


Արմինֆո.Կալիֆորնիայում բնակվող հայազգի Վիոլետա Մայիլյանը iPhone սմարթֆոնների աշխատանքի արագության դիտավորյալ դանդեղեցումը գնահատել է տրիլիոն դոլար դատական հայցով:
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, iPhone հին մոդելների վրդովված օգտատերը Apple կորպորացիայից պահանջում է $999 999 999 000: Apple-ի դեմ դատական հայցի պատճառ է դարձել իրենց հին սմարթֆոնների աշխատանքի արագության դիտավորյալ դանդաղեցման պաշտոնական ճանաչումն ընկերության ներկայացուցիչների կողմից:
Apple-ի դեմ նման հայցն ամենևին առաջինը չէ. սմարթֆոնների սեփականատերերը հաճախ են կորպորացիային մեղադրում խարդախության, անարդար մրցակցության և սպառողին մոլորության մեջ գցելու մեջ:



