Arminfo.info


 Երեքշաբթի, 26 Մարտի 2019 11:35
Նաիրա Բադալյան

Փաշինյանը` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ հանդիպմանը. ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը

Փաշինյանը` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ հանդիպմանը. ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:

Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին: ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և ֆուտբոլիստների հետ, որոնք պատրաստվում են մարտի 26-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:

 

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ:

 

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի ազգային հավաքականի հարգելի մարզիչներ, ֆուտբոլիստներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, երջանիկ առիթ է ինձ համար այսպիսի ֆորմատով հանդիպումը և կարծում եմ կարիք չկա ասելու, թե ինչքան կարևոր են բոլորիս համար ֆուտբոլը, այն հնարավորությունները, որ կարող են մեզ համար ստեղծվել ֆուտբոլի միջոցով: Մենք քիչ առաջ քննարկում էինք Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մեր քննարկման առանցքում էր այն, որ ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել հանրային կյանքի և հարաբերությունների ողջ բովանդակությունը, ընդհուպ փոխել մարդկանց ինքնազգացողությունը և ինքնագնահատականը որպես քաղաքացի, որպես հանրություն: Իհարկե, ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը: Անկեղծ ասած, ես հենց այդ առումով եմ կարևոր համարում ընդհանրապես սպորտը և ֆուտբոլն առաջին հերթին՝ որպես ամենազանգվածային մարզաձև: Իհարկե, Հայաստանի ազգային հավաքականն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն և այս պրոցեսի լիդերությունն, ըստ էության, ընկնում է ազգային հավաքականի և նրա խաղացողների վրա: Ազգային հավաքականն իր պատմության ընթացքում ցնծության բազմաթիվ պահեր է պարգևել բոլորիս: Ինքս նախկինում բազմիցս ազգային հավաքականի խաղերին հետևել եմ մարզադաշտից՝ իմ ընտանիքի անդամների հետ, և դա միշտ եղել է մեծ հաճույք: Իհարկե, եթե խաղի արդյունքը բավարարել է՝ առավել մեծ հաճույք է եղել, իսկ եթե այն այդքան էլ չի բավարարել՝ մենք շատ ուրախ և հպարտ ենք եղել, որ հավաքականի կողքին ենք այդ ծանր փորձության պահին: Այս առումով, հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք հաջողություններ: Շատ կուզենայի, որ այն ոգին, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիական հանրային կյանքի առումով, արտահայտվում է և կարտահայտվի նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղում: Իհարկե, հոգեբանությունը կարծում եմ ֆուտբոլում և ցանկացած մարզաձևում շատ կարևոր է և համոզված եմ, որ այստեղ բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, որոնց համար, սակայն, կարծում եմ, որ հանրային բարձր աջակցությունը նույնպես շատ կարևոր է, որովհետև ցանկացած պրոֆեսիոնալ գործում միշտ էլ հանրային աջակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ: Ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ առաջին հերթին վաղվա խաղում, բայց կարծում եմ, որ առաջին կարևոր հոգեբանական պահը, որ պետք է ունենանք՝ հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը, մարզասերները, անկախ խաղի կոնկրետ արդյունքներից՝ միշտ մեր հավաքականի կողքին պետք է լինեն և կարծում եմ, որ այդ հոգեբանական պահն է կարևոր: Հոգեբանական բեռը հնարավորինս պետք է թեթև լինի և մեր հավաքականը չպետք է խաղի նկատմամբ վախի որևէ զգացում ունենա՝ ձեզ հայտնի տրամաբանության մեջ: Իհարկե, խաղի արդյունքը շատ կարևոր է, բայց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նաև պատրաստ եմ կիսել ցանկացած դառնություն մեր հավաքականի հետ: Իհարկե, ուրախությունը կիսելու կարիք չկա էլ, բայց դառնությունները իմացեք, որ միշտ էլ պատրաստ եմ կիսել, այնպես որ շատ կարևոր է, որ խաղադաշտ մտնելուց առաջ վստահ լինեք, որ մեր հանրությունը, անձամբ ես ձեր թիկունքին կանգնած ենք: Շատ կարևոր է, որ խաղի որևէ պոտենցիալ արդյունք չվախեցնի մեզ, որովհետև շատ կարևոր է դուխով առաջ գնալը և մնացածն արդեն առավել ստեղծագործական մոտեցմամբ հաղթահարել: Հույս ունեմ, որ վաղվա խաղի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, որովհետև օրինակ ինձ համար այդ զգացողությունը շատ կարևոր է ու ինքս էլ ներկա կլինեմ: Իմ փորձից կարող եմ ասել, չգիտեմ, թե դա որքանով է կիրառելի ֆուտբոլում, բայց հաղթանակի կարևոր նախապայմանն իմ կարծիքով պարտվելուց չվախենալն է: Երբ վախենում ենք պարտվելուց՝ կարծես փակուղի ենք մտնում, վախենում ենք նաև գործելուց: Կարևոր է չվախենալ պարտվելուց, դա շատ ավելի հեշտացնում է հոգեբանական վիճակը և մնում է ընդամենը ներդնել բոլոր այն ջանքերը, որոնք հնարավոր են և վերջում տեսնել, թե ինչ կստացվի: Ես հավատում եմ մեր հավաքականին, բարձր եմ գնահատում և սիրում եմ բոլորիդ, որովհետև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեր ազգային և պետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն է ու մենք մեր էմոցիաներով, ջանքերով պետք է առաջին հերթին ամեն ինչ անենք, որ այդ խորհրդանիշն իրեն վստահ զգա, ամուր կանգնի ոտքերի վրա: Եթե այն, ինչ գրված է ֆուտբոլի զարգացման ծրագրում, իրականացվի, որևէ կասկած չկա, որ մենք կունենանք լուրջ հաջողություններ: Առաջին հերթին այդ հաջողությունները պետք է ունենանք մեր մտքում՝ մնացած ընդունակությունները դուք հաստատ ունեք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքի համար, հնաբնակներին առավել ևս շնորհակալություն հայտնել հավաքականի ստեղծման ակունքներում  լինելու, հավաքականի դառնությունների լիարժեք կրողը լինելու, հաղթանակները ստեղծելու համար: Նորեկներին էլ մաղթում եմ հաջողություններ»:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, իր ընկալմամբ, ծառայության և առաքելության մեջ ամենակարևորն անկեղծ լինելն է և առաքելությանը հավատալը: «Հավաքականի մակարդակում ֆուտբոլիստների առաքելությունը շատ կարևոր է: Օրինակ, կառավարության առաքելությունը ձևակերպելիս՝ նշում եմ, որ մեր առաքելությունն է, որպեսզի մարդիկ իրենք իրենց հավատան, ավելի շատ իրենց ուժերին վստահեն, հավատան, որ կարող են, ուժ ունեն իրենց կյանքը փոխելու, իրենց երազանքներին հասնելու: Կարծում եմ՝ այս առումով ազգային հավաքականի առաքելությունն ավելի կարևոր է, որովհետև եթե ազգային հավաքականը լավ է հանդես գալիս, այդ օրը, հաջորդ օրը և առաջիկա շրջանում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հայ իրեն ավելի վստահ է զգում իր ամենօրյա՝ ֆուտբոլի հետ բացարձակ կապ չունեցող աշխատանքի մեջ: Այնպես որ, ձեր առաքելության մեջ մաղթում եմ ձեզ մեծագույն հաջողություններ, որովհետև ձեր հաջողությունը յուրաքանչյուրիս հաջողությունն է»,- ընդգծել է վարչապետը:

 

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ակադեմիա այցելելու, ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հանդիպելու և հնչեցրած գնահատականների համար: ՀՖՖ նախագահը հավաստիացրել է, որ ազգային հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը գտնվում է բարձր մակարդակի վրա, տղաների մարզավիճակը ևս լավ մակարդակի վրա է:

 

«Բոլորս միասին պատրաստվում ենք վաղվա և առաջիկա բոլոր խաղերին, ցուցադրելու ենք շատ լավ խաղ: Բոլորս հավատում ենք, որ մեր տղաները վաղը պատվով հանդես կգան և ունենալու ենք հաղթանակ: Ինչպես Դուք նշեցիք՝ պարտության դեպքում էլ լինելու ենք ֆուտբոլիստների կողքին և կիսելու ենք այն, բայց, իհարկե, հաղթանակը շատ սպասելի է և բոլորս հավատում ենք, որ վաղն ունենալու ենք հաղթանակ»,- նշել է Վանեցյանը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնումՆազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնում
Վարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառներըՎարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառները
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանունՈստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանուն
Փաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրաՓաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա
10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունըՀայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունը
Քանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . ՓաշինյանՔանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . Փաշինյան
Փաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքովՓաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Կառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումներըԿառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումները
Աշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողովԱշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողով
Կառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներինԿառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներին
ՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համարՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համար
Քրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկիՔրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ