Arminfo.info


 Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2015 12:41

Ստեփանյան Դավիթ

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը կամրապնդի Հայաստանի ռազմական պաշտպանությունը

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը կամրապնդի Հայաստանի ռազմական պաշտպանությունը

 

Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի հետ Ռուսաստանի հետագա հարաբերությունների վրա:  

 

Ռուսաստանի համար Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կայունությունն իրոք կարևոր է, սակայն կառավարող ուժերի հաղթանակը հանրաքվեում միայն անուղղակիորեն է ազդում դրա վրա` չլուծելով նման հաղթանակի և նման կայունության տևականության հարցը: Ու նաև հանրաքվեի արդյունքները` դեմ ձայների մեծ տոկոսը, դրան չմասնակցած զգալի ընտրազանգվածը, ենթադրվող խախտումները, այնքան համոզիչ չեն, որպեսզի կարելի լինի խոսել Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակի մասին: Այլ բան է, որ հանրաքվեն հերթական անգամ ցույց տվեց Հայաստանի ընդդիմության թուլությունը, ավելի ստույգ` դրա կառուցվածքավորված ուժերի, ճանաչված առաջնորդների և այլընտրանքային ծրագրի, երկրի ապագայի համար այլընտրանքային նախագծի բացակայությունը:

Ռուսաստանի համար, անշուշտ, այդպես ավելի հեշտ է, քանի որ ընդդիմադիր ուժերի հետ «աշխատել», Մոսկվան, ի տարբերություն Արևմուտքի, չի կարողանում: Այդ պատճառով Մոսկվան այսուհետև էլ հարաբերությունները կկառուցի գործող իշխանության հետ` վեերացարկվելով հանրության շրջանում դրա ցածր վարկանիշից: Իշխանությունն, իր հերթին, ապավինելով Մոսկվայի աջակցությանը, ավելի շուտ, անգործության կմատնվի, և իզուր, քանի որ հայ հասարակության բողոքի ներուժը մեծ է, և նոր ընդդիմադիր ուժի ի հայտ գալը միայն ժամանակի հարց է:

 

Գոյություն ունի վարկած, ըստ որի Հայաստանի սահմանադրական բարեփոխումները պայմանավորված էին այդ թվում՝ ՙարևմտյան պատվերով՚, ինչը հեռահար նպատակներ է հետապնդել՝ բնականաբար Ռուսաստանին հակասող: Որքանո՞վ է հիմնավոր նման վարկածը:

 

Կարծում եմ, որ Արևմուտքը, ընդհանուր առմամբ, այժմ Հայաստանով զբաղվելու ժամանակ չունի, որը, ինչպես և ողջ Հարավային Կովկասը, նրա գերակայությունների ցանկում չէ, թեև դա չի նշանակում, թե Վաշինգտոնում և Բրյուսելում անտարբեր են այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Երևանում: Այժմ Սարգսյանը միևնույն աստիճանի ձեռնտու է Մոսկվային, ինչպես և, գործնականում, ցանկացած իշխանություն հետխորհրդային տարածքում, ինչպես նաեւ` Արևմուտքին:Արևմուտքը չի կարող Ռուսաստանից լիովին «պոկել» Հայաստանը, թեկուզ այն պատճառով, որ ծագում է երկրի անվտանգության երաշխիքների հարց: Եվ, բացի այդ, Հայաստանը Ուկրաինա չէ: Խաղադրույքներն այստեղ այնքան  էլ բարձր չեն: Բայց Ռուսաստանն էլ չի ցանկանում և չի կարող «պոկել» Հայաստանն Արևմուտքից: Երևանն այժմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև կամրջակներից մեկն է, և Մոսկվայում դա հասկանում են:

 

Հայտնի է, որ Հայաստանը շարունակում է ձգտել ՙԱրևելյան գործընկերության՚ շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ԵՄ հետ համագործակցության հետագա ամրապնդմանը: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի եվրահեռանկարները:

 

Ակնհայտ է, որ երկամյա դադարից հետո ԵՄ մի կողմ է թողել տարակուսանքը և վերջնականապես «կամ` կամ»  պարադիգմայից անցել «և` և»-ին: Այսինքն, Երևանը, ինչպես այժմ կարծում են Բրյուսելում, կարող է ԵՄ հետ համագործակցությունը համատեղել եվրասիական ինտեգրացիոն միավորումներին մասնակցկության հետ: Երևանն ի սկզբանե հենց դա էր ցանկանում: Մոսկվան, ինչը կարևոր է և ակնհայտ, նույնպես դեմ չէ իրադարձությունների նման զարգացմանը: Ըստ երևույթին, դարձյալ` Երևանը որպես Ռուսաստանի և ԵՄ միջև «կամրջակ» տեսնելու նախանշված ձգտման պատճառով: Այդպիսով, Հայաստանի` երկու բևեռների միջև հաշվեկշռման շատերի համար պարսավելի քաղաքականությունն այս անգամ իր պտուղներըհ տվեց: Ակնհայտ է, որ գլխավորն այստեղ Հայաստանի և ԵՄ միջև գովազդված ազատ առևտրի «խորը և համապարփակ»  գոտին չէ: Հայաստանը կարող է առաջարկել ապրանքների և ծառայությունների շատ աննշան ծավալ և ԵՄ համար չափազանց փոքր շուկա: Այդ լույսի ներքո կան ավելի կարևոր բաներ, մասնավորապես, էներգետիկան, տրանսպորտը, ստանդարտները, հարևանների հետ փոխհարաբերությունները, տվյալ դեպքում` Վրաստանի հետ, որը ԵՄ հետ ասոցացման շուրջ համաձայնագիր է ստորագրել: Հնարավոր է նաև վիզային ռեժիմի պարզեցում, թեև այժմ, Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքի սրումից հետո, այդ հարցը կլուծվի ավելի դանդաղ: Եվրամիությունը վիթխարի բյուրոկրատական կառույց է, և այդ պատճառով նույնիսկ Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսելու հարցը լուծվում էր ամբողջ երկու տարի: Այստեղ արագ ճեղքումներ ակնկալելու հարկ չկա: Եվ, անշուշտ, տեսանելի ապագայում հետխորհրդային տարածքի երկրների ԵՄ անդամակցության ոչ մի հեռանկար չկա, բացի Մոլդովայից:

 

Դեկտեմբերի 8-ին Կրասնոդարի երկրամասից Հայաստանում տեղակայված ՙԷրեբունի՚ ռուսական ավիաբազա է ժամանել 7 ժամանակակից հարվածային ուղղաթիռ: Մինչև տարեվերջ ավիաբազա կտեղոփոխվի ուղղաթիռների ևս մեկ խմնաքանակ: Արդյո՞ք Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ամրապնդումը պայմանավորված է միայն Թուրքիայի հետ հարաբերությունների սրմամբ:

 

Չեմ կարծում, որ ՙԷրեբունի՚ ավիաբազայի ուժեղացումը կապված է միայն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սրացման հետ: Թեև, իհարկե, հայ-թուրքական սահմանի ամրապնդումն այդ պայմաններում միանգամայն արդարացված է: Կարծում եմ՝ պետք է հիշել է նաև Թուրքիայում քրդական հարցի սրացման և ՙԻսլամական պետության՚ կողմից սպառնալիքի մասին, չէ որ Հայաստանը մտնում է այն գոտու մեջ, որն այդ ՙխալիֆաթը՚ իրենն է համարում:

Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանին սպառնացող վտանգին՝ տվյալ պահին ռուսական զինված ուժերի գլխավոր գործառույթը Հայաստանում ոչ թե Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական սադրանքներին հակազդելն է, այլ՝ թուրքական գործոնի չեզոքացումը: Հայաստանը վարժվել է ՙերկու կրակի արանքում՚ գտնվել, նման իրավիճակ էր 1990-ական թթ. սկզբին: Այդ ժամանակ Հայաստանը և Ռուսաստանն արժանապատվորեն դուրս եկան դրանից: Այժմ, իհարկե, Ադրբեջանն ավելի ուժեղ է՝ չնայած երկրի տնտեսությունում ճգնաժամային երևույթների խորացմանը, բայց Ռուսաստանն էլ ավելի ուժեղ ու ինքնավստահ է դարձել: Այդ պատճառով ռազմական ներկայության ամրապնդման գործընթացը բարեկամ Հայաստանում շարունակական կլինի:

 

Ռուսական ռմբարկուի խոցման հետ կապված իրավիճակում Բաքուն անվերապահորեն պաշտպանեց Անկարայի դիրքորոշումը, ինչը հերթական անգամ փարատեց ռուս-ադրբեջանական դաշնակցության առնչությամբ պատրանքները: Ինչպե՞ս  եք պատկերացնում Մոսկվայի և Բաքվի միջև հետագա հարաբերությունները:

 

Ռուս-ադրբեջանական դաշնակցության առնչությամբ Ռուսաստանում պատրանքներ ունեն ընդամենը մի քանի կողմնապահ կամ անհեռատես փորձագետ: Ըստ որում, հնարավոր է, նույնիսկ ոչ թե Բաքվի, այլ նաև Ադրբեջանում իրենց շահերը հետապնդող ռուսական կամ նույնիսկ միջազգային բիզնեսի պատվերով աշխատողները: Իրականում Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են առաջին հերթին փոխշահավետ տնտեսական կապերը: Անվտանգության շահերը /Կասպիայում անվտանգության ապահովման հարցում փոխադարձ շահագրգռվածությունից բացի/, արտաքին քաղաքական և ինտեգրացիոն գերակայությունները, վերջապես, քաղաքակրթական վեկտորը /ռուսական ժողովրդավարության բոլոր թերություններով հանդերձ՝ մեզ մոտ հնարավոր չէ ՙժառանգական մոնարխիա՚՝ հայր և որդու ցմահ նախագահության տեսքով/ Ռուսաստանի և Ադրբեջանի մոտ չեն համընկնում:  Անկարայի և Բաքվի հարաբերություններն ավելի բարդ են, քան կարող է առաջին հայացքից թվալ: Երկրների առջև ծառացած են շատ բաներում համանման մարտահրավերներ՝ արմատական իսլամիզմի սպառնալիքը, միայն թե Թուրքիայի և Ադրբեջանի կառավարող ընտրախավերը համարժեքորեն պատասխանել այդ մարտահրավերներին ի վիճակի չեն: Բայց Անկարային դուր չի գալիս տարածաշրջանային աաջատար դառնալու Ադրբեջանի ձգտումը, նրանց շահերը կարող են չհամընկնել, օրինակ՝ Վրաստանում: Բացի այդ, Թուրքիային դուր չեն գալիս նավթագազային գործոնը՝ որպես շանտաժի միջոց օգտագործելու Բաքվի փորձերը: Այդ պատճառով այստեղ կարելի է խոսել անհավասարակշիռ գործընկերության, այլ ոչ թե ՙավագ և կրտսեր եղբոր՚ հարաբերությունների մասին: Սակայն, պետք է հաշվի առնել, որ եթե օգտվելով եվրասիական տարածաշրջանում ստեղծված քաոսից՝ Բաքուն, այնուամենայնիվ, խոշորամասշտաբ ռազմական արկածախնդրության դիմի ղարաբաղյան հակամարտության գոտում, Մոսկվայի համար այդքան էլ հեշտ չի լինի ընդունել այն որոշումը, որը պետք է ընդունի՝ հաշվի առնելով Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները: Թեև չեմ կարծում, որ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը մոտ ժամանակներս հնարավոր է: Բացի այդ, այստեղ պետք է խոսել բազմանկյունու մասին՝ հաշվի առնելով Իրանի և, համապատասխանաբար, ռուս-իրանական գործընկերության կարևոր գործոնը:

 

Ղարաբաղում զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են մարդիկ զոհվել: Այս պայմաններում ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպե՞ս եք պատկերացնում դրա հեռանկարները և Ռուսաստանի դերի մեծացման հեռանկարներն այդ հակամարտության կարգավորման գործում:

 

Նախապատրաստվող Սարգսյան-Ալիև հանդիպման առնչությամբ ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում, թեև ստեղծվող լարված իրավիճակում ցանկացած հանդիպում, անշուշտ, արդեն լավ է: Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար մարդային զոհերի, մասնավորապես, Ղարաբաղի դիրքերի վերջին տանկային գնդակոծության ֆոնին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկար նույնպես չեմ տեսնում:

Միակ բանը, ինչին այժմ կարող է և պետք է ձգտի Մինսկի խումը կողմերի շփման գծում իրավիճակի կայունացումն է, սադրանքների դադարեցումը, հրադադարի ռեժիմի նկատմամբ իրական վերահսկողույթունը և դրա խախտման դեպքում մեղավոր կողմի միանշանակ որոշումը: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել դիտորդների մշտապես գործող և մասշտաբային ինստիտուտ: Ռուսաստանի համար առավել հեռանկարային է թվում տարածաշրջանում ՌԴ զգալի մասնակցությամբ խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագրի մշակումը, սակայն, ոչ մի դեպքում` միայն ռուսական և, դարձյալ, անվտանգության ապահովումն ու միջադեպերի դադարեցումը: Եվ միայն անվտանգության կայուն վիճակի հաստատումից հետո կարելի կլինի մտածել հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերի մասին: Սակայն դա շատ հեռավոր ապագայի հարց է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնումՆազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնում
Վարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառներըՎարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառները
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանունՈստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանուն
Փաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրաՓաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա
10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունըՀայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունը
Քանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . ՓաշինյանՔանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . Փաշինյան
Փաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքովՓաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Կառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումներըԿառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումները
Աշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողովԱշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողով
Կառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներինԿառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներին
ՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համարՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համար
Քրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկիՔրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկի
Օգոստոսին Սևանա լճի շուրջ կանցկացվի երկօրյա սիրողական հեծանվավազքՕգոստոսին Սևանա լճի շուրջ կանցկացվի երկօրյա սիրողական հեծանվավազք
Իրանագետ. Բաքվի՝ իր հզորության մասին քարոզչությունը թաքցնում է երկրի անկարողությունը սեփական բնակչությանը ջրով ապահովելու հարցումԻրանագետ. Բաքվի՝ իր հզորության մասին քարոզչությունը թաքցնում է երկրի անկարողությունը սեփական բնակչությանը ջրով ապահովելու հարցում
Անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններինԱնօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին
Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը չէր կարող տեղի ունենալ նորմալ պայմաններում. պատգամավորՀայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը չէր կարող տեղի ունենալ նորմալ պայմաններում. պատգամավոր
Green Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունըGreen Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունը
Սննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտումՍննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտում
Ներքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետՆերքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետ
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ
"Քաղաքացիական պայմանագիրը" որոշել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներին
«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ
Չի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունըՉի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունը
Փաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն էՓաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովըԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովը
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույք
Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկներըԱրցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ