Arminfo.info


 Երեքշաբթի, 21 Օգոստոսի 2018 21:06
Ալեքսանդր Ավանեսով

Պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովի հրապարակային հարցադրումներին

Պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովի հրապարակային հարցադրումներին

Արմինֆո. ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովը նախօրեին հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ՀՀ գլխավոր դատախազին մեղադրելով նախկինում ԱԺ ամբիոնից՝ 2016թ. ՊՊԾ զորամասի գրավման ընթացքում Ոստկանության երեք ծառայողների սպանությունն իրականացրած անձանց խիստ պատժի ենթարկելու պահանջի վերաբերյալ իր հայտարարությունները «շուտ մոռանալու» մեջ՝  պարոն Շարմազանովը տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ է ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկում Ռոբերտ Քոչարյանին «կալանքից ազատելու» վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, երբ «մոռանում է» «ահաբեկչական խմբի որոշ անդամների՝ դատարանի կողմից ազատ արձակվելու» հանգամանքը: Քանի որ պարոն Շարմազանովը հարցադրումներն արել է հրապարակային, հարկ ենք համարում պատասխանել նույն կերպ:

 

Աղբյուրը նշում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից իր հայտարարությունները մոռանալու վերաբերյալ պարոն Շարմազանովի ենթատեքստային ակնարկները դիտարկում ենք որպես քաղաքական հռետորաբանության դրսևորում: ԱԺ ամբիոնից արված Գլխավոր դատախազի բոլոր հայտարարությունները, այդ թվում նաև ԱԺ փոխնախագահի կողմից հիշատակվող խնդրի վերաբերյալ, եղել են հրապարակային, դրանք առկա են համացանցում՝ հասանելի ցանկացած հետաքրքրվողի: Համոզմունքն առ այն, որ ՊՊԾ զորամասի գրավման և պահման գործողության ընթացքում իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների սպանությունը կատարող անձինք պետք է ենթարկվեն խիստ պատժի, ինչի ապահովումը նաև դատախազության պարտականությունն է, մնում է անխախտ և անփոփոխ:

 

Սակայն դա ոչ մի ուղղակի առնչություն չունի և չի կարող ունենալ ՊՊԾ զորամասի գրավման գործով ամբաստանյալների նկատմամբ կիրառված կալանքն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոխարինելու գործընթացի, առավելևս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հետ՝ ներքոնշյալ հիմնական պատճառներով:

 

Առաջին՝ պարոն Շարմազանովը միտումնավոր կամ սխալմամբ անտեսում է այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողների սպանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվել և նրանք շարունակում են գտնվել կալանքի տակ:  

 

Երկրորդ՝ չենք զլանում ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ լայն հանրության համար հերթական անգամ պարզաբանել, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ: Քրեադատավարական օրենսգրքով սահմանված պայմանների և հիմքերի առկայությամբ այն կիրառվում է գործի քննության ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քրեական գործի լրիվ, օբյեկտիվ քննության բնականոն ընթացքը երաշխավորելու, դրան խոչընդոտող կանխատեսելի, ողջամիտ գործոնները չեզոքացնելու նպատակով: Հետևաբար կալանքը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինումը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական պատասխանատվությունից ազատելու կամ նրան արդարացնելու դրսևորում՝ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող Ռոբերտ Քոչարյանի՞ն, ՊՊԾ զորամասը գրավելու մեջ մեղադրվող խմբի անդամների՞ն, թե՞ որևէ այլ անձի: Դրանում կարելի է համոզվել ընդամենը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմերն ընթերցելու արդյունքում:

 

Ցավալի է, որ ԱԺ հարգելի փոխնախագահն ակնհայտորեն տուրք է տվել նաև խափանման միջոց կալանքը որպես անձի նկատմամբ պատժամիջոց կիրառելու վերաբերյալ հանրային վտանգավոր մտայնություններին՝ այդպիսով նաև իր հերթին նպաստելով մոլորեցնող այդ թյուրընկալումների ամրապնդմանը:

 

Երրորդ՝ նշված քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազները խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդություններին չեն առարկել բացառապես այն պատճառով, որ, ելնելով նոր փաստական տվյալներից, գործի քննության տվյալ փուլում ունեցել են համոզմունք, որ վերացել են կոնկրետ մեղադրյալների նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի շարունակման հիմքերը, էապես նվազել են նրանց կողմից քննությանը խոչընդոտելու, արդարադատությունից խուսափելու հիմքերը, նոր հանցանք կատարելու ռիսկերը: Նման մոտեցման հնարավորության մասին, ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազն առիթ ունեցել է հստակ արտահայտվելու նաև ԱԺ ամբիոնից՝ ՀՀ դատախազության 2017թ. գործունեության տարեկան հաղորդման քննարկման ժամանակ: Որևէ կասկած չպետք է լինի, որ նշված գործով ազատության մեջ հայտնված ցանկացած անձի պարագայում, նրանց հետագա վարքագծով պայմանավորված, հիմքեր առաջանալու դեպքում ՀՀ դատախազությունն իր իրավասությունների սահմաններում անմիջապես կձեռնարկի օրենքով նախատեսված միջոցներ:

 

Բացի դրանից, հարկ է ընդգծել, որ գործ ունենք բացարձակապես տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ: ՊՊԾ գնդի տարածքը գրավելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում անձանց նկատմամբ խափանման միջոցները փոխելու որոշումները կայացվել են դատաքննության փուլում, շուրջ 2 տարի կալանքի տակ մնալուց հետո, երբ էականորեն նվազել էր քննությանը խոչընդոտելու նրանց հնարավորությունը: Մինչդեռ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նախնական քննության ամենաակտիվ փուլում, երբ իրականացվում են բազմածավալ քննչական, այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողություններ, որի պարագայում չափազանց մեծ է ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից դատավարության մասնակիցների վրա ներգործելու, քննությանը խոչընդոտելու հնարավորությունը, ինչը բացառելու անհրաժեշտությամբ էր պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշումը:       

 

Հետևաբար, ելնելով վերոգրյալից, անտեղի և անհիմն են «ընտրովի արդարադատությամբ» առաջնորդվելու մասին ՀՀ ԱԺ փոխնախագահի ակնարկները, ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանըՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
Բրյուսելում ընթանում է  Բրյուսելում ընթանում է  "Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորհրդաժողովը
Քաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքոՔաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքո
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալԺողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ
Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ