


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռու է այն մտքից, թե ՀՀԿ անդամները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է հունիսի 7-ին ԱԺ-ում:
Մեկնաբանելով ՀՀԿ անդամների հայտարարություններն այն մասին, թե շատերը որոշել են կուսակցության շարքերը լքել քաղաքական հետապնդումների առնչությամբ, Փաշինյանը հայտարարել է. «Նայելով հանրապետականներին և Աշոտյանին, մասնավորապես, զգացվում է, թե նրանք որքան հյուծված են հետապնդումներից՚:
Այսօր վարչապետն ի զորու չէ բացատրել ՀՀԿ-ից «կադրերի՚ արտահոսքի պատճառները, սակայն հորդորում է կապ չփնտրել ԱԱԾ գործողությունների, սուպերմարկետներում ստուգումների և «հարազատ՚ կուսակցությունից հեռանալու շատ հանրապետական գործարարների որոշումների միջև: «ԱԱԾ գործողությունները չի կարելի կապել կուսակցությունից հեռանալու ՀՀԿ կողմնակիցների որոշման հետ՚, - հայտարարել է նա:



