


Արմինֆո. Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մայիսի 5-ին այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը դպրոցում անցկացված նիստի ժամանակ: «Կա քաղաքապետի կարգադրությունը, նա կարծում է, որ եթե ողջ դպրոցը և մանկավարժական անձնակազմը չի ցանկանում աշխատել այդ տնօրենի հետ, ապա նա չպետք է աշխատի՚, - հայտարարել է Աննա Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին թիվ 11 դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները հավաքվել էին դպրոցի բակում` պահանջելու դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը: Աշակերտները պնդում էին, որ տնօրենն իրենց արգելել է մասնակցել «Քայլ արա՚ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի գործողություններին: Հիշեցնենք, որ Ռուզան Ազիզյանը ՀՀԿ անդամ է և ընտրությունների ժամանակ իր աշակերտնեի ծնողներին քարոզել է քվեարկել ՀՀԿ օգտին, ինչն օրենքով արգելվում է: Նա նաև Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:



