Arminfo.info


 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2015 14:12

Ստեփանյան Դավիթ

Անդրեյ Արեշև. Հայաստանում մայդանային նախադրյալների ցուցադրումը չպետք է անցնի որոշակի սահմանագիծը

Անդրեյ Արեշև. Հայաստանում մայդանային նախադրյալների ցուցադրումը չպետք է անցնի որոշակի սահմանագիծը

 

 Թվարկեք տվյալ փուլում հայ-ռուսական հարաբերությունների հիմնական խնդիրները:

 

Հայ-ռուսական հարաբերությունների հիմնական խնդիրը քաղաքական հռչակագրերի, կարգախոսների, բարեկամության մասին կենացների ավելցուկն է`վաղուց լուծման կարիք ունեցող իրական խնդիրների քննարկումների դեֆիցիտի պայմաններում: Դա մեր ընդհանուր խնդիրն է, համատեղ բիզնես նախագծերի ածանցյալը, որոնք նպաստում են առանձին անձանց և ոչ մեծ սոցիալական խմբերի բարգավաճմանը, բայց բացասաբար են անդրադառնում Հայաստանի քաղաքացիների սոցիալական դրության վրա: Առավել ակնհայտ դա դևսևորվեց ՙՀայաստանի էլեկտրական ցանցերի՚ հետ կապված իրավիճակում, երբ Հայաստանը, էլեկտրաէներգիա արտադրող ինքնաբավ երկիր լինելով, ամենաբարձր սակագինն ունի ԱՊՀ-ում: Նան ՙարդյունավետ մենեջմենթից՚ տուժում է նաև Ռուսաստանը, որտեղ այդ բառակապակցությունն արդեն հեգնանքով է հիշատակվում: Եվ բնական է, որ հայերը, համագործակցելով ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Արևմուտքի երկրների հետ, ռուսական ՙարդյունավետ մենեջմենթը՚ համեմատում են արևմտյանի հետ`ակնհայտորեն ոչ առաջինի օգտին:  Միաժամանակ Հայաստանի բնակչության մեծ մասը շարունակում է առաջնահերթ համարել ռուսական ուղղությունը: Սակայն, վերոհիշյալ խնդիրները, մի շարք պատճառներով, որոնց մասին կարելի է միայն կռահել, սկսում են լուծվել միայն, երբ իրավիճակը գերհասունանում է: Ցավալի է, որ այսօր մենք ստիպված ենք ուսումնասիրել և վերլուծել նման խնդիրները երկկողմ հարաբերություններում, որոնք, ըստ էության, չպետք է լինեին:

 

Մի շարք պատճառներով, որոնք նույնիսկ Հայաստանում օբյեկտիվ են գնահատում, Ռուսաստանը հետևողականորեն փորձում է ամրապնդել Ադրբեջանի հետ հարաբերությունները: Այնուամենյանիվ, այդ գործընթացը նույնքան օբյեկտիվ մտահոգություն է առաջացնում Երևանում: Արդյո՞ք դա հայ-ռուսական հարաբերությունների տեսանելի խնդիրներից մեկը չէ:

 

Մոսկվան, այսպես թե այնպես, միշտ երկխոսություն է վարելու Ադրբեջանի հետ: Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է, որից շատ բան է կախված`Հյուսիսային Կովկասում կայունության պահպանման առումով: Անշուշտ, ռուս-ադրբեջանական համագործակցության թեման, այդ թվում`ռազմական, կա, և այդ թեման առանձնապես չի թաքցվում: Այլ բան է, որ Ադրբեջանը երկարաժամկետ առումով ռազմավարական միություններով չի կապի իրեն`ձգտելով պահպանել Ռուսաստանի, արևմտյան երկրների և Թուրքիայի հետ կապերի միջև հավասարակշռությունը:

Եվ Մոսկվա-Անկարա-Բաքու ռազմավարական եռանկյունու, էներգապաշարների արդյունահանման և տարանցման ոլորտում երեք երկրների հարաբերությունների խորացման վերաբերյալ խոսակցությունները, կարծում եմ, քիչ ընդհանրություն ունեն իրականության հետ: Դրա առաջին վկայությունը ՙԹուրքական հոսքի՚ շուրջ իրավիճակի անորոշությունն է, ինչի մասին պաշտոնական մակարդակով խոսում են արդեն Գազպրոմում: Ղարաբաղի շուրջ իրավիճակում ամեն ինչ ակնհայտ է և հանգում է այն փաստին, ըստ որի`քաղաքական, աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանը չի կարող տնօրինել երկրամասի ճակատագիրը, որն իրեն չի պատկանում, իր ընտրությունն արդեն կատարել է և ռեսուրսներ է գտնում  այն պաշտպանելու համար`բնականաբար Հայաստանի հետ սերտ միությամբ: Այս առումով հազիվ թե գտնվի այն ուժը, որն կստիպի ղարաբաղցիներին շեղվել ընտրած ուղուց:

 

Այսինքն` Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի համար կարմիր գի՞ծ է Հայաստանի հետ հարաբերություններում:

 

Անշուշտ: Եվ հայ-ռուսական համաձայնագրերում առկա անվտանգության երաշխիքները, այսպես թե այնպես, վերաբերում են նաև Ղարաբաղին: Այս առումով հատկանշական է հայկական զինված ուժերի համար սպառազինություն գնելու նպատակով ռուսական 200 մլն դոլար վարկի տրամադրման մասին տեղեկատվությունը: Ակնհայտ է, որ ՌԴ-ն կշարունակի պահպանել ուժերի հավասարակշռությունը, ինչը ղարաբաղյանը հակամարտության ակտիվ փուլի չվերսկսման հիմնական երաշխիքն է:

 

Ցանկության դեպքում իշխանությունները կարող են ցրել ցերեկային ժամերին Բաղրամյան պողոտայում փոքրաթիվ ցուցարարներին: Այնուամենայնիվ, արդեն 10 օր է անցել, բայց դա չի արվում: Վարկած կա, ըստ որի` ակցիան ցանկանում են օգտագործել սեփական նպատակներով: Այդպես չե՞ք կարծում: 

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքը փորձում են օգտագործել ամենատարբեր ուժեր: Գոյության իրավունք ունի նաև ներքին դրդապատճառի վարկածը`հաշվի առնելով, որ իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում: Իշխանությունները չեն ցրում հանրահավաքը`պատճառաբանելով  մասնակիցների շրջանում ագրեսիայի բացակայությամբ: Թեև, անկեղծ ասած, կենտրոնական պողոտայի փակումը, բավական լուրջ անհարմարություններ է ստեղծում առաջին հերթին երևանցիների համար:

Իշխանությունները զերծ են մնում արմատական գործողություններից`ամենատարբեր պատճառներով: Այնուամենայնիվ, իշխանությունների և ցուցարարների համար խիստ կարևոր է վերահսկել իրավիճակը և չհասցնել այն եզրագծին, որը դիտվեց հունիսի 29-ին, երբ բողոքը փորձեցին  իրենց ձեռքը վերցնել այլ ուժեր`այլ նպատակներով: Բարեբախտաբար, այժմ իրավիճակն ընդհանուր առմամբ իշխանությունների կողմից վերահսկվում է, թեև պողոտայի արգելափակումը դեռ որոշ ժամանակ կշարունակվի:

 

Այնուամենայնիվ, արդյո՞ք տվյալ իրավիճակը Մայդանի սպառնալիքի նուրբ ակնարկ է պարունակում:

 

Եթե նույնիսկ ենթադրենք, որ իրավիճակը Հայաստանում Մայդանի սպառնալիքի նուրբ ակնարկ է պարունակում, այստեղ շատ կարևոր է չտարվել նման նուրբ խաղերով: Ներկայիս բողոքը, ի տարբերություն անցած տարվա հոկտեմբերին ՙՀայ ազգային կոնգրեսի՚ և ՙԲարգավաճ Հայաստանի՚ կազմակերպած բողոքների, սոցիալական է: Սակայն, հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում Երևանի կենտրոնում`դրան, անշուշտ, հետևում են  ամենատարբեր ուժեր ինչպես իշխանության ներսում, այնպես էլ դրսում: Եվ եթե այդ դիտորդները կարծում եմ, որ այդպիսով կարելի է Հայաստանում մայդանային նախադրյալների առկայություն ցուցադրել, շատ կարևոր է, որ նրանք չանցնեն որոշակի սահմանագիծը:

 

Հասկանալով Հայաստանում նման ակնարկի առկայության պատճառները`բավական դժվար է հասկանալ ռուսաստանցի գործընկերների և փորձագետների կողմից Հայաստանի իրադարձությունները`որպես հերթական մայդան գնահատելու պատճառները...

 

Ամենից առաջ ասեմ, որ Ռուսաստանում կան նաև այլ գնահատակններ: Նշեմ նաև, որ թե’ Ռուսաստանում, թե’ Հայաստանում, իրոք, փոխադարձ օտարացմանն ուղղված որոշակի գործողություններ են տեղի ունեցել: Օրինակ, ռուսաստանցի որոշ քաղաքագետ ցավագին են արձագանքում մայդան բառին: Իսկ Հայաստանում այդ մասին գիտեն: Այդ պատճառով խիստ կարևոր է պարզել տեղի ունեցող իրադարձությունների էությունը`հասկանալով, թե ինչպես թույլ չտալ տեսականորեն նմանօրինակ զարգացումների հանգեցնող պայմանների առաջացումը: Չէ որ խոսքը միայն էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիրներով չի սահամնափակվում. Հայաստանում այնքան էլ լավ չէ գազի հետ կապված իրավիճակը:

 

Ինչպե՞ս  եք պատկերացնում ստեղծված իրավիճակից ելքը:

 

Ստեղծված իրավիճակից ելքը Հայաստանում ռուսական խոշոր նախագծերի տեղեկատվական լուրջ ուղեկցության մեջ է`բնականաբար, վերջիններիս աշխատանքի թերությունների հայտնաբերման և ժամանակին դրանց շտկման նպատակով: Ակնհայտ է, որ գոյություն ունեցող իրավիճակը, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների գների մշտական աճը Հայաստանի բնակիչներին բարկացնում է, ինչպես կբարկացներ ցանկացած այլ երկրի, այդ թվում`Ռուսաստանի բնակիչներին: Որոշ բաներ կարելի է հարթել`կիրառելով համեմատաբար ոչ մեծ կազմակերպչական և հումքային ռեսուրսներ: Սակայն, չգիտես ինչու, դա չի արվում`ենթադրաբար շատ ուղղություներով Ռուսաստանի բավականաչափ քաղաքական և տնտեսական ռեսուրսների գործադրման պատճառով: 

Այնուամենայնիվ,  հաշվի առնելով, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է և Ռուսաստանի դաշնակիցը`շատ դժվար է հասկանալ իրավիճակը, երբ ԱՊՀ այլ երկրներ, օրինակ`նույն Ուկրաինան, օգտվում են Ռուսաստանի տրամադրած արտոնություններից, որոնցից չի օգտվում Հայաստանը:

 

Նույնիսկ պատերազմող Ուկրաինայում գազի, էլեկտրաէներգիայի գները շատ ավելի ցածր են, քան Հայաստանում...

 

Կարծում եմ, այդ ոչ նորմալ իրավիճակի մասին հարկավոր է խոսել: Եվ եթե Ռուսաստանը ինտեգրացիոն նախագիծ է ձևավորում, տվյալ դեպքում`ԵՏՄ-ն, ապա այդ նախագծում ներգրավված երկրների քաղաքացիները պետք է այդ նախագծից օգուտ զգան: Մենք փորձում ենք այդ թեմաները լուսաբանել մեր ռեսուրսներում, և հուսով ենք, որ մեր կազմակերպած փորձագիտական բանավեճերի եզրակացություններն ազդեցություն կունենան Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության վրա: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ