


Արմինֆո. «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ով կալանավորվել է անկարգությունների մասնակցելու մեղադրանքով և գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հացադուլ է հայտարարել: Ինչպես հաղորդել է Արարատի փաստաբան Արա Կարագյոզյանը, այդպիսով իր պաշտպանյալը բողոքում է իր նկատմամբ իրականացվող հետապնդման դեմ, քանի որ ապօրինի է համարում իր նկատմամբ ընտրված խափամանման միջոցը` կալանքը, ինչը նա պայմանավորում է Արայիկ Խանդոյանի եղբայրը լինելու հանգամանքով:
Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225 հոդված 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք ուղեկցվել են բռնությամբ, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ, հրազենի, պայթուցիկ նյութերի կիրառմամբ կամ իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրությամբ): Պաշտպանական կողմը մերժում է առաջադրված մեղադրանքը:



