Arminfo.info


 Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2018 14:35
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. Եթե Հայաստանում <ջրային մաֆիան> գոյություն ունի, այն պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի

Վարչապետ. Եթե Հայաստանում <ջրային մաֆիան> գոյություն ունի, այն պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի

Արմինֆո. ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը:

 

«Սա, երևի, մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունն արդեն 1.5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում: Մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք՝ ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա, ու հարցերը լուծվեն առանց նման որոշման: Շատ բուռն քննարկումներ եղան, որոնց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ. կա որոշակի ռեալ ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից կրկնակի փակուղային է կառավարության համար, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում էլ՝ այն քաղաքական, քաղաքացիական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարայի, և, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք: Ոռոգման համակարգում պետք է գնանք լրջագույն լուծումների, այդ թվում՝ կազմակերպչական բնույթի, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինպես մամուլում սիրում են շրջանառել Հայաստանի Հանրապետությունում «ջրային մաֆիայիե գոյությունը և եթե այդպես է, միանշանակ է, եթե «ջրային մաֆիանե գոյություն ունի, այն պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվիե,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Օրինագծի ընդունումը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2018 թ. բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 210 մլն մ3: Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիաե ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ մոտ առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման` այդ գումարների հավաքագրման և դրանց հաշվին ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար բացված արտաբյուջետային հաշվին: Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հավելյալ գումարներ են առաջանալու այս գործընթացի շրջանակում: «Մոտավորապես 1,6 մրդ դրամ արդեն իսկ ունենք այդ արտաբյուջետային հաշվին: Ես առաջարկում եմ ուղղակի լրացնել, որ այս գումարներն ուղղվելու են Սևանից ջրառի նվազեցմանն ուղղված միջոցառումներին: Այդպիսով հավելյալ գումարները կօգտագործվեն Սևանից հետագա հավելյալ ջրառը կանխելու նպատակովե,- ասել է փոխվարչապետը:

 

Անդրադառնալով քննարկվող հարցին՝ վարչապետը նշել է. «Հենց ի սկզբանե, դեռ հունիսին խնդիր էր դրվել՝ ամեն ինչ անել, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի: Հետո ինձ զեկուցվել է, որ Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չի լինի, իսկ հետո զեկուցվել է, որ Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն կլինի: Եվ այսպես մի քանի անգամ: Եվ, ըստ էության, կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, և քննարկումների մասնակիցները բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներն էին: Վերջին քննարկման ժամանակ այսպիսի իրավիճակ ունեինք, երբ քննարկման մասնակիցները բաժանվել էին երկու մասի. մի մասը պնդում էր, որ հնարավոր է ոռոգման կարիքները բավարարել՝ առանց Սևանից ջրառ իրականացնելու, մյուս մասը պնդում էր, որ դա հնարավոր չէ անել, և եթե մենք գնանք այդ ճանապարհով, կկանգնենք աղետի առաջ, որովհետև կպարզվի, որ գյուղացիների այգիները, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, աննախադեպ բարձր բերք են սպասում, կկանգնեն ուղղակի աղետի առաջ: Հիմա մենք եկանք հետևյալ մոտեցման, որ, առաջինը, երաշխավորելու համար իրավիճակը մենք այսպիսի որոշում կկայացնենք, բայց, մյուս կողմից, կստեղծենք օպերատիվ խումբ, որը նույնիսկ օրենքի ընդունման պարագայում բոլոր մանրամասներով կուսումնասիրի իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ եթե կա որևէ գործնական հնարավորություն՝ սեզոնը փակել առանց այս հավելյալ 40 մլն խմ-ին ձեռք տալու, այդ խնդիրը լուծենք: Բայց ամեն դեպքում եթե ունենանք մի իրավիճակ, որ հանկարծ պարզվի՝ այդ բերքը ոչնչանում է կամ ոչնչանալու է, մենք, այնուամենայնիվ, այդ ջրառն կիրականացնենքե:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ջրի այդ պահանջարկն ինչպես է ձևավորվում: «Արդյոք դա ապացուցելի՞ է, արդյոք դա վերահսկելի՞ է, և ըստ էության, պարզ է դառնում, որ ամեն ինչ աչքաչափի վրա է: Եվ սա մի աղետալի համակարգ է, որը չես հասկանում՝ ինչ սկզբունքներով է աշխատում: Եվ այս առումով մենք պետք է հասկանանք, որ այդտեղ պետք է շատ լուրջ կազմակերպչական լուծումների գնալե,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է պատկերացնել ջրի ամեն խորանարդ մետրի օգտագործումը և հետևել, թե դա ինչպես է օգտագործվում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ լրջագույն վերահսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը, դիմելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, հանձնարարել է, որպեսզի ոստիկանության առավել մասնագիտացված ստորաբաժանումները ևս միանան այս աշխատանքային խմբին և գործընթացը պահեն լիարժեք վերահսկողության տակ:

 

Գործադիրի ղեկավարը նշել է նաև, որ անհրաժեշտ է ստուգել քննարկումների արդյունքում ի հայտ եկած այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, այլ նաև ստվերային գյուղատնտեսություն: «Պարզվում է՝ տարածքներում կան այգիներ, որոնք գրանցված չեն ընդհանրապես, որպեսզի դրանց հետ կապված ինչ-որ տուրքեր չառաջանան: Եվ երբ մենք վերցնում ենք ինչ-որ տարածք, նայում ենք, որ այդ տարածքի համար այսքան այգի կա այս շրջանում, այսքան ջուր է հարկավոր: Բայց գալիս է պահանջարկը՝ այդքան գումարած X քանակ: Եվ ասում ենք, բացատրեք՝ այդ ինչպե՞ս է, որ այդ տարածքի համար այդքան գումար է անհրաժեշտ: Ու չկա բացատրություն. ասում են՝ եթե ջուրը չլինի, աղետ կլինիե,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատ է խոսվում նաև ջրային ոլորտում առկա չարաշահումների մասին: Վարչապետը հայտնել է, որ ակնկալում է ՀՀ քաղաքացիների աջակցությունը այդ չարաշահումները բացահայտելու հարցում: «Դիմե′ք իրավապահ մարմիններին, համագործակցե′ք իրավապահ մարմինների հետ: Մեզ ոչ մի բան չի խանգարում, կառավարությունը որևէ խոչընդոտ չունի ՝ այդ բոլոր չարաշահումները բացահայտելու և վերացնելու համար: Աջակցե′ք մեզ դրանում, որովհետև ես, 3 ամիս վարչապետ լինելով, նոր իմացա, որ Հայաստանի Հանրապետությունում կան գաղտնի այգիներե,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվիԵրևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի
Ծառուկյանի  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբԾառուկյանի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ
« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում
Հայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասինՀայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասին
Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասինՓաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին
Երևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսըԵրևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսը
Կառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվելԿառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվել
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Իրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետԻրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցումՀայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում
Վաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանՎաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներՓաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդություններըԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. ԳրոնոԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Կենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառովԿենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառով
Հայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունըՀայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունը
Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը "Ոսկե ծիրանի" շրջանակներում
Վերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասելՎերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասել
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԻդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին
Իրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակըԻրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Սև Օհանյանը՝ Սև Օհանյանը՝ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուր
Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդըԳլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը
Հայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող  ականազերծման  մեքենաՀայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող ականազերծման մեքենա
Ջուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն էՋուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է
Նախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանաՆախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա
Փորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդըՓորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդը
Սևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանը
Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Իրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվենԻրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվեն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ