Arminfo.info


 Ուրբաթ, 10 Մարտի 2017 10:36
Մարիաննա Մկրտչյան

Մարիա Պավլովա. Հայաստանը և Բուլղարիան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ ունեն

Մարիա Պավլովա. Հայաստանը և Բուլղարիան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ ունեն

Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևայի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

Բուլղարիան ավանդաբար եղել է Հայաստանի առևտրատնտեսական խոշոր գործընկերների տասնյակում, սակայն վերջին ժամանակներս առևտրատնտեսական երկկողմ հարաբերությունների անկում է նկատվումԸստ Ձեզ՝ ինչի՞ հետ է դա կապված, և ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել  այդ հարաբերություններն ակտիվացնելու համար:

Նախքան հարցին պատասխանելը, կցանկանայի հիշեցնել Ձեր ընթերցողին, որ այս տարի լրացավ Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Սովորաբար նման ժամանակահատվածում ամփոփվում են Բուլղարիայի և Հայաստանի ժողովուրդների կողմից բազմամյա պատմության ընթացքում ստեղծված և ողջ ընթացքում  բարեկամության, հարգանքի և փոխադարձ օգնության ոգով զարգացած հարաբերությունների արդյունքները: Ինչ վերաբերում է առևտրատնտեսական ոլորտին, ապա Բուլղարիան Հայաստանը դիտարկում է որպես  ավանդական տնտեսական գործընկերոջ, որի հետ ցանկանում է բազմակողմանի, երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն զարգացնել:

Ըստ մեր վիճակագրական տվյալների՝ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը վերջին տասը տարվա ընթացքում տատանվում է տարեկան 23 մլն ԱՄՆ դոլարից մինչև 27 մլն ԱՄՆ դոլար: Կարծում ենք, որ այս մակարդակը, հատկապես երկու ժողովուրդների  միջև ավանդական բարեկամական հարաբերությունների առկայության դեպքում, չի համապատասխանում երկու երկրների տնտեսական ներուժին:   

Այս պատճառով դեսպանատունը, որպես իր գործունեության առաջնայնություններից  մեկը, նպատակ  է դրել ակտիվորեն աշխատել հայկական կողմի հետ՝ երկկողմ առևտրային  և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում համատեղ միջոցների մշակման ուղղությամբ:   Բուլղարիան միջազգային շուկաներում սահմանված ապրանքների արտահանման  հնարավորություններ ունի՝ մեքենաներ, էլեկտրատեխնիկա, սննդամթերքի արտադրության սարքավորումներ,  կահույքի արտադրանք, դեղորայք, կոսմետիկ միջոցներ և այլն: Բուլղարիայի  սննդարդյունաբերությունն առաջարկում է  հայկական շուկայում զգալի պոտենցիալ ունեցող արտադրանք՝  հաշվի առնելով Հայաստանում սպառողական պահանջարկի առանձնահատկությունները:

Մենք նաև առաջարկելու բան ունենք տեխնոլոգիների և սարքավորումների ոլորտներում: Կաթնամթերքի արտադրության ոլորտում գործող  մեր ընկերությունները հաջողությամբ աշխատում են, օրինակ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում: Դա վերաբերում է նաև  բուլղարական կահույքի արտադրությանը, որն առանձնանում է եվրոպական որակով և մրցունակ գներով: Նպաստավոր պայմաններ ունենք նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման համար: Վերջին տարիներին նկատվում  է հայերի աճող հետաքրքրությունը Բուլղարիայի սևծովյան հանգստավայրերի  նկատմամբ: Մեր կարծիքով, տուրիզմի տվյալ տեսակի հետ մեկտեղ, մեր հաստատությունները պետք է շահագրգռված լինեն զբոսաշրջության այլ տեսակի զարգացմամբ, որը հիմնված կլիներ Բուլղարիայի և Հայաստանի պատմական և մշակութային հարուստ ժառանգությանը ծանոթանալու վրա: Գտնում ենք, որ երկու կողմերի արտադրողների առևտրային պատվիրակությունների կանոնավոր փոխայցերը, գործնական արդյունավետ հանդիպումները և բիզնես համաժողովների պարբերաբար անցկացումը որոշակի ազդակ կհաղորդի առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը և թույլ կտա Հայաստանի և Բուլղարիայի միջև ապրանքաշրջանառության առավել իրատեսական մակարդակի հասնել:

Հայաստանի և Բուլղարիայի միջև համատեղ տնտեսական ինչպիսի՞ ծրագրերի մասին կարելի է խոսել այսօր:

Մեր կարծիքով, ներուժ առկա է տարբեր ոլորտներում: Դեսպանատան աշխատանքը  պայմաններ է ստեղծում գործնական կապերի ընդլայնման և երկու երկրների հաստատությունների՝ առևտրաարդյունաբերական պալատների և ոլորտային կառույցների միջև  համագործակցության համար՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառերի բացահայտման նպատակով: Ես արդեն հիշատակեցի նման ոլոտներից մի քանիսը, սակայն չեմ գտնում որ ցանկը դրանցով սպառվում է: Դեսպանատունը պատրաստ է և կգործադրի բոլոր ջանքերը երկու երկրների գործարար համաժողովների  կազմակերմանն աջակցելու համար, ինչպես նաև Բուլղարիայում անցկացվող առևտրատնտեսական տոնավաճառներին հայաստանյան ներկայացուցիչների մասնակցության համար: Զարգացմանն ուղղված  բուլղարական պաշտոնական օգնության շրջանակներում  Բուլղարիան պատրաստ է Հայաստանին աջակցություն ցուցաբերել  վարչատեխնիկական ներուժի ստեղծման հարցում:  Ներկայումս մենք աշխատում ենք հիշյալ համագործակցության  նպատակների և  առաջնայնությունների  սահմանման վրա՝ ճանաչելով Հայաստանի զարգացման ազգային ռազմավարությունում շարադրված պահանջները և հաշվի առնելով հայաստանյան իրավասու մարմինների կարծիքները: Հուսով ենք, որ մեր ջանքերը ցանկալի  արդյունք  կտան մոտ ապագայում:

Հայաստանում միշտ շեշտվել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքի կարևորությունը, որի գործունեությունը վերջին 2-3 տարիներին, կարծես թե, սառեցվել է: Արդյո՞ք Դուք՝ որպես Բուլղարիայի դեսպան, մտադիր եք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանձնաժողովի աշխատանքի խթանման համար: Եթե այո, ապա տվյալ ուըղղությամբ ի՞նչ է ծրագրվում նախաձեռնել:

Մինչ այժմ անցկացվել է տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթ նիստ: Վերջին հանդիպումը կայացել է Բուլղարիայում 2015թ. դեկտեմբերին, և ուղղված է եղել իրավապայմանագրային  բազայի և համագործակցության կարգավիճակի ու զարգացման  հեռանկարների ուսումնասիրմանը: Այսինքն՝ Հանձնաժողովն անցկացնում է գրեթե ամենամյա հանդիպումներ և հանդես է գալիս  փոխադարձ շահ ներկայացնող հստակ ոլորտերում և հատվածներում համագործակցույթան խորհուրդներով և առաջարկություններով:  Կարծում ենք, որ տվյալ փուլում ավելի նպատակահարմար կլիներ հայացքներն ուղղել առաջարկությունների իրականացման ընթացքին  այն տարբեր ոլորտային բնագավառներում, որոնք հնարավոր կդարձնեն առաջընթաց ապահովել և երկու երկրների շահերին համապատասխանող հետագա միջոցներ սահմանել: 

Լոգիստիկայի հարցը Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկն է:  Մինչդեռ արդեն  երկար տարիներ է, ինչ  մշակվում է մուլտիմոդալային փոխադրումների նախագիծը, այդ թվում՝ Բուլղարիայի նավահանգիստների միջոցով: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

Ես կասեի, որ այստեղ հատուկ նշանակություն ունեն երկու երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների գործոնները: Մենք պետք է օգտագործենք մեր երկու երկրների  գեոստրատեգիական առավելությունները և մյուս բոլոր շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատենք՝ սևծովյան տարածաշրջանի տրանսպորտային ներուժի ամրապնդման, ինչպես նաև Եվրոպան և Ասիան կապող տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքների գործարկման նպատակով: Մասնավորապես, մենք ընդհանուր շահագրգռվածություն ունենք Հարավային Կովկասով անցնող և բուլղարական Բուրգաս և Վարնա նավահանգիստներ հասնող Պարսից ծոցից դեպի  Իրան և Եվրոպա մուլտիմոդալային տրանսպորտային միջանցք կառուցելու հարցում: Ձեզ հավանաբար հայտնի է, որ 2016 թվականի ամռանը Սոֆիան հյուրընկալել է  ապագա տրանսպորտային միջանցքի կառուցման բազմակողմ համաձայնագրի համակարգման համար փորձագիտական խմբի նստաշրջանը: Մեր երկիրը ձգտում է կառուցողական և հավասարակշռված դեր խաղալ բանակցային գործընթացում:

Հայաստանի և Բուլղարիայի միջև ուղիղ օդային հաղորդակցության հարցն արդեն վաղուց երկկողմ հարաբերությունների օրակարգում է: Ներկայումս ի՞նչ փուլում է այն գտնվում:  

Բուլղարական կողմը ջանքեր է գործադրում  այս խնդրին ընդունելի լուծում գտնելու  ուղղությամբ՝ հաշվի առնելով հայկական կողմի պարբերաբար արտահայտվող  շահագրգռվածությունը: Մասնավոր ընկերություն հանդիսացող Բուլղարիայի ազգային փոխադրողին ցուցում է տրվել ուսումնասիրել հնարավորությունները և հայտնել կանոնավոր չվերթի բացման վերաբերյալ նրանց հնարավոր շահագրգռվածության մասին: Ակնհայտ է, որ նման որոշումները կայացվում են ֆինանսական և ռեսուրսային փաստարկների հիման վրա: Միևնույն ժամանակ տնտեսական առումով ավելի նպատակահարմար է դիտվում  ազգային փողադրողների միջև համագործակցության տարբերակը, քանզի Երևանի և Սոֆիայի միջև չվերթներն իրականացվում են հայաստանյան ավիաընկերության կողմից: Դա թույլ կտար հայաստանյան փոխադրողին ավելացնել  կանոնավոր թռիչքների  հաճախականությունը և իր հաճախորդներին առաջարկել լրացուցիչ ուղղություններ դեպի Եվրոպա: Կցանկանայի նշել նաև, որ արձակուրդների ժամանակահատվածում իրականացվում են Երևանից դեպի Վարնա և Բուրգաս չարտերային թռիչքները, որոնք իրականացվում են հայաստանյան ընկերությունների կողմից՝ Բուլղարիայի ազգային փոխադրողի հետ համագործակցության շրջանակներում:

Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հարթակում երկու երկրների համագործակցությունը:

Ես կասեի, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև միջազգային և տարածաշրջանային կազմնակերպությունների շրջանակներում համագործակցությունը գտնվում է լավ մակարդակի վրա: Միջկառավարական տարբեր համաժողովներում  Հայաստանի և Բուլղարիայի պատվիրակությունների միջև առկա են հրաշալի անձնական հարաբերություններ: Երկու երկրներն էլ  համագործակցում են ՍՏՀԿ  (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) շրջանակներում և նույնանման դիրքորոշումներ ունեն  մշակույթի, կրթության, պատմական և մշակութային հուշարձանների պահպանման  ոլորտների մի շարք հարցերում : Արդյունավետ է նաև մեր համագործակցույթունը Եվրախորհրդում: Ինչպես արդեն ասվել է, միջազգային հարթակներում Բուլղարիայի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման և կատարելագործման համար առկա են ներուժ և լավ հեռանկարներ:  

Բուլղարիայի Ազգային Ժողովը 2015 թ. գարնանը բանաձև է ընդունել , համաձայն որի՝ ապրիլի 24-ը երկրում հայտարարված է 1915-1922 թթ ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային  բնաջնջման զոհերի հիշատակի օր: «Ատակա» կուսակցության կողմից ներկայացվաված բանաձևի սկզբնական տարբերակում  առաջարկվել է ճանաչել հայ բնակչության  Ցեղասպանությունը, սակայն բանավեճերի ընթացքուն որոշում է կայացվել նման ձևակերպումից հրաժարվել: Տասանելի ապագայում արդյո՞ք հնարավոր է Բուլղարիայի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչումը:

 2015թ. ապրիլի 24-ին Բուլղարիայի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում ընդունեց, որով ճանաչվեց  Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային  բնաջնջումը և ապրիլի 24-ը հայտարարվեց նահատակների հիշատակի օր: Այսպիսով՝ Բուլղարիայի խորհրդարանը միանշանակ պատմական գնահատական տվեց 1915-1922 թթ. ողբերգական իրադարձություններին: Նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններին հավանություն են տվել նաև Բուլղարիայի մի շարք խոշոր և փոքր քաղաքների քաղաքապետարանները: Պատմական գնահատականի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ Բուլղարիան գործով է արտահայտել իր  համախոհությունը և օգնություն է ցույց տվել հայերին՝ իր տարածքում ընդունելով տասնյակ հազարավոր հայ փախստականների, ովքեր մեր երկրում գտել են իրենց երկրորդ տունը: Ներկայումս հայերը հանդիսանում են բուլղարական  հասարակության անբաժանելի մասը:  Նրանք լիովին ինտեգրված են և ներկայացված Բուլղարիայի սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր կարևոր ասպարեզներում:

 Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում երկու երկրների մշակութային երկխոսությունը:

Բուլղարացիներն ու հայերը իրենց կենցաղով, պատմությամբ, նյութական և հոգևոր մշակույթով նման են:  Նրանք հիմքեր ունեն հպարտանալու իրենց հարուստ մշակութային ժառանգությամբ: Սա կարևոր նախադրյալ է մշակույթի ասպարեզում երկկողմ հարաբերությունների ներդաշնակ զարգացման համար: Մշակութային կապերը խթանվում են  Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության  մշակույթի նախարարությունների համագործակցության եռամյա ծրագրերով:  Տվյալ պահին մենք ունենք համաձայնեցված և հավանության արժանացած ծրագիր հաջորդ եռամյա ժամանակահատվածի համար, որը պետք է ստորագրվի:

Ակտիվ մշակութային երկխոսությանը խթան է հաղորդում Բուլղարիայի հայ համայնքը, որը հանդիսանում է մեր երկու ժողովուրդների միջև հատուկ հարաբերությունների հիմքը:  Համայնքի զգալի մասը բաղկացած է արվեստի հետ կապված մարդկանցից՝ երաժիշտներ, երգահաններ, նկարիչներ, ովքեր էական ներդրում ունեն Բուլղարիայի հարուստ մշակութային կյանքում, և երկու երկրների միջև յուրօրինակ հոգևոր կամուրջ են հանդիսանում;   

Վերջին տարիներին կարևոր մշակութային միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ վիրտուոզ երաժիշտներ  Ջիվան Գասպարյանի և Թեոդոսի Սպասովի  համատեղ համերգը, Սոֆիայի  «Սուրբ Կիրիլ և Մեֆոդի»  ազգային գրադարանում ներկայացված  «Հայ գրահրատարակչության 500 տարին» ցուցահանդեսը, ինչպես նաև Հայաստանում բուլղարական  և Բուլղարիայում  հայկական մշակույթի տարիների շրջանակներում  ներկայացնող հարուստ մշակութային ծրագրերը: Բուլղարիան «Ոսկե ծիրան» հայաստանյան կինոփառատոնի մշտական մասնակիցն է: 2016 թ. ընթացքում կազմակերպվել են բուլղարական երգչախմբերի համերգները Երևանում, որոնք բացառիկ հիացմունքով են ընդունվել հայ հանդիսատեսի կողմից: Նշանակալից է նաև այն փաստը, որ երևանյան էլիտար դպրոցներից մեկը՝ 131-րդ դպրոցը, կրում է բուլղարացի մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի անունը: 2018 թ. առաջին կիսամյակում Եվրամիությունում Բուլղարիայի առաջիկա նախագահությունը առիթ կստեղծի մշակութային երկխոսությունը նոր նախաձեռնություններով  հարստացնելու  համար:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ