Arminfo.info


 Չորեքշաբթի, 21 Սեպտեմբերի 2016 14:28
Մարիաննա Մկրտչյան

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախագահի մամլո գրասենյակից, տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն, որը խրը պատմական արմատներ ունի, այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, հարստանում են ամենատարբեր ոլորտներում հեռանկարային նախագծերով: Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը: Դա, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից: Հարգելի Սերժ Ազատի, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

 

ՀՀ Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: «Մեծարգո՛ Նախագահ, Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:

Միացյալ Նահանգները հաստատուն և աներեր գործընկեր է եղել Հայաստանի համար՝ անկախության առաջին իսկ օրերից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ օրերի խոստմանը, երբ հայերը 1920թ-ից ի վեր առաջին անգամ հպարտությամբ բարձրացրեցին իրենց եռագույն դրոշը: Այսօր մենք կրկին փաստում ենք մեր համոզմունքն առ այն, որ ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար: Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար: Մենք կշարունակենք աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը: Անկախության 25-ամյակի առթիվ մաղթում եմ ամենալավն ու բարին Ձեզ և հայ ժողովրդին»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Պարո՛ն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ հաճույքով Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության, բարեկեցության և հաջողության մաղթանքներս:

Հայաստանը կարող է հպարտանալ անկախությունից ի վեր հաճախ դժվար իրավիճակում և տարածաշրջանային շրջակա միջավայրում, 25 տարիների իր անցած ճանապարհով: Գիտեմ, որ հայ ժողովուրդն ի զորու կլինի շարունակելու կայունությանը, ժողովրդավարությանը և զարգացմանն ուղղված իր մեծ ջանքերը: Ինչպես գիտեք, ինձ հոգեհարազատ են պատմության մեջ արմատավորված մեր հարաբերությունները: Վստահ եղեք, պարոն Նախագահ, որ ջատագովն եմ լինելու էլ ավելի ամրապնդելու մեր երկու երկրները միավորող ցանկացած կապ: Վերջում թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:

Անկախության ձեռքբերումից հետո՝ 25 տարիների ընթացքում, Հայաստանը տարբեր ոլորտներում զարգացման նշանակալի հաջողությունների է հասել: Հայաստանում Ձեր ղեկավարությամբ պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը: Չինաստանն անկեղծորեն ուրախ է դրա համար: Ես մեծ նշանակություն եմ տալիս Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների: Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»,-ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է բոլորիս համար` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Հայ ժողովուրդը դարեր շարունակ երազել է իր պետականությունը վերականգնելու և ազատ ու անկախ ապրելու մասին: Մեր համազգային երազանքն իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերին, երբ հայկական հինավուրց հողի վրա հռչակվեցին երկու անկախ հանրապետություններ: Համայն հայությունը ձեռնամուխ եղավ հայոց պետականության կերտման գործին` այդ ճանապարհին հաստատակամորեն հաղթահարելով բազում փորձություններ ու դժվարություններ, արձանագրելով փայլուն հաղթանակներ: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ կլուծվեն բոլոր խնդիրները, և մեր ժողովուրդը կապրի հպարտ ու արժանավայել կյանքով: Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին` փառապանծ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և մեծագույն ձեռքբերումներ Մայր Հայաստանին ու մեր ժողովրդին»,-ասված է ԼՂՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Տոնի առթիվ ՀՀ նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները Ձեր Ազգային տոնի առթիվ հատկապես այս տարի, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25-ամյակը, նաև Հայաստանի ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները»:

 

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարո՛ն Նախագահ, Իմ և իմ համերկրացիների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ: Անցած 25 տարիներին գերմանահայկական հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով սերտ և վստահելի բարեկամության: Դրա վկայությունն էր նաև այս տարի ապրիլին Գերմանիա կատարած Ձեր այցը: Գերմանիան խրախուսում է Ձեր երկրի պատրաստակամությունը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը և գործընկերաբար կաջակցի Ձեր երկրին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ձեր երկրի համար մեծ նշանակություն ունի: Որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է նպաստել հակամարտության շուտափույթ, խաղաղ լուծմանը: Անկախության հռչակման տարեդարձի իմ բարեմաղթանքներին հավելում եմ մաղթանքներս Ձեր անձնական բարօրության և Ձեր երկրի խաղաղ, ազատ ու բարեկեցիկ ապագայի համար»:

 

ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Թույլ տվեք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Կարելի է վստահորեն ասել, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանը տպավորիչ արդյունքների է հասել պետականաշինության, ազգային ինքնիշխանության ամրապնդման և անվտանգության ապահովման ոլորտներում: Այսօր Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական ինտեգրման կարևոր մասնակից է: Տնտեսական վերափոխումների երկրի փորձը, պրակտիկան և հավատարմությունը բարեփոխումներին զգալի ներդրում է կատարում եվրասիական ինտեգրման ամրապնդման գործում: Այս հանդիսավոր օրը մաղթում եմ մեզ բոլորիս նորանոր հաջողություններ, բարօրություն և խաղաղություն»,-ասված է շնորհավորական ուղերձում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Շվեդիայի Թագավորության թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդը, Բելգիայի Թագավոր Ֆիլիպը, Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ավստրալիայի Միության գեներալ-գահանգապետ Փիթեր Քոսգրովը, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Պերուի Հանրապետության նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Իրաքի Հանրապետության վարչապետ Հայդար ալ-Աբադին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպըԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանինՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին
Վարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվՎարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ
"Միասնության թևեր". շարունակում ենք ընտրությունների արդյունքների բողոքարկման ոդիսականը. բողոք է ներկայացվել է Վճռաբեկ դատարան
Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀՍեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀ
"Ուժեղ Հայաստանը" լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ իր անհամաձայնությունը հայտնելով Դավիթ Ղազինյանին ձայնի իրավունքից զրկած փոխխոսնակի որոշմանը
Հայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտինՀայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդեսԴիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդես
CCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացումCCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացում
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․
Իշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ ԱդրբեջանըԻշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ Ադրբեջանը
Ավարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱվարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ընդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունիԸնդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունի
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալներիՔաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալների
Պատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքովՊատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքով
Ռուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկիցՌուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկից
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն էՑուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
ՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնենՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնեն
Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներըՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
Եվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համարԵվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համար
« Ուժեղ  Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։« Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։
Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցներըՀայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցները
Քաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունիցՔաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունից
Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։
Փորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին ՍիրիայումՓորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին Սիրիայում
Արդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակըԱրդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակը
Զախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմիցԶախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմից
Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը
Գառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտԳառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունն Արեգա Հովսեփյանին առաջադրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասինՀայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին
Խորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԽորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Հայաստանի սահմաններին ներդրվում է Հայաստանի սահմաններին ներդրվում է "էլեկտրոնային դարպասի" համակարգ
Ծառուկյանի ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարանԾառուկյանի ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարան
EEAS զեկույց. Հայաստանում պահպանվում է քրեական գործընթացներում նախնական կալանքի լայն կիրառումըEEAS զեկույց. Հայաստանում պահպանվում է քրեական գործընթացներում նախնական կալանքի լայն կիրառումը
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարանԱնդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարան
Հայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբՀայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբ
Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն ՄանեթԿամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն Մանեթ
ՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունըՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը
Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմենՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմեն
Բաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆԲաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Լիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետությունԼիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետություն
COP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվիCOP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի
Չինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում էՉինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում է
Սիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամասՍիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամաս
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ովՈստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ով
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՀայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Փոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում էՓոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է
Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականինՀայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարանՓաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ  ժամանել է ՀայաստանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաքՕգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
Ընդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերովԸնդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար