Arminfo.info


 Հինգշաբթի, 1 Նոյեմբերի 2018 16:33

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Փաշինյանին քննադատել է նախորդ իշխանությունների սխալները կրկնելու համար

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Փաշինյանին քննադատել է նախորդ իշխանությունների սխալները կրկնելու համար

Արմինֆո.«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման վեց ամիսները և նրա ձևական հրաժարականը դիտարկում է որպես ավտորիտար ռեժիմի շարունակություն, քանզի, ինչպես նշվում է կուսակցությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում, ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` արդիականացման և կառավարման վերնախավի երիտասարդացման:

 

«Քառորդդարյա ավտորիտարիզմը ներկայացնող գլխավոր պաշտոնյաներից և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը առանձին և/կամ միասնաբար սպասարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախության և արդի Հայկական պետականության շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության դեմ ուղղված  գործողությունները (անգործությունը)` պաշտոնավարումից հետո կարիք ունեին թե՛ իրենց և թե՛ իրենց ապօրինի ձեռք բերած ունեցվածքի անձեռնմխելիության և անվտանգության երաշխիքների ապահովագրման ներդրման (նրանցից յուրաքանչյուրն իր պաշտոնավարումից հետո փորձել է ապահովել  իր անվտանգությունը):

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները գնահատում է վերը նշված համատեքստից ելնելով և արձանագրում հետևյալը:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շուրջ վեց ամիսները և նրա հրաժարականը գնահատում է որպես Հայաստանի Հանրապետությունում առկա քառորդդարյա ավտորիտարիզմի կյանքի երկարաձգում` իր բոլոր բացասական և ազգային անվտանգությանը սպառնացող անկանխատեսելի հետևանքներով:

 

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ոչ միայն կրկնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արատավոր երևույթները, այլև ավելի նենգաբարո` հեղափոխության փոխակերպման (իմիտացիայի) անվան տակ խեղաթյուրել է իրողությունները: Այս ընթացքն ապահովել է Սերժ Սարգսյանի լիարժեք անվտանգությունը և անձեռնմխելիությունը:

 

Այս վեց ամիսների ընթացքում չեն ընդունվել երկրի քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ ո՛չ հայեցակարգ և ո՛չ էլ օրենքներ, մինչդեռ դրա համար առկա էին ժողովրդի թե՛ արդար պահանջը և թե՛ անվերապահ աջակցությունը:

 

Չեն կրճատվել սուպերվարչապետական լիազորությունները:

 

Չեն ընդունվել տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ օրենքներ: Չի փոխվել (չի բարելավվել) հարկային և մաքսային օրենսդրությունը:

 

Չի ընդունվել օրենք Լյուստրացիայի (գաղտնազերծման/մաքրազերծման) մասին, որը կվերաբերեր նախորդ քառորդդարյա ավտորիտար ռեժիմի կողմից իրականացված մարդու իրավունքների ոտնահարումներին, ապօրինի հարստացումներին և օտարերկրյա կառույցներին ծառայությունների մատուցմանը:

 

Չի ընդունվել ժողովրդավարական կառուցվածք ապահովող սահմանադիր ընտրական օրենսդրություն` պահպանվել է օլիգարխիկ ընտրական (ռեյտինգային) համակարգը և կուսակցական մենաշնորհը:

 

Չի ընդունվել Կուսակցությունների մասին սահմանադիր օրենք, որը կսահմանափակեր օլիգարխիայի մուտքը խորհրդարան և կստեղծեր պայմաններ մրցակցային քաղաքական դաշտ ստեղծելու համար:

 

Չի վերադարձվել արցախցիներին համապետական ընտրություններում ընտրելու և ընտրվելու իրավունքը:

 

Չի ապահովվել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ընտրելու իրավունքի իրացումը:

 

Չի ընդունվել Արցախում Հայկական զինված ուժերի ներկայության իրավական հիմքերը հաստատող փաստաթուղթ:

 

Ընդունվել է կոռուպցիոն օրենք, որով պարտադիր կենսաթոշակային վճարումների անվան տակ Հայաստանի Հանրապետության բյուջեի 5-6 տոկոսը (տարեկան առնվազն  60 մլրդ դրամ) 45 տարով հանվում է` փոխանցվում է օտար երկրներում գտնվող անհայտ ծագման ֆոնդերին (օրենքը մշակվել է և ֆոնդերի ընտրությունը կատարվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում):

 

Ավտորիտար ռեժիմի գլխավոր դերակատարներից Վալերի Օսիպյանը և Հունան Պողոսյանը, ովքեր բազմիցս ոտնահարել են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կոծկել են հանցագործություններ, նշանակվել են երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոններում: Վերանշանակվել են նախորդ իշխանության այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Սերժ Սարգսյանի խորհրդական Վարուժան Ներսեսյանը, ով սատարել և աջակցել էր հայ-թուրքական արձանագրությունների իրագործմանը և «Մարտի 1-ի» ոճրագործության կոծկմանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան:

 

Սերժ Սարգսյանի կողմից կեղծիքով նշանակված Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով թույլ էր տվել պաշտոնական կեղծիք (կեղծ փաստաթուղթ էր ներկայացրել իր` բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ), ստացել է հովանավորություն նաև գործող իշխանության կողմից, մասնավորապես` ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

 

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, որոնց ղեկավարներին նշանակել է Նիկոլ Փաշինյանը (ոստիկանապետ, ՀՔԾ պետ, ԱԱԾ տնօրեն և ՔԿ պետ), հիմնականում շարունակել են նախորդ իշխանության արատավոր գործելակերպը:

 

Աղմկահարույց հանցագործությունների վերաբերյալ չեն իրականացվել մանրակրկիտ հետաքննություններ, համակողմանի և անաչառ նախաքննություններ, բաց դատավարություններ, յուրաքանչյուր անձ պատասխան չի տվել իր արարքների համար: Հիմնականում դրսևորվել են անձնական վրեժխնդրության փորձեր: Ձերբակալությունները և կալանավորումները կրել են ընտրովի և ցուցադրական (բեմադրական) բնույթ:

 

Չեն արդարացվել քաղաքական հալածյալները, բանտերի դռները քաղաքական հալածյալների համար արդարացման հիմքով չեն բացվել, նրանց մի մասը հանիրավի շարունակում է գտնվել բանտախցերում, իսկ մյուս մասը` քրեական հետապնդվողի կարգավիճակում ազատության մեջ:

 

Սպանությունների թիվը Հայկական Զինված ուժերում գրեթե նույնն է` նախորդ իշխանությունների պաշտոնավարման տարիների հետ համեմատ:

 

Երևան քաղաքի ավագանու ընտրություններն անցկացվել են ավտորիտար ընտրական օրենսդրությամբ: Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ` անձամբ է իրականացրել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որի ընթացքում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, հրապարակավ բռնության կոչերով, հասարակությանը բաժանելով «սևերի ու սպիտակների» և ներկայացնելով այդ ընտրությունները որպես հեղափոխության նկատմամբ վստահության հանրաքվե` խեղաթյուրել է տեղական ինքնակառավարման մարմնի ընտրական գործընթացը: Իսկ այդ ընտրություններից շուրջ մեկ ամիս անց քաղաքապետ Հայկ Մարությանի միջոցով, դատապարտելու փոխարեն, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքային նախորդ` Հանրապետական կուսակցության  հանցավոր իշխանությանը:

 

Կոռուպցիա ստեղծող սահմանադրական դրույթները և օրենքները չվերացնելով` Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կեղծ հայտարարությամբ` հայտնելով հետևյալը. «Ես կարող եմ ասել, որ այժմ Հայաստանում կոռուպցիա չկա»:

 

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում մեր Հայրենիքի նախիջևանյան սահմանում թշնամին, իրականացնելով հսկայածավալ ինժեներական աշխատանքներ, երեք կարևոր կետերից  մոտեցել է Երևան-Վայք-Գորիս-Կապան մայրուղուն` արձանագրելով Արենիի հատվածում շուրջ 500 մետր հեռավորություն (նախկինում այդ հեռավորությունը շուրջ 5 կիլոմետր էր):

 

Ոստիկանական զորքը չի վերակազմակերպվել` չի դարձել սահմանապահ-դիրքապահ զորամիավորում:

 

Հայկական զորախումբն ուղարկվել է Սիրիա:

 

Ինչպես նախկինում` բնական գազը երկիր էր մտնում շուրջ 150 դոլարով և սպառողներին վաճառվում շուրջ 300 դոլարով, այդ նույն իրավիճակն այսօր էլ մնացել է։ Ահռելի տարբերություն կազմող գումարները թե՛ առաջ և թե՛ այսօր փաստացի շարունակում են յուրացվել:

 

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքը շարունակում են գերեկամուտներ ապահովել արտադրողին:

 

 2019 թվականի պետական բյուջեի նախագծով տնտեսական աճի կանխատեսումն ավելի ցածր է, քան 2018 և նույնիսկ 2017 թվականի փաստացի աճի հետ համեմատ: Բյուջեն չի նախատեսում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում:

 

2018 թվականի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բնակիչների հետ հանդիպման ընթացքում կեղծ հայտարարություն է արել, որ իբրև 2019 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների նվազագույն չափն ավելանալու է:

 

2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում Կառավարության 100-օրյա գործունեության հաշվետվության անվան տակ հանդես է եկել կեղծ հայտարարությունով, որ իբրև «Մարտի 1-ը» բացահայտված է:

 

Հայոց հերոսները Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան իշխանավորների կողմից շարունակվել են արժանանալ նույն արհամարհանքին` ինչպես նախորդ իշխանությունների օրոք:

 

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան և օլիգարխներից Գագիկ Ծառուկյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր:

 

Բաղրամյան 26-ի դռները թեպետ բացվել են, սակայն այն շարունակում է գործել որպես կառավարության առաջին պաշտոնյայի նստավայր` Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի օգտագործման պայմաններում: Բաղրամյան 19-ի դարպասները նույնպես բաց են, սակայն դա չի նշանակում, որ խորհրդարանի որոշումներն ընդունվում կամ ընդունվելու են ազգային համաձայնությամբ և ի շահ հայ ազգի:

 

Այս բաց դռների և դարպասների փոխարեն` փակ են Երևանի Պռոշյան փողոցում գտնվող Կոնդի առանձնատների և՛ դարպասը, և՛ օդային տարածքը` Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի համատեղ բնակավայրը, որտեղ էլ որոշվում են ընթացիկ կառավարման հարցերը` նախարարների, քաղաքապետերի (փաստացի), մարզպետների, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի և այլ նշանակումներ, կամ` որևէ անձի կալանավորման վերաբերյալ հարցեր և այլն: Այս տարածքը վերահսկվում է բազմաթիվ ոստիկանական ծառայողների կողմից` թե՛ գետնից, թե՛ օդից հատուկ պաշտպանվող օդային հովանոցի միջոցով: Այս տարածք են պարբերաբար այցելում տարբեր իրավապահ կառույցների ծառայողական ավտոմեքենաներ: Իսկ թե ինչ են քննարկում և որոշում այդ փակ տարածքում` հասարակությունն իմանում է Նիկոլ Փաշինյանից՚, - ասվում է հայտարարությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքըՄարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքը
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգըԱմերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին