Arminfo.info


 Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018 11:51
Նաիրա Բադալյան

Պյոտր Սվիտալսկի. «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»

Պյոտր Սվիտալսկի. «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է և ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ  գործընկերությունը և ներքին բարեփոխումները մեր երկրում: Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և փոխանցվել Եվրամիության քննարկմանը:  Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Հայաստանն այսօր գտնվում է պատմական փոփոխությունների շրջափուլում, իսկ բարեփոխումներն ուղղված են ժողովրդավարության, տնտեսության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, խոսքի ազատության ամրապնդմանը և այլ ուղղություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր փոփոխությունները և բարեփոխումները հիմնված են հասարակական պահանջի վրա: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրում ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական աջակացությունը և համոզմունք հայտնել, որ դրանք նախանշված բոլոր ծրագրերը կդարձնեն ավելի արդյունավետ և առարկայական: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և վերը նշված ուղղություններով բարեփոխումները կառավարության համար համարվում են առաջնահերթություն:

 

Անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք կարևոր նշանակություն կունենան մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման համար: «Նոր խորհրդարանը և կառավարությունը կառուցված կլինեն հանրային լայն աջակցության և վստահության վրա, ինչը կօգնի ավարտին հասցնել թավշյա հեղափոխությունից սկսած գործընթացը: Շնորհակալություն եմ հայտնում ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ աջակցության համար: Մենք պատրաստվում ենք մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների բարեփոխմանն ուղղված ծրագրերին: Սակայն, ձեր օգնությունը կօգնի մեզ լրացնել գոյություն ունեցող կարողությունները, որպեսզի բարեփոխումներն ավելի արդյունավետ լինեն: Պատահական չէ, որ այսօր, երբ մենք արդեն նշանակալի առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, մեր հասարակությունն եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ավելացրել է, որ Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շարժիչ ուժն է ու մեր երկիրը պատրաստ է անել ամեն ինչ՝ փոխգործակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրաշրջանառության և ներդրումների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը և համապատասխան քայլերի իրականացումը: «Որքան ավելի արդյունավետ ենք մենք ամրապնդում իրավունքի գերակայությունը և տնտեսության ոլորտում հավասար պայմանների ստեղծումը՝ այնքան լայն հեռանկարներ են ստեղծվում երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման և ԵՄ երկրներից ներդրումների ներգրավման համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով վիզաների ազատականացման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

 

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Արցախի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին առավել մոտիկից ծանոթանալու կարևորությունը: Նա ուշադրություն է հրավիրել ԵՄ հետ կնքվող փաստաթղթերում համաձայնեցված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ ձևակերպումների կիրառման անհրաժեշտության վրա, ինչպես նաև կարևորել տարածաշրջանը ռազմական էսկալացիայից և սադրանքներից զերծ պահելու ուղղությամբ Եվրոպական միության հետևողական ջանքերը:      

 

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների փաստը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր արդյունք կապահովեն Հայաստանի ժողովրդի համար:  Դեսպանի խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանում համապարփակ և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչմանը, որոնք նոր թափ կհաղորդեն մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Պյոտր Սվիտալսկին կարևորել և ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում նպատակային ու հետևողական ծրագրերի իրականացումը, կառավարման համակարգի արդիականացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում քայլերն ու ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայաստանյան գործընկերներին: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ օժանդակությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ: «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»,- ընդգծել է Պյոտր Սվիտալսկին:

 

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպանների տարբեր հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում ունեցող քաղաքական փոփոխություններին, բարեփոխումների ընթացքին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանըՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
Բրյուսելում ընթանում է  Բրյուսելում ընթանում է  "Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորհրդաժողովը
Քաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքոՔաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքո
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալԺողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ