Arminfo.info


 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018 15:34
Դավիթ Ստեփանյան

Կիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքում

Կիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքում

Արմինֆո. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Սիրիայի տարածքում հակամարտության շուրջ վերջին իրադարձությունների, այդ հակամարտությունում քրդական գործոնի մասին, կիսվում հարևան Իրանի և Թուրքիայի ուղղությամբ Հայաստանի շահերի տեսլականով, ինչպես նաև Արցախի շուրջ հակամարտության կարգավորման՝ առավել հնարավոր և հայության շահերից բխող տարբերակի իր տեսակետով:

 

Կարճ հարց, որը պահանջում է ընդարձակ պատասխան. ի՞նչ է տեղի ունենում Սիրիայում:

 

Եթե 2011-12 թթ. Սիրիայում հակամարտության ամենասկզբում ինչ-որ իմաստով տեղի էր ունենում քաղաքացիականն պատերազմ, ապա այսօր այդ տարածքում հաշիվներ են մաքրում բոլորովին այլ ուժեր և պետություններ: Ավելին, այդ պետությունները բնավ շահագրգռված չեն հենց սիրիացիների կողմից Սիրիայի խնդիրների խաղաղ կարգավորմամբ, համենայն դեպս` մինչև Սիրիայի  տարածքում սեփական խնդիրների կարգավորումը: Ամենաակնհայտ օրինակը Թուրքիան է, որը ձգտում է Սիրիայում լուծել սեփական ներքին խնդիրները` շեղել Ռեջեփ Էրդողանից Թուրքիայի քաղաքացիների առնվազն կեսի  դժգոհությունը. 2019 թվականին Թուրքիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, քրդերին առնչվող սեփական խնդիրները պրոյեկցել Սիրիայի տարածք: Թուրքիայից զատ Սիրիայում ակտիվորեն գործում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը՝ չխոսելով արդեն զինված, ոչ պաշտոնական խմբավորումների մասին, որոնք Սիրիայում հայտնվել են ամենատարբեր երկրներից: Եվ քանի դեռ այդ բոլոր ուժերը Սիրիայի տարածքում չեն լուծել սեփական խնդիրները, հարկ չկա խոսելու բուն Սիրիայի խնդիրները կարգավորելու հեռանկարների մասին: Ընդ որում, Թուրքիան համարվում է Սիրիայում առկա տագնապալի իրավիճակի համար պատասխանատու գլխավոր երկրներից մեկը, քանի որ հենց Անկարան շատ երկար ժամանակ հավանություն է տվել սեփական տարածքով օտարերկրյա զինվորականների, սպառազինությունների և այլնի տարանցմանը Սիրիա: Ընդ որում, Թուրքիան լուրջ նկրտումներ և ախորժակ ունի ոչ միայն Սիրիայի, այլև Իրանի տարածքի նկատմամբ: Թե արդյոք նրանց կհաջողվի բավարարել այն, ցույց կտա միայն ժամանակը:

 

Արդյո՞ք քրդերը որոշ իմաստով ԻԼԻՊ շարունակությունն են դարձել՝ Սիրիայի և, հեռանկարում, ավելի լայն` Մեծ մերձավոր արևելքի տարածքում քաոսի ծավալման առումով:

 

Ես այդպես չեմ համարում: Չափազանց տարբեր են «Իսլամական պետության՚ և տարբեր քրդական կազմակերպությունների նպատակները Սիրիայում և Իրաքում:

 

Նպատակները, բայց ոչ գործառույթները…

 

Այո, բայց տարբեր նպատակները ենթադրում են տարբեր գործառույթներ, և, ի տարբերություն ԻԼԻՊ-ի, ես հենց նույն քրդական կազմակերպությունների շրջանում, օրինակ, ողջ Սիրիան, Իրաքն ու անգամ ողջ Մերձավոր Արևելքը  զավթելու մտադիրություն չեմ տեսնում: Իսկ քրդական գործոնի ազդեցությունն ուժեղացել է երկու հիմնական պատճառների բերումով. Սիրիայի տարածքում պատերազմին քրդերի մասնակցության պատկառելի ծավալի և ԱՄՆ-ից քրդական զինված կազմավորումների ստացած հզոր աջակցության պատճառով, որն, անշուշտ, հետապնդում է սեփական շահերը: Կարծում եմ, որ տվյալ ժամանակահատվածում ԱՄՆ-ի և քրդերի շահերը համընկնում են: Թե դա որքան երկար կտևի` հնարավոր չէ ասել, սակայն այսօր քրդական գործոնը, ամենաազդեցիկներից մեկն է Մերձավոր Արևելքում: Համոզված եմ, որ սեփական հնարավորությունների ճիշտ գործարկման դեպքում քրդերն, անկասկած, բոլոր շանսերն ունեն հասնելու սեփական որոշակի նպատակների իրագործմանը: Կարծում եմ, որ Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ անժամանակ հանրաքվեն, որը քրդերին ավելի շատ վնաս բերեց, քան օգուտ, այդ իմաստով համոզիչ դաս էր նրանց համար:

 

Կարո՞ղ եք նշել Սիրիայի տարածքում հակամարտության մեջ ներգրավված երկրներից երկուսին՝գոնե մասնակիորեն համընկնող շահերով, Սիրիայի տարածքում դաշնակցության սկզբունքներով գործող երկու երկիր:

 

Սիրիայում ամենից քիչ բախվում են Ռուսաստանի և Իրանի շահերը: Վերջիններիս միջև նույնպես գոյություն ունի մրցակցություն ազդեցության գոտիների համար, սակայն, ընդհանուր առմամբ, Սիրիայում նրանց շահերը ավելի շատ համահունչ են` քան հակասական: Ընդ որում, չկա սիրիական օրակարգ թելադրող մեկ երկիր: Եվ նույնիսկ առավել ազդեցիկ խաղացողները` Իրանն ու Ռուսաստանը, անգամ համատեղ ի զորու չեն որևէ բան թելադրել Սիրիայում ` հաշվի առնելով ԱՄՆ-ի և Թուրքիայի նման խաղացողների առկայությունը:

 

Ի՞նչ սպառնալիքներ և հետևանքներ կարող է ունենալ «բոլորը բոլորի դեմ» պատերազմը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար

 

Շատ հաճախ Հայաստանում անտեսում են այն փաստը, որ մեզանից ուղիղ գծով մինչև Թուրքիայի մասնակցությամբ պատերազմով համակված Սիրիայի տարածքները հեռավորությունը չի գերազանցում 400-500 կմ-ն: Եվ մարտական գործողությունների թատերաբեմից մեզ բաժանող միակ երկիրը Թուրքիան է: Հետևաբար՝ այդ գործողությունները կարող են հետևանքներ ունենալ նաև Հայաստանի համար: Իհարկե, պարտադիր չէ՝ Հայաստանի տարածքի վրա ռազմական գործողությունների պրոյեկցման տեսքով:  Թուրքիայի ապակայունացումը լիովին կարող է լուրջ հարցեր բարձրացնել նաև Հայաստաի առջև, քանի որ մեր ժամանակներում անկայունություն հասկացությունն ինքնին սպառնալիք է պարունակում իր մեջ: Նույնը կարող եմ ասել Իրանի առնչությամբ՝ հատկապես նկատի ունենալով այնտեղ ձմռանը գարնան գալու անհաջող փորձը:

 

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այսօր Հայաստանի շահերին հակասում է ոչ միայն Իրանի, այլ նաև Թուրքիայի ապակայունացման և մասնատման սպառնալիքը:

 

Իրանի մասնատման սպառնալիքն, իհարկե, հակասում է Հայաստանի շահերին: Ինչ վերաբերում է Թուրքիային, այստեղ ամեն բան կախված է դրանից արդարացիորեն իրեն հասանելիք բաժինը ստանալու Հայաստանի պատրաստակամության աստիճանից: Թուրքիայում ապակայունացումն այդ երկրի անհապաղ փլուզման չի հանգեցնի: Սակայն, նման քաոսը լիովին կարող է փոխել այդ երկրում իշխանությունը, որի հնարավոր հետևանքները այսօր կանխագուշակել հնարավոր չէ: Դա չի կարող մեզ չմտահոգել: Համոզված եմ, որ Թուրքիան, այնուամենայնիվ, կփլուզիվի, եթե ոչ վաղը, ապա՝ առաջիկա տասնամյակներում, ինչին մենք պետք է պատրաստ լինենք: Համոզված չեմ, որ այսօր մենք լիովին պատրաստ ենք դրան:  

 

Ներկայիս Թուրքիայում տեսնո՞ւմ եք քաղաքական ուժ, որը կարող է հետագայում ավելի մեծ վտանգ ներկայացնել Հայաստանի համար, քան էրդողանյան AKP-ն:

Կարծում եմ՝ անմիջական սպառնալիք Հայաստանի համար AKP-ն չի ներկայացնում՝ հաշի առնելով վերջինիս քաղաքականության և մինչև AKP իշխանության գալը զինվորականների ազդեցության տակ գտնվող Թուրքիայի քաղաքականության միջև տարբերությունը: Սակայն, այսօր զինվորականների և AKP միջև գոյություն ունի նպատակահարմարությունից բխող դաշինք, և 2016 թ. հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի անհաջողության գլխավոր պատճառը հենց այդ դաշինքն էր: Ըստ որում, կարծում եմ, որ Թուրքիայում իշխանության հայտնվելու հեռանկարը, որն ավելի մեծ վտանգ կներկայացնի Հայաստանի համար, քան ներկայիս AKP-ն, միանգամայն իրական է:

 

Նշեք Արցախի շուրջ իրավիճակը կայունացնող և ապակայունացնող երկրներին:

 

Ցավոք, Հայաստանի ռազմավարական դանակից Ռուսաստանի որոշակի քայլերը, մասնավորապես՝ Ադրբեջանին սպառազինության վաճառքը, ցավոք, զգալիորեն ապակայունացնում է Արցախի շուրջ իրավիճակը: Հենց այդ սպառազինություններն էլ որոշ՝ իրականում ոչնչով չհիմնավորված վստահություն են տալիս Բաքվին՝ ստիպելով դիմել քայլերի, ինչպես 2016 թ. ապրիլին էր: Մինչդեռ հակամարտության կողմերի գործողությունների գնահատականներում կեղծ հավասարակշռություն պահպանելուց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հրաժարվելը կարող է ստիպել Ադրբեջանին՝ զերծ մնալ չպատճառաբանված ագրեսիվությունից:  Տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման հարցում զգալի ներդրում է ունենում Թուրքիան, այդ թվում՝ Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցության պատճառով: Թուրքիայի իշխանությունների համար մեկ խնդիրը բոլորին թշնամի դարձնելու միջոցով երկրի ներսում միասնության ապահովումն է: Մինչդեռ նման իրավիճակը լիովին կարող է յուրովի ընկալվել Ադրբեջանի կողմից, և Բաքուն կարող է կրկնել ապրիլյան սցենարը՝ այս անգամ հույսը դնելով Անկարայի անմիջական ռազմական աջակցության վրա: Օրինակի հետևից հեռու գնալ պետք չէ: 2008 թվականին Միխաիլ Սահակաշվիլին կոնֆլիկտ սկսեց Ռուսաստանի հետ՝ սխալ ընկալելով ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի թբիլիսյան ելույթը՝ Վրաստանին ԱՄՆ աջակցության խոստումով: Այդ պատճառով կրտսեր եղբայրներին աջակցելու վերաբերյալ թուրքական պետության առաջին դեմքերի հայտարարությունները նա գնահատում է՝ որպես լուրջ պատերազմի սպառնալիք ոչ միայն Արցախում, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ նաև՝ Հարավային Կովկասի պետությունների սահմաններից դուրս: Այս առումով միջազգային հանրությունը պետք է ճիշտ գնահատի տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման հավանական նախաձեռնողներին՝ այն վաղօրոք կանխելու նպատակով:

 

Այսինքն՝ կայունացնող գործոններ Դուք չեք տեսնում…

 

Կայունացնող գործոն է Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը: Սակայն, Մոսկվայի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի հետևողական սպառազինումն ուժեղացնում է տարածաշրջանի անվտանգության ռիսկերը՝ ինքնաբերաբար խրախուսելով սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքը: Այս առումով միջազգային հանրությունը և առաջին հերթին միջնորդները պետք է բացատրեն տարիներ շարունակ բանակցային գործընթացը պատանդ պահող Ադրբեջանին խաղաղությանն ուղղված բանակցությունների վերսկսման անայլընտրանքայնությունը: Հակառակ դեպքում՝ սպառազինությունների մրցավազքը կշարունակվի անվերջ: Նման միջազգային մոտեցում ցուցաբերվեց  Կոսովայի նկատմամբ, և Արցախի նկատմամբ դրա կիրառմանը խոչընդոտող պատճառներ չեմ տեսնում: Ըստ որում,  համոզված եմ, որ Արցախը ճանաչելու աշխարհի կեսի համաձայնության դեպքում Ադրբեջանի  ճանաչման կարիքն արդեն չի լինի: Բաքուն ուղղակի ստիպված կլինի համակերպվել այդ իրողության հետ, քանի որ այլընտրանքը ներկայիս իրավիճակի պահպանումն է, որում ամեն պահի կարելի է լայնամասշտաբ պատերազմ սանձազերծել:

 

Արդյո՞ք միջազգային հանրության կողմից Հայաստանին և Արցախին նման խաղաղ կարգավորման պարտադրման սպառնալիք չեք տեսնում, ըստ որում՝ ուղեկցող բոլոր հետևանքներով:

 

Չեմ կարծում, որ նման սցենարը կարող է բխել միջազգային հանրության շահերից: Միջազգային հանրության կողմից՝ ի դեմս Մինսկի միջնորդների, առաջարկված լուծումը ենթադրում է բավական մեծ զիջումներ ինչպես հայկական կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի: Այս իմաստով միջնորդները, իհարկե, կարող են ստիպել Հայաստանին և Արցախին ինչ-որ զիջումներ, սակայն՝ միայն համապատասխան զիջումներ պարտադրելով Ադրբեջանին: Այս առումով, գտնում եմ, որ եթե մենք ճիշտ չօգտագործենք շարունակվող ստատուս-քվոն, ոչ բոլոր իրադարձությունները կարող են զարգանալ մեր օգտին: Ստատուս-քվոն կարող է աշխատել եմր օգտին, եթե մենք ճիշտ օգտագործենք այն:

 

Օրինա՞կ:

 

Օրինակ՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքում:

Դա ենթադրում է լուրջ աշխատանք, ինչը լիովին հնարավոր է, եթե մենք դա ցանկանանք և ամեն բան ճիշտ անենք: Սկզբի համար, օրինակ, անհրաժեշտ է Արցախում հավասար, արդար սոցիալ-տնտեսական հնարավորություններ ստեղծել բոլորի համար, ինչը թույլ կտա մեզ մշտական բնակության մեկնել այնտեղ նույն Ռուսաստանից՝ օգտվելու այդ հնարավորություններից:

Այդ հնարավորությունները ներկայիս Արցախի տարածքում իրականում կան, և բոլոր նրանք, ովքեր պնդում են դրանց բացակայության մասին, այդպիսով միայն ցանկանում են խուսափել այդ հնարավորությունների և   բարիքների արդար բաշխումից բոլոր բնակիչների միջև ՝ ինչպես Հայաստանից և սփյուռքից, այնպես էլ անմիջապես Արցախից: Մինչդեռ հայության առջև այսօր շատ լուրջ խնդիր է դրված, և դրա լուծման բացակայության պայմաններում գոյություն ունեցող ստատուս-քվոն արդեն հայության շահերից չի բխի:

 

Այնուամենայնիվ, այսօր նման քաղաքականություն Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից չի իրակացվում: Դա, առնվազն, պետք է ենթադրի այլընտրանքային ռազմավարության առկայությո՞ւն:

 

Կարծում եմ, որ մենք պետք է ակտիվորեն աշխատենք Արցախի՝ առանց բացառության բոլոր տարածքների բնակեցման ուղղությամբ: Անվերջ պահպանել ստատուս-քվոն աննպատակահարմար է՝ հատկապես հաշվի առնելով, դրա համար անհրաժեշտ են մեխանիզմներ ու միջոցներ: Սակայն, համոզված եմ, որ նման միջոցներ և մեխանիզմներ հայությունն ունի. խնդիրն իրավիճակի մեջ է, երբ տարբեր երկրներից հայերը՝ ներառյալ Հայաստանից, չեն կարողանում այդ միջոցներն Արցախում ներդնել: «Մադրիդյան սկզբունքների» իրականացումը՝ նույն տեսքով, որով դրանք առաջարկում են միջնորդները, ոչ մի կերպ Արցախի  խաղաղության ձեռքբերում չի երաշխավորում, քանի որ ավելի խոցելի կդարձնի մինչև ԼՂԻՄ սահմանները նեղացած Արցախի սահմանները: Մինչդեռ, Արցախին նման երաշխիք կարող է տալ միայն տարածքների բնակեցումը՝ հաղորդակցություններով և տնտեսական օբյեկտներով:  Արցախյան հակամարտությունում կհաղթի նա, ով երկար կդիմանա, ինչն էլ ակնկալում են Բաքվում: Եվ Արցախ մեր հայրենակիցների հայրենադարձությանը, անշուշտ, կնպաստի այնտեղ սոցիալ-տնտեսական, քաղաքական արդարության հաստատումը: Ելք կա, մնում է միայն ցանկանալ:

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սահմանադրական դատարանի երկու դատավոր հեռացվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի հայցերի քննությունիցՍահմանադրական դատարանի երկու դատավոր հեռացվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի հայցերի քննությունից
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիրԹատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
Հայաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ հոսպիտալացվելՀայաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ հոսպիտալացվել
Հայաստանի հինգ տասնյակ մտավորականներ հանդես են եկել ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալներիՀայաստանի հինգ տասնյակ մտավորականներ հանդես են եկել ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածուների ձերբակալության մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածուների ձերբակալության մասին
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
«Ոսկե ծիրանը» ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը«Ոսկե ծիրանը» ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
Ամստերդամ. Հայաստանում ընտրությունները դրսևորեցին «օտարերկրյա միջամտության» մասին հայտարարությունները քաղաքական զենքի վերածելու պարադոքսը:Ամստերդամ. Հայաստանում ընտրությունները դրսևորեցին «օտարերկրյա միջամտության» մասին հայտարարությունները քաղաքական զենքի վերածելու պարադոքսը:
Քաղաքապետը խոստացել է, որ կառուցապատման մասին օրենքի ուժի մեջ մտնելով Երևանում իրավիճակն էապես կփոխվիՔաղաքապետը խոստացել է, որ կառուցապատման մասին օրենքի ուժի մեջ մտնելով Երևանում իրավիճակն էապես կփոխվի
Հայաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը մասնակցել է Փարիզում կայացած Eurosatory 2026 ցուցահանդեսին։Հայաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը մասնակցել է Փարիզում կայացած Eurosatory 2026 ցուցահանդեսին։
Ղազարյան․ Հայաստանի Սահմանադրական դատարանը նշանակել է դատավոր‑հաղորդող Շատինյանին՝ զբաղվելու համար քաղաքական ուժերի Շատինյանի ընտրությունների վերաբերյալ ներկայացրած դիմումներով. Շատինյանը առաջադրվել էր դատավոր Պաշինյանի կողմից.Ղազարյան․ Հայաստանի Սահմանադրական դատարանը նշանակել է դատավոր‑հաղորդող Շատինյանին՝ զբաղվելու համար քաղաքական ուժերի Շատինյանի ընտրությունների վերաբերյալ ներկայացրած դիմումներով. Շատինյանը առաջադրվել էր դատավոր Պաշինյանի կողմից.
ԲՀԿ-ի պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին երկու ամսով կալանավորվել է։ԲՀԿ-ի պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին երկու ամսով կալանավորվել է։
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Ընտրությունների արդյունքները վիճարկող մի շարք քաղաքական ուժերի հայտարարությունները կքննարկվեն Հայաստանի Սահմանադրական Դատարանի նիստում հունիսի 26-ին։Ընտրությունների արդյունքները վիճարկող մի շարք քաղաքական ուժերի հայտարարությունները կքննարկվեն Հայաստանի Սահմանադրական Դատարանի նիստում հունիսի 26-ին։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կոչ արեց ընդդիմությանը միավորվել։«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կոչ արեց ընդդիմությանը միավորվել։
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեինՆարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքինՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-իՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի
ԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվՍլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ ԴատախազությունՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին, կան տուժածներ
Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներըՓամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
ԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթըԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվենՌոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովըՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալըՌոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցումՓաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումըԴատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
ԲՀԿ-ը, ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառներըՔննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանըՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Հայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարանՀայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետումՍահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում
Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. "Ոսկե ծիրանը" մեծ էկրան է վերադարձնում տարբեր դարաշրջանների կուլտային ֆիլմերը
Փաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգումՓաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգում
Ընդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծելԸնդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծել
"Ապրելու երկիր". Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև  հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
Դաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան ԲարսեղյանըԴաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան Բարսեղյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան