Arminfo.info


 Երեքշաբթի, 10 Մարտի 2020 19:27
Մարգարիտա Մկրտչյան

2023 թվականին ողջ աշխարհը կկարողանա տեսնել Նոյյան տապանը՝ Արարատի ֆոնին

2023 թվականին ողջ աշխարհը կկարողանա տեսնել Նոյյան տապանը՝ Արարատի ֆոնին

Արմինֆո.<Եվ կանգ առավ տապանը յոթերորդ ամսում, ամսվա տասնյոթերորդ օրը, Արարատյան լեռներում։ Ջրերը շարունակեցին աստիճանաբար նվազել մինչև տասներորդ ամիսը։ Տասներորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, լեռների գագաթները երևացին>։

Ըստ Աստվածաշնչի, Նոյ նահապետը Նոյյան տապանը կառուցել է Աստծո հրամանով՝ փրկելու իրեն, իր ընտանիքը և երկրի կենդանիներին համաշխարհային Մեծ ջրհեղեղից, որը տեղի է ունեցել մարդու բարոյական անկման հետևանքով: Միայն այն ժամանակ, երբ ջուրը սկսեց նվազել, կյանքը վերածնվեց, և մարդիկ կարողացան կրկին ապրել երկրի վրա ու բազմանալ։

Նոյի պատմությունն աշխարհի միլիարդավոր հավատացյալներ համարում են իրենց սեփական պատմությունը։ Այդպես մարդկությանը, նրանց կարծիքով, ևս մեկ հնարավորություն տրվեց։

Բայց Հին Կտակարանի այս գլխի փիլիսոփայությունը խորհրդանշական կապ ունի Հայաստանի պատմության հետ։ Այն իր մեջ կրում է ոչնչացման և գոյատևման գաղափարը, ինչպես նաև թույլ է տալիս երկրի ու ժողովրդի ապագային նայել այլ տեսանկյունից։

Վերջին ժամանակներս Հայաստանը վերագտնում է իրեն և, վերադառնալով իր արմատներին, նոր մակարդակի անցնում հասարակական կյանքի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Նոյյան տապանն առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, ուստի մոտ ապագայում մարդիկ կկարողանան տեսնել պատմական պատկերը՝ տապանի տեսքով, հայերի հպարտության ՝ Արարատ լեռան ֆոնին։  Ինչ-որ առումով Արարատյան դաշտում ֆիզիկապես կառուցվելու է մեր պետական զինանշանի կենտրոնական տարրը:

<Նոյյան տապան> մշակութային-լուսավորչական թեմատիկ այգին, որը <Հայաստանի համար գլոբալ նախագծի> առանցքային տարրն է, զանգվածային այցելությունների համար բաց կլինի արդեն 2023 թվականին: Խոսքը ոչ միայն գլոբալ մակարդակի զբոսաշրջային նախագծի մասին է, այլև՝ մի շարք հասարակական նախաձեռնությունների։

Հայաստանի համար գլոբալ նախագծի այս մասի վերաբերյալ, երբ բոլոր մարդկանց հասկանալի Նոյյան տապանի խորհրդանիշի շուրջ հնարավոր է համախմբել արդեն գոյություն ունեցող և նոր հասարակական ու միջպետական ծրագրերը, մենք խնդրեցինք պատմել նախագծի նախաձեռնողներից մեկին ՝ Իգոր Ֆիլոնենկոյին:

<Մարդկության, ինչպես և ընդհանրապես երկրի վրա կյանքի պահպանման հարցը գնալով արդիականանում է ։ 20-րդ դարի կեսերից մինչ օրս չի վերացել միջուկային աղետի սպառնալիքը, ընդ որում ՝ որպես ինչ-որ մեկի չար կամքի, այնպես էլ տեխնոլոգիական սխալի հետևանք ։ Նվազեցվել է մոլորակի գերբնակեցման սպառնալիքը ՝ ինչպես մեր <պոպուլյացիայի> ընդհանուր աճի դանդաղման հաշվին, այնպես էլ գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ, ինչը մեզ ամուր վստահություն է տալիս առաջիկա 50 տարիներին մոլորակի ողջ բնակչությանը կերակրելու և կյանքի բարձր որակ տալու հնարավորության վերաբերյալ: Միեւնույն ժամանակ արագ զարգացող տեխնոլոգիաներն արդեն մոտ ապագայում օրակարգում կդնեն արհեստական ինտելեկտի, դրա հիման վրա ստեղծված արտադրական համակարգերի, ենթակառուցվածքների եւ սահմանի հետ փոխգործակցության հարցը, որից դուրս մենք չենք կարող վերահսկել այն: Սա այն հարցն է, որի պատասխանը պետք է տա արդեն հաջորդ սերունդը:

Նույնիսկ ֆանտաստիկները չէին ենթադրում, որ մենք այդքան արագ կարող ենք մոտենալ զարգացման այդ կետին ։ Աճում են մեր կենսագործունեության էկոլոգիական հետևանքները։ Տնտեսության գլոբալացումը, երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխգործակցության հաստատման միջազգային ինստիտուտների ի հայտ գալը դեռեւս չեն հանգեցրել լարվածության նվազմանը: Հայաստանն ուշագրավ և շատ բարդ անցյալ ունեցող երկիր է ։ Հայերի երկու երրորդն այժմ ապրում է պատմական հայրենիքից դուրս, սակայն նրանք նույնպես պատրաստ են ներգրավվել (և ընդգրկվում են) երկրի զարգացման շուրջ բանավեճում, միջազգային հասարակական եւ քաղաքական տարածքում վերջինիս դերի բարձրացման գործում։ Հայաստանի կառավարությունն առաջ է քաշել ցեղասպանությունների հակազդման և կանխարգելման մի շարք նախաձեռնություններ։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների ՝ ստեղծվեց <Ավրորա> մարդասիրական նախաձեռնությունը։ Սակայն, կան ՄԱԿ-ի, երիտասարդական ոչ կառավարական կազմակերպությունների, մի շարք երկրների նախաձեռնություններ, օրինակ ՝ մարդկության միասնական ճակատագրի հասարակությունը, որն առաջ է քաշվել Չինաստանի կողմից 2012 թվականին ։

Հայաստանը կարող է նաև հանդես գալ սպառնալիքների ողջ սպեկտրին հակազդելու մի շարք նոր նախաձեռնություններով, և նման նախաձեռնությունների քննարկման համար հարմար հյուրընկալ հարթակ  հանդիսանալ։ Դա, հնարավոր է, միակ երկիրն է, որը հավասարապես լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Իրանի հետ... այդ եզակի դիրքավորումից պետք է օգտվել. այն ավելորդ չի լինի նաև ներկա բարդ հարևանների հետ անխուսափելի արդյունավետ երկխոսության հարցում>։

Բայց եկեք վերադառնանք մեր հոդվածի հիմնական թեմային՝ <Նոյյան տապան> թեմատիկ այգին՝ որպես գլոբալ մակարդակի  զբոսաշրջային խարսխային նախագիծ:

- Իսկ հնարավո՞ր է նման բարձր նշաձող դնել մեր երկրի համար: Չէ՞ որ այս տարի Հայաստան է այցելել 2 միլիոնից պակաս զբոսաշրջիկ ։ Արդյո՞ք մենք կարող ենք պահպանել սպասարկման համաշխարհային բարձր չափանիշները, և, որ ամենակարևորն է, ներգրավել նոր զբոսաշրջիկների, որոնք այդքան կարևոր են մեզ համար, - հարցրեցինք նախաձեռնող խմբի ղեկավար Անդրեյ Կորժակովին։

<Այո, անցյալ տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն ավելի քան չորս անգամ քիչ էին, քան հարևան Վրաստան այցելածները։ Բայց եկեք նայենք ավելի ուշադիր, թե ինչ է նախորդել դրան․

Զբոսաշրջային ոլորտում ներդրումների ներգրավման աննախադեպ միջոցներ երկուհազարականների վերջում և հինգ տարի զբոսաշրջային հոսքի տարեկան ավելի քան 20 տոկոս աճ։  Վրաստանում զբոսաշրջիկների աճի տեմպերի նվազումը տեղի է ունեցել միայն անցյալ տարի ՝ հայտնի իրադարձությունների ֆոնին ։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ բարդ տարում տուրիստական հոսքի աճը պահպանվել է 7 տոկոս մակարդակում:

Ի դեպ, Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն մինչեւ 2030 թվականը կանխատեսում է մինչեւ 7 միլիոն զբոսաշրջիկների թվի աճ։ Սա շատ կոկիկ եւ պահպանողական կանխատեսում է։ Բայց քանակի հարցը կարեւոր է, բայց ոչ՝ միակը ։ Որքա՞ն գումար կթողնեն հյուրերը մեր երկրում: Ինչպե՞ս է բաշխվելու հոսքը տարվա ընթացքում: Ինչպե՞ս եւ ինչի՞ հաշվին բարձրացնել զբոսաշրջիկի միջին չեկը, բայց այնպես, որ նա գոհ է մնա իր ծախսերից եւ ընդհանուր ուղեւորությունից: Ինչպե՞ս փորձել բարձ հաճախելիության սեզոն <տեղափոխել> գարնանը զգալի մասը, աշունը, իսկ իդեալականում՝ նաև ձմեռը: Մենք որոշակի փորձ ունենք Ռուսաստանում, Ֆրանսիայում, այլ երկրներում գոյություն ունեցող ենթակառուցվածքների շրջանակներում նման նախադրյալներ ստեղծելու համար, բայց պետք են նաև ավելի արմատական մոտեցումներ ։

Հայաստանի համար մենք ընտրել ենք թեմատիկ այգու ձեւաչափը, քանի որ այն հասկանալի է եվրոպացի, ամերիկացի եւ չինացի առաջադեմ զբոսաշրջիկին ։ Ամերիկացիների համար թեմատիկ այգիներ այցելությունն ընտանեկան հանգստի ամենատարածված տեսակն է՝ տարեկան ավելի քան 450 մլն այցելություն։ Եթե ավելացնենք ամերիկյան թանգարանները, որոնք մեծամասամբ նման են թեմատիկ այգիներին՝ թե չափսերով, թե այցելուների թեմայում ներգրավվածության գործիքակազմով, ապա վիթխարի թվեր կունենանք։ Մարդիկ պատրաստ են աշխարհի մի ծայրից մյուսը թռչել՝ հանուն տպավորությունների, գիտելիքների, լավ ծառայության։

Մենք վստահ ենք մեր նախագծում, ինչպես, այսպես կոչված, ժամանցային, այնպես էլ՝ քաղաքակրթական, լուսավորչական զբոսաշրջության տեսանկյունից, մենք կունենանք կոռեկտ, բայց հետաքրքրաշարժ էքսպոզիցիա, ցնցող արտ-օբյեկտներ և լանդշաֆտներ, համաշխարհային մակարդակի շոու։

Այգու շինարարությունը, դրա շահագործման սկիզբը մեր կողմը կգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների։ Հինգ միլիոն զբոսաշրջիկից, որոնք, ինչպես կարծում ենք, Հայաստան կայցելեն արդեն 2025 թվականին, մեկուկես միլիոնը մեր այգու այցելուներն են>։

Ի՞նչ է իրենից ներկայացնելու <Նոյյան տապան> թեմատիկ այգին։

Այն բավականին բարդ կառուցվածք ունի։ Նախատեսվում տապանի կառուցում ՝խստորեն պահպանելով Հին կտակարանի կանոնները, ցուցադրությունների երեք հարկերով, որոնց ընդհանուր մակերեսը կազմում 10000 քմ և պատկերասրահ՝ հագեցած վիզուալիզացիայի համար ժամանակակից տեխնոլոգիաներով։ Նախագիծը կընդգրկի Լանդշաֆտային այգի, Նոյի խաղողի այգի, Ծիրանի պուրակ, Եդեմ, բաց ամֆիթատրոն 2500 հանդիսատեսի համար և այլ թանգարանային, ցուցահանդեսային, կոնգրեսային և ռեկրեացիոն բաց և փակ (շուրջամյա շահագործման համար) հարթակներ: Բացի այդ, այնտեղ կլինեն սպասարկման եւ ծառայողական շենքեր, խանութներ, ռեստորաններ, ինչպես նաեւ բազմաթիվ տարածքներ զբոսանքի համար։ Այսպիսով՝ թեմատիկ այգու զբաղեցրած ընդհանուր տարածքը կկազմի մինչեւ 100 հա, դա կլինի բավականին մասշտաբային նախագիծ, այդ թվում ՝ աշխարհի ամենահայտնի պատմամշակութային օբյեկտների համեմատությամբ: Այս բոլոր մտահղացումների իրականացման նպատակով կներգրավվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների փորձագետներ ու գիտնականներ, բարեգործական հիմնադրամներ, կրոնական ու հասարակական կազմակերպություններ։

<Նոյյան Տապան> նախագիծը կայուն ռեսուրս կդառնա երկրի տնտեսության զարգացման համար ։ Նախագծի իրականացման ընթացքում կապահովվի ավելի քան 3 հազար աշխատատեղ տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ սպասարկման եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավում, կստեղծվեն լրացուցիչ հնարավորություններ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, ինչը հետագայում կնպաստի պետական բյուջեի եկամուտների ավելացմանը: Արդեն գործող այգում անձնակազմի թիվը կկազմի 250-300 մարդ։

Այս պահին ակտիվ աշխատանք է տարվում պոտենցիալ ներդրողների որոնման ուղղությամբ՝ այդ լայնածավալ նախագիծը ֆինանսավորելու նպատակով, սակայն գործընթացը չի կարող հետագա զարգացում ունենալ առանց պետական մարմինների համաձայնեցման, որոնք գտնվում են այդ հարցի քննարկման փուլում ։

Ներկայումս քննարկվում է այգու տեղակայման մի քանի տարբերակ։ Նախագծի բյուջեն 65 մլն ԱՄՆ դոլար է, որը կփոխհատուցվի (ամենապահպանողական տարբերակով եւ առանց եկամտի լրացուցիչ աղբյուրներ ներառելու ՝ հանրային սննդի, միջոցառումների կազմակերպման եւ այլն) 7 տարվա ընթացքում:

Նախագծի նախաձեռնությամբ հանդես է գալիս թիմը, որում ընդգրկված են Անդրեյ Կորժակովը, ով Ռուսաստանի տարածքում խոշորագույն համաշխարհային բրենդերի բարձր տեխնոլոգիական բարդ նախագծերի ղեկավարման փորձ ունի, տնտեսագետ, գործարար, վիզիոներ Իգոր Ֆիլոնենկոն, Ֆրանսիայից գործարար Պատրիս Լե Լաննը: Ներկայումս նախագծի թիմն ընդլայնվում է՝ մեր հայրենակիցների և Սփյուռքի ներկայացուցիչների հաշվին:

Նախագիծը ակտիվ աջակցություն է գտել Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության, հայկական սփյուռքի ներկայացուցիչների, գիտության եւ մշակույթի գործիչների շրջանում: Մենք անպայման կտեղեկացնենք Ձեզ, մեր հարգարժան ընթերցողներին այս նախագծի զարգացմանն ուղղված հետագա քայլերի մասին և հարցազրույցների շարք կպատրաստենք դրա բոլոր ակտիվ մասնակիցների հետ։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները
Բողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբԲողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբ
Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստինՄարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստին
ՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ
Լոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատիցԼոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներինՎարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներին
Վարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահըՎարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահը
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ ՄանուկյանինԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին
Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալՀայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու               «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու              
Հայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ովՀայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ով
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանըՎանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը
Միացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցըՄիացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցը
Հայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքըՀայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքը
«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում
ԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորվածԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորված
«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն
Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակումՌոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակում
Եվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբԵվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ
Կառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներիցԿառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներից
Վարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքըՎարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքը
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։
Մանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիքՄանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք
Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարանԸնտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարան
Զելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետԶելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Փոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց էՓոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց է
Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտումՀայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում
« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ ԾառուկյանինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
Արցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիքԱրցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիք
Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»
Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպանՎերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպան
«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն
AECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համարAECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համար
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ