Arminfo.info


 Շաբաթ, 22 Ապրիլի 2017 16:41
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ ոստիկանության պաշտոնական արձագանքը ՄԻՊ զեկույցին

ՀՀ ոստիկանության պաշտոնական արձագանքը ՄԻՊ զեկույցին

Արմինֆո.ՀՀ ոստիկանությունն ավանդաբար հարգանքով է վերաբերվել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ ոստիկանության գործունեության վերաբերյալ ցանկացած հրապարակումներին և զեկույցներին, վերլուծել է դրանցում նշվող քննադատություններն ու բացասական կարծիքները և փորձել ըստ հնարավորության շտկել բացթողումներն ու թերացումները ոստիկանական գործունեության բոլոր ուղղություններով: Բացառություն չի կազմելու նաև հրապարակված արտահերթ զեկույցը, սակայն այս անգամ հարկադրված ենք հայտարարելու, որ զեկույցում տեղ գտած առանձին մտքեր, ձևակերպումներ ու եզրահանգումներ զուրկ չեն զգացմունքայնությունից և վառ երևակայությունից: Միգուցե պոպուլյարիզմի գայթակղությունը գերակշռել է հավասարակշռված ու արդարացի գնահատականներ տալու պարտականությանը, կամ ոստիկանությունը ինքը չի կարողանում վեր կանգնել սուբյեկտիվիզմից, բայց երկու պարագայում էլ մի բան հաստատ է՝ զեկույցը չի տալիս այն հարցի պատասխանը, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2016 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում:  Եթե այս հարցի պատասխանն, այնուամենայնիվ, հստակ տրվեր, միգուցե ոստիկանությունը զեկույցն ընդուներ ի գիտություն՝ չհամաձայնելով դրա շատ դրույթների հետ:  Զեկույցի գիտահետազոտական արժեքը չի վնասվի, եթե որոշ փաստերի վերաբերյալ հասարակությանը ներկայացվեն նաև ոստիկանության մոտեցումները: Որպես իրավապահ պետական մարմին` ոստիկանության կողմից հանրության հետ անկեղծ երկխոսության մեջ մտնելու հնարավորությունները հայտնի չափով սահմանափակ են: Վերջին հաշվով՝ դրանք կարող են շահարկվել, ներկայացվել որպես վերջնական պետական դիրքորոշում, որակվել որպես դատարանների նկատամբ ճնշում գործադրելու փորձ, այն դեպքում, երբ տասնյակ անձանց նկատմամբ դեռևս իրականացվում է քրեական հետապնդում: Այնուամենայնիվ, որոշ պարզաբանումներ ներկա պահին համարում ենք անհրաժեշտ:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ խոսելով իրադարձությունների պատճառահետևանքային ընթացքի մասին, մոռացել կամ նպատակահարմար չի գտել անդրադառնալ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու իրական նպատակներին, որոնք ցայտուն կերպով երևացին իրադարձությունների հենց առաջին օրը  նրանց կողմից տարածված հայտարարություններում: Մասնավորապես, խմբի անդամները լայն հասարակությանն իրազեկում էին ոստիկանական բազաներ և մի քանի բաժիններ գրավելու, զինված ուժերի զորամասերի` իրենց միանալու և ամբողջ երկրով մեկ ծավալվող ապստամբության մասին: Ընդ որում, համայն հայությանը և բոլոր քաղաքացիներին հորդորում էին միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Կոչ էր արվում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության: Բացի այդ, համազգեստ կրող ոստիկանները, որոնք չէին աջակցի ապստամբությանը, համարվում էին ապստամբության թիրախ և ենթակա էին չեզոքացման:

Կային տեղեկություններ, որ հարձակման էր ենթարկվելու «Էրեբունի» օդանավակայանը, պատանդ էին վերցվելու ոստիկանության բարձրաստիճան ծառայողների ընտանիքներ:

Թե իրավապահների պատանդառությամբ ու սպանություններով ուղեկցվող գործողություններն ու հայտարարությունները,  թե անընդհատ ստացվող օպերատիվ-հետախուզական տեղեկությունների վերլուծությունը, թե, այսպես կոչված, ինքնաբուխ հավաքների ժամանակ հնչող կոչերը, թե   որոշ զանգվածային լրատվամիջոցներում և համացանցում տարածվող ապատեղեկատվությունը` ուղեկցվող զինված խմբի անդամների փառաբանմամբ, և թե նախապատրաստվող բռնի հանցագործությունների մասին Օպերատիվ կառավարման կենտրոնում պարբերաբար ստացվող ահազանգերը  առավել քան բավարար էին ենթադրելու, որ կատարվել է հանցագործություն՝ ուղղված սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ: Ոստիկանության համար անվիճելի էր, որ կատարվում են իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված նախապես մշակված գործողություններ, այսինքն՝  կազմակերպվում էր  պետական հեղաշրջում:  Նման եզրահանգումն, ըստ էության, հանցավոր խմբի գործունեության նախնական օպերատիվ-հետախուզական գնահատականն էր, որը չէր հավակնում լինել արարքների վերջնական քրեաիրավական գնահատական, ուստի ոստիկանական բոլոր հաջորդիվ գործողությունները ելնում էին հիշյալ իրողությունից ու պետական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու` իրավապահ մարմինների պարտականությունից:

ՀՀ ոստիկանության կողմից իրականացված բոլոր միջոցառումները, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ,  հանդիսացել են հակաահաբեկչական գործողություններ: «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետն ահաբեկչական բնույթի հանցագործություն է որակում օբյեկտների ոչնչացման, վնասման կամ զավթման, պատանդների վերցման, մարդկային զոհերի հետևանքներ առաջացնող գործողությունները: Հատուկ նշենք, որ հակաահաբեկչական միջոցառումները որևէ առնչություն չունեն հանցավորների արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով /ահաբեկչությունը/ որակված լինելու կամ չլինելու հետ: Միջացառման հակաահաբեկչական բնույթը դեպքի օրերին հստակ չի հրապարակայնացվել  բացառապես ելնելով օպերատիվ-տակտիկական նկատառումներից, ինչի արդարացված լինելը ապացուցվեց դեպքերի հետագա զարգացումներով:

ՊՊԾ գնդի գրավումից հետո կազմակերպված բոլոր հավաքները (զեկույցում հիշատակվող որոշ բացառություններով) «խաղաղ» որակելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի կատեգորիկությունը ընդունելի չէ: Այն հավաքները, որոնք, ըստ դրանց փաստացի կազմակերպիչների արարքների, ուղղված էին կամ դիտավորություն ունեին խոչընդոտելու կամ խափանելու հակաահաբեկչական գործողությունները, ոստիկանության կողմից գնահատվել են որպես ոչ խաղաղ, իսկ ՀՀ ոստիկանության բոլոր միջամտող գործողություններն իրականացվել են գործող օրենսդրության, այդ թվում` «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախատեսված հիմքերով /տես օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ կետերը/:

Առերևույթ խաղաղ թվացող հավաքների փաստացի կազմակերպիչները բացարձակապես չեն համագործակցել ՀՀ ոստիկանության հետ, երթերի ուղիները գաղտնի էին պահվում  նույնիսկ համակիր մասնակիցներից կամ դրանք իրականացվում էին ոստիկանությանն անակնկալի բերելու նպատակով:

Չնայած այս հանգամանքին, ՀՀ ոստիկանության կողմից նման հավաքները չեն ցրվել, այլ կիրառվել են սահմանափակումներ հավաքների ու նրանց առանձին մասնակիցների նկատմամբ: ՀՀ ոստիկանության նման գործողություններն ընդհանրական կերպով անօրինական որակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ:

Հավաքների ազատության իրավունքը սահմանափակվել է հանցագործությունների կանխման և հասարակական կարգի պաշտպանության լեգիտիմ նպատակներով, բխել է քաղաքացիական բախումներից ու մարդկային զոհերից խուսափելու, ՊՊԾ գունդը զավթած հանցավոր խումբը վնասազերծելու անհրաժեշտությունից, իսկ միջամտության համաչափությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելու համար առնվազն անհրաժեշտ է պահպանել մասնագիտական էթիկան ու սպասել ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերի ավարտին կամ ոստիկանական ուժի անհամաչափ գործադրման վարկածը չներկայացնել որպես  իրականություն: Պաշտպանը տարրական պատկերացումներ չունի և բնականաբար չէր էլ կարող ունենալ օպերատիվ-հետախուզական այն տեղեկությունների բովանդակային լրջության մասին, որոնք կանխորոշել են ոստիկանության կողմից ընդունված հիմնական որոշումները, մասնավորապես` հավաքների ազատության սահմանափակումների մասով:

Տարօրինակ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետևություններն այն մասին, որ ՀՀ ոստիկանությունն իրավունք չունի արգելելու կամ սահմանափակելու անօրինական հավաքները: ՀՀ ոստիկանությունը սկզբնապես գործ է ունեցել չիրազեկված հավաքների հետ: Տեղական ինքնակառավարման մարմինները հավաքն արգելելու կամ սահմանափակումներ կիրառելու որոշում կարող են կայացնել միայն գրավոր իրազեկումներ ստանալու ու քննարկելու արդյունքում: Այլ պարագայում, համայնքի ղեկավարներն օբյեկտիվորեն իրավահարաբերություններից դուրս են մնում, իսկ հասարակական անվտանգության ապահովման և խաղաղ հավաքի մասնակիցների իրավունքների պաշտպանության պատասխանատուն մնում է ոստիկանությունը:  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը  գերակայում են հավաքի ազատության նկատմամբ: Հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:

Վկայակոչված նորմերը ոստիկանությանը իրավունք են վերապահում օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում թե արգելելու չսկսված հավաքը և թե դադարեցնելու ընթացող հավաքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսում է հարյուրավոր ձերբակալվածների սահմանադրական մի շարք իրավունքների զանգվածային խախտումների մասին: Ձերբակալվածների իրավունքների զանգվածային խախտումների մասին հետևությունները նույնքան անհիմն են, որքան պնդումներն այն մասին, որ մարդու իրավունքների խախտումներ ընդհանրապես տեղի չեն ունեցել: Բերման  ենթարկված  քաղաքացիները պահվել են այն վայրերում, որտեղ իրականացվել են քրեադատավարական գործողություններ և որոնք հարմարեցված էին մեծ թվով անձանց պահելու համար,    բոլորը  ծանուցվել են ազատության սահմանափակումից բխող իրավունքներին և դրանց իրականացման կարգին, հարգվել են  մարդկանց արժանապատվության, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները, ստեղծված են եղել բոլոր պայմանները Պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար:  

Բողոքների քննարկման արդյունքների հիման վրա Պաշտպանը  իրավասու է ընդունելու որոշումներ՝ համապատասխան պետական մարմինների այն պաշտոնատար անձանց կարգապահական կամ վարչական տույժի ենթարկելու կամ քրեական պատասխանատվության կանչելու առաջարկության մասին, որոնց որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Մինչ օրս ոստիկանությունը գեթ մի որոշում չի ստացել նույնիսկ զեկույցում հիշատակված՝ թվով 155 անձանց բողոքների վերաբերյալ:  Կարելի է ենթադրել, որ կամ ոստիկանության որևէ պաշտոնատար անձի չեն կարողացել պարզել, կամ բողոքի քննարկման արդյունքներով որոշումներ չեն կայացվել:

Իրավապաշտպան գործունեությունն անհամեմատ կշահեր, եթե քաղաքացիների իրավունքների սահմանափակումների և դրանց հետ կապված փաստական հանգամանքների մասին տեղեկությունները տրամադրվեին Հատուկ քննչական ծառայությանը, իսկ եթե տրամադրվել են` ոստիկանությունը Պաշտպանի էպատաժային ձևակերպումներին մանրամասն  կարձագանքի  նախաքննության ավարտից հետո:

Լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի մասով Պաշտպանի մոտ առկա չփարատված կասկածները զեկույցում մեկնաբանվել են ի վնաս ոստիկանության: Մասնավորապես, Պաշտպանը եզրահանգում է, որ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացիական հագուստով անձինք ամենայն հավանականությամբ գործել են ոստիկանության աշխատակիցների անմիջական թողտվությամբ, և որ քրեական գործով քննությունը պետք է պարզի այդ անձանց ինքնությունը, ինչպես նաև` թե արդյոք այդ անձինք եղել են ոստիկաններ կամ գործել են ոստիկանության աշխատակիցների հրահանգով: Պաշտպանն անիրազեկ է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների փաստերով հարուցված քրեական գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննների դատարանը (ԵԷԴ/0100/01/16) թվով 4 անձանց ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) դատապարտել է 1 տարի ազատազրկման և 200.000 դրամ տուգանքի: Եվս մեկ անձ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով` 200.000 դրամ տուգանքի: Միաժամանակ, երեք անձի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակում է քննվել քրեական գործ` հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 1-ին մասի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափով վնաս է պատճառել) հատկանիշներով:

Համենայն դեպս, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով զեկույցում հիշատակված քաղաքացիական հագուստով անձանց գործողությունների և ոստիկանության ծառայողների միջև որևէ առնչակցություն չի հաստատվել: Հեռու ենք այն մտայնությունից, որ  պաշտպանը իր զեկույցում պետք է զբաղվեր ոստիկանության գովաբանությամբ, բայց մարդու սահմանադրական իրավունքների  զանգվածային  խախտումների  ընդհանրական  «մեղադրանքը»,  ու ոստիկանության դեմոնիզացմանը  տուրք տալու տրամադրությունը, այնուամենայնիվ  խոսում է զեկույցի միակողմանիության,  կոնկրետ դեպքերով պայմանավորված՝ մեր հասարակության   անվտանգության  ապահովման  և մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանության  անհրաժեշտության հարցերի վերաբերյալ հավասարակշռված վերլուծություններ կատարելու անընդունակության   մասին: Զեկույցը հիասթափեցնող է հենց այս տեսանկյունից:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքըՄարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքը
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգըԱմերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ