Arminfo.info


 Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2018 13:03

Արա Բաբլոյանը հեռանալու է ափսոսանքով ու մտահոգությամբ

Արա Բաբլոյանը հեռանալու է ափսոսանքով ու մտահոգությամբ

Արմինֆո.ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի արձակման կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես ասվում է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ, խորհրդարանը վարչապետի հրաժարականից եւ երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչեւ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: Դա մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմի, քաղաքական կամքի ու իմաստության արդյունքն էր: Անցած մեկուկես տարին լրիվ բավական էր համոզվելու համար, որ մեր պատգամավորներն ունեն սեփական դիմագիծ եւ ցանկացած խնդրում մինչեւ վերջ պաշտպանում են իրենց քաղաքական դիրքորոշումը: Բայց դժվարին պահերին, որոնք անցած ամիսներին քիչ չէին, հաճախ մի կողմ թողնելով կուսակցական շահերն ու տեսակետները՝ բոլորը համախմբվեցին Հայաստանում ու Արցախում կայունության պահպանման գաղափարի շուրջ եւ երկիրը չտարան նորանոր ցնցումների: Ուստի, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նման բարձր գիտակցություն ցուցաբերելու համար: Եւ, միաժամանակ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին եւ որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով: Դրա շնորհիվ էլ այս ամիսներին պահպանվեց ամենակարեւորը՝ ներքին ու արտաքին գործընթացների կանխատեսելիությունը, ինչը թույլ տվեց երկրին, ժողովրդին ու բանակը հետ պահել մեծամեծ փորձություններից:

Սիրելի բարեկամներ, 2017 թվականի գարնանից ի վեր ստանձնելով խորհրդարանի ղեկավարումը՝ օրենսդիր աշխատանքին զուգընթաց ձեռնամուխ էի եղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի բարեփոխմանը: Իհարկե, ափսոսում եմ, որ չհասցրեցինք իրականացնել մեր բոլոր ծրագրերը: Իսկ արածի արդյունքներն արդեն տեսնում ենք եւ համոզվում, որ ընդունված որոշումները ճիշտ էին ու տեղին: Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների ինստիտուտի պարզեցումը թույլ տվեց աշխատել անմիջապես Ազգային ժողովի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների հետ ու բացահայտել եւ զարգացնել նրանց մասնագիտական մեծ հնարավորությունները: Եւ այսօր, օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի ողջ աշխատակազմին՝ բարեխիղճ եւ արhեստավարժ աշխատանքի համար: Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում նաեւ մամուլին եւ խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողներին: Նրանք այս ընթացքում բարձր մակարդակով իրականացրեցին մեր աշխատանքների անկողմնակալ ու օպերատիվ լուսաբանումը եւ ավելին` հաճախ մատնացույց արեցին հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ ու ասես դարձան մեր օգնականներն ու խորհրդատուները: Իսկ կառուցվածքային բարեփոխումների շրջագծում ամենամեծ ծրագիրն Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն էր: Մեր նպատակն էր ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովումը, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաեւ ցանկացած ասպարեզում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: Լիահույս եմ, որ ապագա խորհրդարանն ու նրա ղեկավարությունը հետամուտ կլինեն այս գրեթե ավարտուն նախաձեռնությունը վերջնականապես կյանքի կոչելուն:

Հարգելի՛ պատգամավորներ, սիրելի՛ հայրենակիցներ, ավարտելով խոսքս՝ պարզ ու անկեղծ ասում եմ հետեւյալը. իմ կյանքի ուղեկիցը միշտ եղել է պատասխանատվությունը: Այն կրել եմ, երբ պարզապես բժիշկ էի, բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարար եւ տասը տարի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, անդավաճան ընկերս` պատասխանատվությունը, կրկին ինձ հետ էր ու վերահսկում էր ինձ: Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ՝ իմ պատասխանատվությունն ավելի է ընդգծվել: Ըստ այդմ, երբ արդեն պարզ էր քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը, առաջին հայացքից ամենաճիշտ եւ ընկալելի քայլը, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ` լինելու էր իմ հրաժարականը: Բայց ընդհակառակը: Դարձյալ առաջնորդվել եմ նույն պատասխանատվությամբ, քանի որ կարծել եմ, որ իմ հրաժարականը կարող էր առաջացնել ավելորդ դժվարություններ: Ի դեպ, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ուներ ինձ անվստահություն հայտնելու իրավունք: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խմբակցություններին ցուցաբերած բարձր վստահության համար, ինչը կրկնապատկեց իմ պատասխանատվությունը: Սիրելի բարեկամներ, չեմ թաքցնում, որ ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու՝ մտածելով, թե արդյո՞ք ավարտին են հասցվելու այն մտահղացումները, որոնք սկսել էի. օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համագործակցություն, խորհրդարանական դիվանագիտություն, կառուցվածքային բարեփոխումներ եւ այլն: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանին մաղթում եմ օրինաստեղծ արդյունավետ աշխատանք եւ ամենակարեւորը՝ պատասխանատվություն՚:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցըՓաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցը
Չեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել ՀայաստանումՉեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում
Ադրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանըԱդրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանը
Հայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետՀայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետ
Հայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգՀայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգ
Սյունիքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ջութակահար-վիրտուոզ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբՍյունիքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ջութակահար-վիրտուոզ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ
Փորձագետ․ Հայաստանում կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկՓորձագետ․ Հայաստանում կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկ
Փաստաբան․ Դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունն «Արմատ Մեդիա»-ումՓաստաբան․ Դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունն «Արմատ Մեդիա»-ում
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Չալաբյան. Նրանք փորձում են զրկել հայ ժողովրդին իր առաջնորդների մտքերից, իր ապագայից և այդ ապագայի իր անկախ ընտրությունիցՉալաբյան. Նրանք փորձում են զրկել հայ ժողովրդին իր առաջնորդների մտքերից, իր ապագայից և այդ ապագայի իր անկախ ընտրությունից
ԲՀԿ-ն նամակ է ուղարկել Երևանում Իրանի դեսպանատուն՝ խնդրելով արձագանքել Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական քաոսինԲՀԿ-ն նամակ է ուղարկել Երևանում Իրանի դեսպանատուն՝ խնդրելով արձագանքել Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական քաոսին
«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։
Նախկին նախարար. Հայաստանի խորհրդարանը կարող է քաղաքական բեմ լինել, բայց թատրոն չէՆախկին նախարար. Հայաստանի խորհրդարանը կարող է քաղաքական բեմ լինել, բայց թատրոն չէ
Կարծիք. Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը թույլ է տալիս Վաշինգտոնին զրկել Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցության ամենակարևոր լծակներիցԿարծիք. Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը թույլ է տալիս Վաշինգտոնին զրկել Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցության ամենակարևոր լծակներից
Երևանի քաղաքապետարան. Չարտոնված վայրերից առգրավվել է ավելի քան 6 տոննա ապրանք և 300 ծաղիկԵրևանի քաղաքապետարան. Չարտոնված վայրերից առգրավվել է ավելի քան 6 տոննա ապրանք և 300 ծաղիկ
ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը կոչ արեցին Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղությանՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը կոչ արեցին Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության
Քաղաքական գործիչ. Հայաստանին պետք է սկսել երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նստել և սպասել, երբ այն թուլանա, որպեսզի իր կամքը թելադրի նրանՔաղաքական գործիչ. Հայաստանին պետք է սկսել երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նստել և սպասել, երբ այն թուլանա, որպեսզի իր կամքը թելադրի նրան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում է
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
Ձերբակալվել է Երևանի Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրենը. ՔԿ
Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունըԿապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանքի
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքումՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքում
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը կարող է լինել ինքը
Հայաստանի տեսչական մարմինը կստուգի Հայաստանի տեսչական մարմինը կստուգի "Մարիոթ" հյուրանոցը՝  Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո 
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերներըՀայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերները
ԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբ
Օմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել էՕմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է
Ընդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարիԸնդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի
Իրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում էԻրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում է
Հայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակումՀայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակում
Արենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկումԱրենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտությունՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն
Թևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինականԹևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինական
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ովՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ով
Չնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ովՉնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ով
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քննչական կոմիտեն պարզաբանել է Քննչական կոմիտեն պարզաբանել է "Առինջ մոլ" առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի կապարակնքման պատճառները
Դատարանն ուժի մեջ է թողել Դատարանն ուժի մեջ է թողել "Սրբազան պայքար" շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը
Շրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներինՇրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներին
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը
Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներումՌուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներում
Բագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվեն
Բրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համարԲրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համար
Հայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդիՀայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերըՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Աննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարԱննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար
«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին
ՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավըՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը
Կապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումներըԿապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումները
Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության   Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության  
Ժառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ էԺառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ է
Արարատում  48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններովԱրարատում 48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններով
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ