Arminfo.info


 Ուրբաթ, 31 Մայիսի 2019 12:04

Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում,  մենք քաղաքավարի ցույց կտանք <իրենց տեղը>

Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում,  մենք քաղաքավարի ցույց կտանք <իրենց տեղը>

Արմինֆո.Արցախում  և Հայաստանում տեղի  ունեցած  վերջին իրադարձությունների, նախընտրական ծրագրերի մասին և ոչ միայն Արմինֆո-ն զրուցել է ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, ով 2020թ. հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին։

 

Պարոն Հարությունյան, դուք 2020 թ. գարնանը կայանալիք ընտրություններից շատ առաջ պաշտոնապես հայտարարեցիք, որ մտադիր եք առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում, ինչո՞վ է պայմանավորված նման հապճեպությունը, և արդյո՞ք դա ֆալստարտ չէ:

 

Ոչ, դա մտածված որոշում էր։  Նախ, այն օրը, երբ պաշտոնապես հայտարարեցի առաջադրվելու մտադրության մասին, պատահական չէր ընտրվել։ Ես այդ մասին հայտարարել եմ մայիսի 18-ին ՝ Բերձորի կամ նախկին Լաչինի ազատագրման օրը, որին անմիջական մասնակցություն եմ ունեցել, և դա շատ կարևոր օր է ինձ համար և ողջ հայ ժողովրդի համար, քանի որ խորհրդանշում է Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանի հետ:

 

Բացի այդ, Արցախում արդեն զգացվում է նախընտրական ակտիվություն։ Իմ հայտարարությունը հնարավորություն տվեց  <շոշափել> հասարակական տրամադրությունները, զգալ ընտրազանգվածի՝ ինչ-որ առումով նույնիսկ ինձ համար անսպասելիորեն մեծ աջակցությունը։ Եվ դա հատկապես ուրախալի է այն լույսի ներքո, որ ես երկար տարիներ գլխավորել եմ հանրապետության կառավարությունը, հետևաբար՝ ժողովրդի սոցիալ-տնտեսական բոլոր սպասելիքներն ու հիասթափությունները որոշակիորեն կապված էին հենց ինձ հետ։  Այսինքն ՝ հասարակական աջակցությունն իմ դեպքում նշանակում է, որ երկրի բնակչությունը դրական է գնահատում իմ աշխատանքը վարչապետի, ապա նաև՝ հանրապետության պետնախարարի պաշտոնում։  

 

Բացի այդ, հայտարարելով առաջադրվելու մտադրության մասին՝ ես կարողացա տեսնել նաև այն, թե ինչպես են սկսել դիրքավորվել իմ մրցակիցները  նախագահական մրցապայքարում։ 

  

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն նախագահական ընտրություններն Արցախում` բազմաբևեռ, թե՞ երկբևեռ:

 

Կարծում եմ, որ դրանք լինելու են բազմաբևեռ, և դա լավ է, քանի որ երկբևեռ ընտրությունների դեպքում միշտ էլ հետընտրական սրացումների մեծ հնարավորություն կա ։ 

 

Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակն Արցախում։

 

Բարեբախտաբար, առայժմ ամեն ինչ ընթանում է հանգիստ, ապակայունացնող տարրեր չկան։ Կարևորն այն է, որ գործընթացները դուրս չեն գալիս քաղաքական նորմի շրջանակներից։ Եթե հաշվի չառնենք առանձին միջադեպերը, որոնք, հուսով եմ ընդհանուր իրավիճակի վրա չեն անդրադառնա։

 

 

Պարոն Հարությունյան, Դուք հիշատակեցիք, որ առաջադրվելու մտադրության մասին հայտարարելով ՝ զգացել եք հասարակական մեծ աջակցություն, ինձ հետաքրքիր է, թե ինչո՞վ է պայմանավորված այդ աջակցությունը՝ Ձեր անձով և ծրագրերով, թե՞, այնուամենայնիվ, այն փաստով, որ դուք արցախցի քաղաքական գործիչներից առաջինը բացահայտ հայտարարեցիք Հայաստանի նոր իշխանություններին լիակատար աջակցություն ցուցաբերելու մասին և շարունակում եք հետևել այդ ուղեգծին:

 

Որևէ տարբերակի բացառումը ճիշտ չէր լինի, քանի որ հանրային պահանջներն ու ընկալումները միշտ տարբեր են լինում:  Բայց բազմիցս հայտարարել եմ, որ թե՛ խորհրդարանական և թե՛ նախագահական ընտրություններին քաղաքական ուժերի և հավանական թեկնածուների միջև սպասվելիք ընտրապայքարը պետք է ընթանա ծրագրերի միջև: Ինչ վերաբերվում է հասարակության մեջ առկա տրամադրություններին, համոզված եմ, որ  կա կոնսենսուս, որ հայկական երկու հանրապետությունների իշխանությունները պետք է լավ, վստահելի հարաբերությունների մեջ գտնվեն, աջակցեն միմյանց։ 

 

Իսկ ի՞նչ կասեք Արցախի իշխանությունների վերաբերյալ, նրանք նույն կարծիքի՞ն են։ Հարցը պայմանավորված է վերջին շրջանում հայկական երկու հանրապետությունների իշխանությունների միջև որոշակի լարվածության առկայության մասին ակտիվացած խոսակցություններով…

 

Նախ նշեմ, որ այստեղ գլխավորը ժողովրդի դիրքորոշումն է։  Բացի այդ, որևէ իրական լարվածություն, որևէ խնդիր հայկական երկու հանրապետությունների էլիտաների միջև ես չեմ տեսնում։  Ի հեճուկս առկա կարծիքի՝ պետք է վստահեցնեմ, որ Հայաստանի իշխանությունների որևէ միջամտություն Արցախի ներքին գործերին չկա։ 

 

Իսկ ի՞նչ կասեք նախկին իշխանությունների վերաբերյալ։ Լուրեր են շրջանառվում, որ որոշ չափով Արցախի իշխանությունների գործողությունների վրա ազդում է Սերժ Սարգսյանը…

 

Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ։  Եթե որևէ մեկը կարծում է, որ այսօր Սերժ Սարգսյանը որևէ ազդեցություն ունի Արցախի ներքաղաքական գործընթացների վրա, նա խորապես սխալվում է։ 

 

Պարոն Հարությունյան, գուցե Սերժ Սարգսյանն անձամբ չի ազդում Արցախի գործընթացների վրա, գուցե, ինչպես Դուք եք պնդում, նա նման նկրտումներ էլ չունի, բայց, այնուամենայնիվ, Արցախի իշխանությունում կան լուրջ ֆիգուրներ, որոնք չեն ընդունում Հայաստանի իշխանությունների ներկայիս կուրսը և սատարում են նախկին իշխող վարչակարգին։  Ձեր կարծիքով, դա չի՞ հանգեցնի Արցախում ներքաղաքական սրացման ընտրություններից առաջ և հետո:

 

Ոչ, չեմ կարծում, մենք արդեն հայտարարել ենք, որ բոլոր նրանó, ովքեր կդիմեն դեստրուկտիվ քայլերի, օրենքի սահմաններում ցույց կտանք իրենց տեղը:

 

Եվ ասֆալտին կփռե՞ք ․․․

 

Այո, անհրաժեշտության դեպքում դիմելու ենք խիստ միջոցների։  Եվ ես չեմ կատակում։ Ես արդեն իմ նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում, շատ լուրջ հակազդեցության կարժանան: Եվ ուրախ եմ, որ այն ստացել է մեր հասարակության աջակցությանը:

 

Պարոն Հարությունյան, Դուք դարձել եք առաջին արցախցի քաղաքական գործիչը, ով իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանի նոր իշխանություններին, ինչո՞վ է դա պայմանավորված:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգն ինձ համար միանգամայն ընդունելի էր, դրա իրականացումը կհանգեցնի իմ երազած Հայաստանի ստեղծմանը ։ 

 

Անցել է մեկ տարի, դուք տեսնո՞ւմ եք այդ ծրագրի իրականացման նախադրյալները։ Մի բան է ասելը, մեկ այլ բան՝ անելը…  

 

Այո, միանշանակ ... Ես վստահ եմ, որ ճիշտ ճանապարհ է ընտրված։ Իմ վերլուծություններն ու տնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ հույսերը ոչ միայն արդարացան, այլև գերազանցեցին մեր սպասելիքները։  Հեղափոխությունններից և այդօրինակ քաղաքական խոշոր գործընթացներից հետո տնտեսությունը սովորաբար լճացում է ապրում, իսկ Հայաստանի դեպքում դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև զգալի աճ արձանագրեց։  Եթե ինչ-որ մեկը ստեղծված պայմաններում աննշան է համարում առկա աճը, ապա նա խորապես սխալվում է։  Սակայն առաջիկա մեկ-երկու տարում թռիչքաձև արդյունքներ ակնկալել չարժե։ Պարզապես պետք է հավատարիմ մնալ նախանշված ուղուն և ավելի վճռական լինել սեփական քայլերում։

  

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2016 թ. ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին... Ի՞նչ կարծիքի եք Դուք այդ հայտարարության մասին։

 

Ապրիլյան պատերազմը մինչ օրս հարցեր է ծնում հասարակության մեջ, որոնք պատասխան չեն գտնում: Այս առումով հիշյալ թեման փակելու համար այդ հարցերը պետք է մեկընդմիշտ իրենց պատասխանները ստանան։ Հնարավոր է, այդ հանձնաժողովն օգնի ընդմիշտ փարատել հասարակության կասկածները։ Եթե Փաշինյանն առաջարկել է ստեղծել այդ հանձնաժողովը, ուրեմն դրա հիմքերը նա ունեցել է։  Ես չեմ կարծում, որ այդ որոշման հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ։  

     

Հաճախ Հայաստանի ղեկավարության հասցեին տարբեր մեղադրանքներ են հնչում ղարաբաղյան խնդրի առնչությամբ, կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

 

 

Միանշանակ համոզված եմ, որ այդ բոլոր խոսակցությունները, մասնավորապես ՝ տարածքներ հանձնելու, ղարաբաղյան հարցում պարտվողական քաղաքականության, Արցախում իրավիճակի ապակայունացման փորձերի հետ կապված մեղադրանքներն անհիմն են և անհեթեթ։ Կարող եմ ասել ճիշտ հակառակը՝ Հայաստանյան ներկայիս իշխանությունները նույնիսկ ավելի կոշտ դիրքորոշում ունեն ղարաբաղյան հարցում։ Դեռ չի եղել մի դեպք, երբ հայաստանյան նոր իշխանությունները ականջալուր չլինեն արցախյան իշխանություններին կարգավորնան հարցում։       

 

 

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են դավադիր պատերազմի հրահրման, նույնիսկ որոշ տարածքներ հանձնելու հարցում ՝ դրա պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու նպատակով: Ի՞նչ եք մտածում այդ հայտարարության մասին։ 

 

 

Եթե վարչապետը հնչեցրել է այդ միտքը, ուրեմն նա ունեցել է համապատասխան հիմքեր և մտավախություններ։     

 

 

Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ։

 

Ես լիովին կիսում եմ այն: Ղարաբաղյան կարգավորման հարցում մեր մոտեցումները նույնական են։  Ես նույնպես կարծում եմ, որ հարցը վերջնականապես պետք է կարգավորվի ժողովրդի կամքին ու որոշմանը համապատասխան։

 

Ինչ վերաբերվում է որոշ ուժերի կողմից օրակարգ բերվող Արցախի ու Հայաստանի միավորման հարցին, ապա ասեմ, որ դա մեր բոլորիս երազանքն է։ Սակայն այս փուլում մենք չենք կարող “մարսել” նման որոշում և դա պետք է բոլորը ընկալեն և ցուցաբերեն խոհեմութկուն։          

 

Ձեր դեպքում քաղաքական վերլուծաբանների մոտ որոշակի դիսոնանս է առաջանում։ Ձեզ դիտարկում են որպես Հայաստանում և  Արցախում նախկին իշխսնությունը ներկայացնող քաղաքական գործիչ, բայց միևնույն ժամանակ դուք դարձել եք առաջին արցախցի գործիչներից մեկը, ով բացահայտ հայտարարել է Հայաստանի նոր իշխանություններին իր աջակցության մասին և շարունակում եք դա անել, այժմ ի՞նչ ուղեգծի եք հետևում Դուք դե ֆակտո:

 

Ես չեմ  ներկայացնում ոչ անցյալ, ոչ էլ ներկա քաղաքական թիմը, ես անկախ քաղաքական գործիչ եմ՝ իմ ծրագրերով ու գաղափարներով։  Ես ունեմ հստակ, շատ իրական և շատ հավակնոտ սոցիալական ծրագիր։ Այն ավանդական և ժամանակակից սոցիալիզմի յուրօրինակ սինթեզ է։  Հնարավոր է, առաջին հայացքից այն դժվար իրագործելի է թվում,  բայց ես վստահ եմ դրա իրագործելիության հարցում։ Սոցիալական երկիր դառնալու համար անհրաժեշտ է իրականացնել հասցեական սոցիալական քաղաքականություն կրթության, առողջապահության և բնակարանաշինության ոլորտներում։ Անհրաժեշտ է մշակել Արցախում սոցիալական արդարության հաստատման քարտեզ ։ 

 

Երկար տարիներ եղել եք Արցախի վարչապետ, ապա պետնախարար, ինչո՞ւ այդ ժամանակ չեք իրականացրել այդ ծրագրերը։ 

 

Որովհետև ես, լինելով վարչապետ և պետական նախարար, իրականացրել եմ նախագահ Բակո Սահակյանի սոցիալ-տնտեսական ծրագրերը։  Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, ինձ հիմա էլ հաճախ են հարցնում, թե ինչու նախկինում չէին իրականացվում այդ ծրագրերը։  Պատասխանը մեկն է՝  նախկինում նման հնարավորություններ չեն եղել, հիմա դրանք կան։ Երբ ես ընդունեցի Արցախի բյուջեն, այն կազմում էր 32 մլրդ դրամ, հիմա այն հասել է 115 մլրդ դրամի, իշխանության գալու դեպքում ես մտադիր եմ երկու տարում այն հասցնել 145 մլրդ դրամի ։    

 

Դուք հայտարարել եք, որ ընտրվելու դեպքում կիրականացնեք բոլորովին նոր՝ նախորդից տարբեր ուղեգիծ ... նշեք Ձեր նախընտրական ծրագրի հիմնական առաջնահերթությունները…

 

Առաջինը՝ դա անցում է լիովին անվճար առողջապահության՝ պետական ապահովագրական համակարգի ներդրման միջոցով, երկրորդ՝ հատուկ շեշտադրում կարվի արտոնյալ բնակարանային շինարարության վրա։ Ես ձեզ վստահեցնում եմ ՝ Արցախը վերածվելու է մեծ շինհրապարակի։ Ընդ որում, դա սենսացիոն ծրագիր կլինի։ Հայաստանում և Արցախում գործող հիփոթեքային ծրագրերը հիմնավորված են տնտեսապես, բայց ոչ՝ սոցիալապես ։  Այս մոդելի հիմքում սոցիալական ծրագրերի կապակցումն է նվազագույն սպառողական զամբյուղի հետ։ Այսինքն, եթե ընտանիքի եկամուտները չեն գերազանցում նվազագույն սպառողական զամբյուղը, ապա պետությունն առողջապահության, բնակարանային շինարարության և կրթության ոլորտներում կաջակցի այդ ընտանիքներին։ Այսօր Արցախում ընտանիքների 99 տոկոսն ընկնում է այդ կատեգորիայի տակ, և ստացվում է, որ նրանք բոլորն էլ կօգտվեն այդ արտոնություններից ։  Տարիների ընթացքում, երբ բնակչության եկամուտները կբարձրանան, կկրճատվի պետական օժանդակությունը, սակայն առաջիկա 4-5 տարիներին դա պետք չէ ակնկալել ։  

 

Իսկ ի՞նչ կասեք ներդրումների վերաբերյալ, ի՞նչ ծրագրեր ունեք այս ոլորտում:

 

Մենք մշակել ենք բազմաթիվ նոր ներդրումային նախագծեր, որոնք կյանքի կկոչվեն մեր ներկայիս և նոր գործընկերների կողմից ։  Նրանց օժանդակությամբ մենք կկարողանանք իրականացնել նախանշված բոլոր ծրագրերը և ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր։ Ես դրանում անգամ չեմ կասկածում։ Բայց սա երկկողմանի պրոցես է․ Արցախի կառավարության տնտեսական բարձր ցուցանիշներն են մեր երկիր ներգրավել նոր ներդրողների ։ 

 

Գուցե  որոշ ներդրողների ուղղորդեք  Հայաստա՞ն։

 

Ուժերի ներածին չափով մենք աջակցում ենք նաև Հայաստանի կառավարությանը։ 

 

Պարոն Հարությունյան, Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից այս կամ այն թեկնածուին սատարելու մասին հայտարարություններ սպասվո՞ւմ են:

 

Ինչ վերաբերում է Արցախի նախագահին, ապա որքանով տեղյակ եմ, նա մտադիր չէ նման հայտարարությամբ հանդես գալ։  Բակո Սահակյանը մտադիր է հանդես գալ արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման երաշխավորի դերում:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա այստեղ ամեն ինչ տրամաբանական է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին թափանցիկ ակնարկել է, որ Արցախի ժողովուրդը պետք է սատարի այն ուժերին, որոնք ի սկզբանե սատարել են ՀՀ լեգիտիմ իշխանություններին ։  Հասկանում եք ՝ Հայաստանում և Արցախում իշխանությունները չեն կարող տարբեր քաղաքական բևեռներ ներկայացնել։      

 

Հիշենք 1991 թվականը, այն ժամանակ տեղի ունեցող գործընթացները...այն ժամանակ մեր կորուստները պայմանավորված էին հենց ՀՀ և ԼՂՀ իշխանությունների միջև եղած տարաձայնություններով։ Այդ պատճառով մենք կորցրեցինք Շահումյանը և Մարտակերտը ։ 

 

Պարոն Հարությունյան, ընտրություններում հաղթելու դեպքում ի՞նչ չափանիշներով եք մտադիր իրականացնել կադրային քաղաքականություն:

 

Նախ ՝ շեշտը պետք է դրվի այս կամ այն գործչի հասարակական հեղինակության, նրա իմիջի, վստահության վրա ։  Իհարկե, հաշվի է առնվելու նաև պրոֆեսիոնալիզմը։ Բայց ինձ համար առաջնային է լինելու հենց այդ գործչի նկատմամբ հանրային վստահության հարցը ։  Ամեն ինչ կանենք, որ հասարակությունը գոհ մնա մեր կադրային քաղաքականությունից։

 

Պարոն Հարությունյան, որպես Հայաստանի ներկայիս իշխանությունների կուրսի ջատագով, մտադի՞ր եք ձեր ընտրվելու դեպքում լայնածավալ պայքար ծավալել կոռուպցիայի դեմ, հետահայաց գործեր հարուցել կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ:

 

Ոչ, Արցախում նման անհրաժեշտություն չկա։ Մեզ մոտ մշտապես իրականացվել է հակակոռուպցիոն կոշտ քաղաքականություն ։  Սակայն, այնուամենայնիվ, մենք մտադիր ենք խստացնել այն ։ 

 

Իսկ ի՞նչ կասեք անցումային արդարադատության վերաբերյալ։ Հայաստանում մտադիր են իրագործել այդ ինստիտուտը ։  Ինչպե՞ս կվարվեք Ձեր ընտրվելու դեպքում:

 

Նման անհրաժեշտություն Արցախում չեմ տեսնում։ Հայաստանում ռադիկալ բարեփոխումների անհրաժեշտություն կա, Արցախում՝ էվոլյուցիոն։

  

Եվ վերջում ... ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն առաջնագծում:

 

Այն ավելի քան կայուն է։ 

 

Արդյո՞ք ընտրությունները և նախընտրական մրցավազքը չեն անդրադառնա շփման գծում տիրող իրավիճակի վրա ։ 

 

Ճիշտն ասած ՝ իրավիճակն Արցախում քիչ է հետաքրքրում Բաքվին, նրանք իրենց գործողությունները պլանավորում են՝ Հայաստանում ընթացող գործընթացներին համաչափ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Չնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ովՉնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ով
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քննչական կոմիտեն պարզաբանել է Քննչական կոմիտեն պարզաբանել է "Առինջ մոլ" առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի կապարակնքման պատճառները
Դատարանն ուժի մեջ է թողել Դատարանն ուժի մեջ է թողել "Սրբազան պայքար" շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը
Շրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներինՇրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներին
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը
Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներումՌուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներում
Բագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվեն
Բրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համարԲրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համար
Հայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդիՀայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերըՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Աննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարԱննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար
«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին
ՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավըՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը
Կապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումներըԿապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումները
Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության   Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության  
Ժառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ էԺառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ է
Արարատում  48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններովԱրարատում 48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններով
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ ՄանասյանԶինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ Մանասյան
Հայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտինՀայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտին
Քաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման  լծակներՔաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման լծակներ
Մարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանըՄարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը
Կարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոցԿարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոց
Երկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստովԵրկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստով
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
"Հինգ իրավապաշտպանները" դատապարտել են որոշ քաղբանտարկյալների իրենց անչափահաս երեխաների հետ շփումից զրկելը
 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  
Սյունիքում ընթանում է Սյունիքում ընթանում է "Իրանահայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո" խորհրդաժողովը
Երևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին
Փաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելունՓաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն
Հուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էրՀուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էր
Փաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակՓաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Հայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունըՀայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանումՓաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանում
Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է "անօրինության գագաթնակետի" մասին՝ իրեն որպես վկա հարցաքննության կանչելուց հետո
Հայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակինՀայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի ԴիլիջանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի Դիլիջանում
Հայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձըՀայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձը
ԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունըԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունը
Սիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴՍիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ
Օտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններՕտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ
«Ուժեղ  Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։
Խոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսելԽոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Հայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշըՀայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշը
Սյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիրՍյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիր
Կարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետԿարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար