


Արմինֆո.«Տեղեկություն եմ ստացել այն մասին, որ գիշերային մի ժողովի ընթացքում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հանրապետականները որոշել են տապալել վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի ընտրությունը»,- երկրի բնակիչներին իր ուղերձում ասել է «Քայլ արա» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Այս առնչությամբ նա կոչ է արել երկրի բնակիչներին հավաքվել Հանրապետության հրապարակում և ի ցույց դնել իրենց կամքը, իրենց աջակցությունը շարժմանը՝ կասեցնելու Սերժ Սարգսյանի նոր ծրագրի իրագործումը: «Ծրագրի էութունն ընտրությունները ձախողելն է, իսկ հաջորդ փուլում փորձել վերականգնել հանրապետականների իշխանությունը: Վստահ եմ, որ ժողովրդի կամարտահայտման միջոցով կկարողանանք այս սցենարի առաջն առնել, հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի նոր ծրագրին հակազդելու համար»,- նշել է նա:
«Գտնում եմ, որ ժողովուրդը հաղթել է այս գործընթացում, և նրա հաղթանակը պետք է ամրագրվի դե-յուրե՝ Ազգային ժողովր նիստի արդյունքում»,- ասել է Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ նախատեսվում է Հանրապետության հրապարակում հավաքվել առավոտյան 11:00-ին, բայց եթե ավելի շուտ տեղի կունենա, դա «ընդհանրապես չի խանգարի»: «Կարևորը, որ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ վաղը Հանրապետության հրապարակում ի ցույց դնեն իրենց հաղթական կամքը, որով արդեն բազմաթիվ հարցեր լուծվել են, և համոզված եմ, որ այս հարցն էլ կկարողանանք լուծել»,- հայտարարել է Փաշինյանը:



