Arminfo.info


 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017 11:20
Նաիրա Բադալյան

Հայաստանի նախագահը «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում է շնորհել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին

Հայաստանի նախագահը «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում է շնորհել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին

Արմինֆո. Նախագահի նստավայրում  տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հանրապետության նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին և նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն:

Հանրապետության նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն և հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը և վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը: 

«Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա: Ոչ միայն Արգենտինայում, այլև աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում` շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ և ղեկավարությամբ: Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագայությունների ժամանակ, այլ նաև եվրոպական մայրցամաքում տարբեր գործարարների և պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ընթացքում: Պարոն Էռնեկյանը, սակայն, իր գործունեությունը դրանով բնավ չսահմանափակեց և որպես իսկական ու նվիրյալ հայ հաստատվեց նաև մայր Հայաստանում և ընդարձակ գործունեություն ծավալեց այստեղ: Առանձնահատուկ պետք է նշեմ, բայց հպանցիկ, որ մեծատաղանդ գործարարը նաև բարեհամբույր բարերար է, և չնայած այն հանգամանքին, որ նա չի խոսում իր կատարած բարեգործությունների մասին, թեև դա հենց այդպես էլ պետք է լինի, այնուհանդերձ, մենք գիտենք դրանց ծավալները, չափերը, գիտենք, որ դրանք կրում են շարունակական բնույթ:  Էդուարդո Էռնեկյանը եկավ Հայաստան և իր հետ բերեց գործարար նոր մշակույթ, որ համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին: Կարող եմ խոստովանել, որ Հայաստան այցելած տարբեր պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ մշտապես դրական են արտահայտվում մեր օդանավակայանում իրականացվող ծառայությունների մասին: Շատ կարևոր է, որ մենք դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիներից և ընդհանրապես Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդուց: Այն, որ մենք ունենք զբոսաշրջության աճ, կարծում եմ, այստեղ նաև նպաստող հանգամանք է «Զվարթնոց» օդանավակայանի լավ աշխատանքը: Բայց պարոն Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում միայն օդանավակայանով չսահմանափակվեց, և օդանավակայանում կատարած հսկայական աշխատանքին լրացնելու են գալիս տարբեր բրենդներ, տարբեր մեծածավալ աշխատանքներ՝ «Կոնվերս բանկը», «Հայփոստը», «Կարասը», այն հսկայական այգին, որ հիշեցնում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով մշակված մեծ հողակտոր: Իհարկե, այս ցուցակն ամբողջական չէ, և պարոն Էռնեկյանի հետ ունեցած իմ հաճախակի զրույցներից գիտեմ, այսօր ևս այդ թեմայով խոսեցինք՝ նոր ներդրումների մասին, և ես պետության անունից, մեր կառավարության անունից այժմ հավաստիացնում եմ, պարո՛ն Էռնեկյան, որ մենք մշտապես պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու ցանկացած ներդրումային ծրագիր, որովհետև գիտենք, որ Դուք միջավայրի կարիք առանձնապես չունեք, և շատ երկրներում ուրախ կլինեն Ձեզ լսելու, Ձեր ներդրումներից օգտվելու: Այնպես որ՝ մենք շատ լավ հասկանում և գիտակցում ենք, որ դա զուտ բիզնես չէ, սակայն զուգահեռաբար այն նաև բիզնես պետք է լինի, որպեսզի օրինակ լինի ուրիշների համար:  Պարո՛ն Էռնեկյան,
Սիրելի՛ հայրենակիցներ, Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհելու մեջ ես շատ մեծ խորհուրդ եմ տեսնում: Այո՛, մենք համոզված ենք, որ Հայաստանը շենացնելը հերոսություն է: Այո՛, սփյուռքի ձեռնարկատերերի և Հայաստանի պետության միջև կարող են հաստատվել փոխշահավետ հարաբերություններ, և այս գործընկերային հարաբերությունը պարոն Էռնեկյանի հետ ուղղակի այդ օրինակներից մեկն է: Ես համոզված եմ, որ պարոն Էռնեկյանի հետ միասին ստեղծել ենք լավագույն հնարավոր համագործակցությունը, և այն իսկապես պետք է օրինակ դառնա սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների համար:
Երիտասարդ զինծառայողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ես ասել եմ, որ իսկական հրամանատարն այն հրամանատարը չէ, որ ասում է՝ առա՛ջ. իսկական հրամանատարն այն հրամանատարն է, որ ասում է՝ առա՛ջ իմ ետևից: Հիմա պարոն Էռնեկյանը ոչ թե կոչ է անում ուրիշներին, որ պետք է Հայաստանում ներդրումներ, բարեգործություններ կատարել, այլ ուղղակի անձնական օրինակով ցույց է տալիս, թե դա ինչպես է պետք անել: Ես մեծ համոզվածություն ունեմ, որ պարոն Էռնեկյանը՝ որպես առաջամարտիկ, դեռևս շատ երկար ժամանակ շարունակելու է նույն եռանդով իրականացնել այդ շնորհակալ գործունեությունը: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն Էռնեկյան, Հայաստանի Հանրապետության հերոսի կոչմանն արժանանալու համար: Ես կարծում եմ, որ այս իրադարձությունը Հայաստանի և մեր ժողովրդի համար էլ է շատ կարևոր իրադարձություն: Վստահ եմ, որ նաև անձնապես Ձեզ համար է կարևոր իրադարձություն, որովհետև ճանաչման ավելի մեծ չափանիշ չկա, քան պետության բարձրագույն կոչումը: Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի ապագան փայլուն է, որովհետև մեր ժողովուրդն ունի բազմաթիվ տաղանդավոր զավակներ:  Ուրեմն փա՛ռք մեր ժողովրդին և փա՛ռք մեր հերոսներին»,- ասել է հանրապետության նախագահը:

Էդուարդո Էռնեկյանը իր համար մեծ պատիվ է համարել հայրենիքի բարձրագույն պարգևին արժանանալը, երախտագիտություն հայտնել հանրապետության նախագահին և ընդգծել, որ այն ընդունում է մեծ պատասխանատվության զգացումով և խոնարհությամբ: 

«Պարո՛ն Նախագահ, շնորհակալ եմ Ձեր ջերմ խոսքերի համար: Իրոք, մեծ պատիվ է լինել այսօր այստեղ, ստանալ Ազգային հերոսի շքանշանը, որը Դուք ինձ շնորհել եք: Ես այն ընդունում եմ անչափ մեծ խոնարհությամբ և պատասխանատվության զգացումով:
Իմ սիրելի ծնողների և ավագ եղբոր մասին հուշերը ինձ համար կենդանանում են այսօր:
Ինչպես գիտեք, Անդրանիկը՝ իմ եղբայրը, ով բժիշկ էր, միավորեց իր խիզախ հայրենակիցներին, մեր նախնիների հողը՝ Արցախը, պաշտպանելու նպատակով, ինչպես արեցիք Դուք, պարո՛ն Նախագահ: Ես կիսում եմ այս պատիվը նրանց հետ, որովհետև ես ժառանգել եմ հայրենասիրության, զոհաբերության և ծառայության ոգի, որն ինձ պարտավորեցնում է կանգնել Հայաստանի՝ մի երկրի կողքին, որը շատ բան է տվել դարերի ընթացքում: Որպես հայկական ծագումով Արգենտինայի քաղաքացի՝ ես համարում եմ, որ իմ պարտքն է միանալ բոլոր իրական հերոսներին, ովքեր ամեն օր այս պետությունը հզոր են դարձնում, կյանքի են կոչում մեր նախնիների տեսլականը և կերտում այսօրվա ու վաղվա երկիրը: Իմ երախտագիտությունն ու հիացմունքն եմ հայտնում նրանց բոլորին և իմ արգենտինահայ ընկերներին, ովքեր շատ բան են անում այս պետության համար: Թող այս մեդալը լինի մեծարանք բոլոր վերոհիշյալների համար և ժառանգություն՝ գալիք սերունդներին: Նրանց բոլորին հայտնում եմ իմ շնորհակալությունը: Ես վայելում եմ ժողովրդի հարգանքը: Հայաստանի ապագայի համար ամեն օր աշխատող մարդիկ են այս պահի իրական հերոսները: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Բոլորիցդ շատ շնորհակալ եմ»,- ասել է Էդուարդո Էռնեկյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում է
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
Ձերբակալվել է Երևանի Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրենը. ՔԿ
Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունըԿապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանքի
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքումՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքում
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը կարող է լինել ինքը
Հայաստանի տեսչական մարմինը կստուգի Հայաստանի տեսչական մարմինը կստուգի "Մարիոթ" հյուրանոցը՝  Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո 
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերներըՀայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերները
ԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբ
Օմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել էՕմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է
Ընդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարիԸնդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի
Իրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում էԻրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում է
Հայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակումՀայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակում
Արենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկումԱրենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտությունՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն
Թևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինականԹևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինական
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ովՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ով
Չնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ովՉնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ով
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քննչական կոմիտեն պարզաբանել է Քննչական կոմիտեն պարզաբանել է "Առինջ մոլ" առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի կապարակնքման պատճառները
Դատարանն ուժի մեջ է թողել Դատարանն ուժի մեջ է թողել "Սրբազան պայքար" շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը
Շրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներինՇրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներին
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը
Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներումՌուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներում
Բագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվեն
Բրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համարԲրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համար
Հայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդիՀայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերըՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Աննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարԱննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար
«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին
ՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավըՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը
Կապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումներըԿապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումները
Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության   Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության  
Ժառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ էԺառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ է
Արարատում  48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններովԱրարատում 48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններով
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ ՄանասյանԶինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ Մանասյան
Հայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտինՀայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտին
Քաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման  լծակներՔաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման լծակներ
Մարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանըՄարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը
Կարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոցԿարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոց
Երկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստովԵրկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստով
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա