել է մի շարք երկրների և ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ համատեղ փոխըմբռնման հուշագրերի ստորագրման գործընթաց, արդեն իսկ ստորագրվել են հուշագրեր Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի, Ավստրիայի հետ: Ստորագրման փուլում են գտնվում ոլորտում համագործակցությունը ապահովող ևս 7 երկրի հետ փոխըմբռնման հուշագրերը։

 

103. Երկու տարում գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում իրականացվել է լայնածավալ գործընթաց, որի արդյունքում հաստատվել է տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհային ծրագրեր, որոնք իրենց ծավալներով բազմակի անգամ գերազանցում են շրջակա միջավայրի նախարարությանը պետական բյուջեով հատկացված ֆինանսավորման ծավալները,

 

104. կայուն անտառկառավարման, կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի կատարելագործման ուղղությամբ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնված բարեփոխումները հիմք են հանդիսացել ՀՀ պետական բյուջեին KfW կողմից 40 միլիոն եվրո աջակցություն տրամադրելու համար, ևս 40 միլիոն եվրո նախատեսվում է 2020 թվականին նախարարության կողմից շրջակա միջավայրի քաղաքականության բնագավառում իրականացվող բարեփոխումների շրջանակում,

 

105. Իրականացվում են աշխատանքներ 2019-2023թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հիդրոլոգիական ծրագրի միջկառավարական խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցի շուրջ։ Պայամանվորվածություն է ձեռք բերվել 2 խորհրդատվական առաքելության այցի վերաբերյալ, որի շրջանակներում պետք է գնահատվի Հայաստանում Գեոպարկերի հիմնման հնարավորությունները Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Սևանա լիճը որպես կենսոլորտային արգելավայրի կարգավիճակ ստանալու հնարավորությունները։

 

Հարնային իրազեկում

 

106. հասարակության տարբեր խմբերի մոտ բնապահպանական մտածողության ձևավորման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով նախաձեռնվել է «Էկոհարթակ» բնապահպանական տեղեկատվական հեռուստանախագիծը։

 

107. հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման շրջանակում մեկնարկել է «Ձեր բնապահպանը» բնապահպանական իրավունքների լուսաբանմանն ուղղված թողարկումների շարքը,

 

108. էկոլոգիական կրթության ծրագրերի շրջանակներում իրականացրել է մի շարք աշխատանքներ, որոնց համատեքստում մշակվել է հանրային ծառայողների համար էկոլոգիական թեմաներով վերապատրաստման ծրագիր և անց են կացվել բնապահպանական դասընթացներ համայնքային և քաղաքացիական ծառայողների համար։

 

109. Երևան քաղաքում տեղադրվել են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտ երկու տասնյակ սոցիալական տեղեկատվական ցուցապաստառներ:

 

110. Մշակվել է «Բնապահպանական լրագրություն» ձեռնարկը, որն ընդգրկվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Լրագրություն» ֆակուլտետի ուսումնական ծրագրերում։

 

111. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ «Կենսաբազմազանության կանաչ ավտոբուսը Արագածոտնի և Շիրակի մարզերում» ծրագրի շրջանակներում անց են կացվել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման դասընթացներ, դպրոցների գրադարաններին են տրամադրվել շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող թեմատիիկ ձեռնարկներ>,-նշված է Գրիգորյանի հայտարարության մեջ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանինՀայաստանի ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանին
ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել "Ուժեղ Հայաստանի" առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման առնչությամբ
Արցախի պետնախարարն առաջարկում է ստեղծել գերիների ազատման հարցով եռակողմ բանակցային հանձնախումբԱրցախի պետնախարարն առաջարկում է ստեղծել գերիների ազատման հարցով եռակողմ բանակցային հանձնախումբ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՀՌՀ-ի գիտահետազոտական ստորաբաժանումն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորություններըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՀՌՀ-ի գիտահետազոտական ստորաբաժանումն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ռուս-հայկական կրթական II համաժողովինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ռուս-հայկական կրթական II համաժողովին
Փաշինյան. Հայաստանն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների լիարժեք կարգավորմանըՓաշինյան. Հայաստանն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Խաղաղությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գերիների հարցը լուծելու միակ ճանապարհն է. ՓաշինյանԽաղաղությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գերիների հարցը լուծելու միակ ճանապարհն է. Փաշինյան
Փաշինյանը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովինՓաշինյանը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027-2029թթ. ծրագիրըՀայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027-2029թթ. ծրագիրը
Փաշինյանը հայտարարել է Ռուսաստան կատարելիք այցի մասինՓաշինյանը հայտարարել է Ռուսաստան կատարելիք այցի մասին
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովինՀայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղություններըՀայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղությունները
Հայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանըՀայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանը
Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ումԵրազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
Մեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնելՄեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենանԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ