


Արմինֆո. Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները ժողովրդի շարքերում են և անվերապահորեն պաշտպանում են նրա արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը:
«Իսկ դա հնարավոր է քաղաքական ուժերի համախմբվածությամբ, ծրագրերի և գաղափարների մրցակցության պայմաններում անցկացված արտահերթ խորհրդարանական ազատ և արդար ընտրությունների արդյունքում՝ փոփոխված Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի դեպքում»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:



