


Արմինֆո. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով նախորդ վարչակազմի օրոք նշանակված սակավաթիվ պաշտոնյաներից է, որ շարունակում են պաշտոնավարել նոր կառավարության օրոք, հրաժարականի մտադրություն չունի: Այդ մասին նա հայտարարել է լրագրողնեի հետ զրույցում:
Ի պատասխան գլխավոր դատախազի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ հարցին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարցին պատասխանելու լիազորություն չունի` նկատի ունենալով գործադիր իշխանությունից դատական իշխանության անկախության գործոնը: «Ինչ վերաբերում է գլխավոր դատախազության գործունեությանը քաղաքական գնահատականին, ապա տվյալ պահին ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, քանի որ դատախազությունը պետք է հնարավորություն ունենա լիովին իրականացնել իր գործառույթները: Եվս մեկ անգամ կրկնեմ. մենք մտադիր չեն դիմել վենդետայի: Մեր նպատակը հասարակական համերաշխության ապահովումն է, և ես ակնկալում եմ, որ դատախազությունը մեզ կաջակցի այդ գործում: Համենայն դեպս, ես տեսնում եմ նրա կողմից նման ձգտում: Հուսով եմ, որ նրա քայլերը համոզիչ կլինեն ինչպես օրենքի և իրավունքի, այնպես էլ հասարակական դիրքորոշման տեսանկյունից՚, - հայտարարել է վարչապետը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Հայստանի երեք նախագահների պատասխանատվության ենեթարկում վերջին ժամանակներս բացահայտվող կոռուպցիոն սկանդալների շրջանակում, Փաշինյանը հայտարարել է, թե ոչինչ կանխատեսել չի կարող: «Սակայն, մեկ բան կարող եմ ասել հստակ. բոլորը հավասար են օրենքի առաջ` անկախ զբաղեցրած պաշտոններից և կարգավիճակներից և այն բանից, թե որքան կխորանա կոռուպցիոն գործերի հետաքննությունը ՚:
Հավելենք, որ վերջին կոռուպցիոն բացահայտումների էպիկենտրոնում հայտնվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ազգականներն ու մերձավորները:



