Arminfo.info


 Ուրբաթ, 5 Հունիսի 2015 14:27

Ստեփանյան Դավիթ

Սերգեյ Մարկեդոնով. Հայաստանի վերջնական աշխարհաքաղաքական վեկտորի մասին խոսելը վաղաժամ է

  Սերգեյ Մարկեդոնով. Հայաստանի վերջնական աշխարհաքաղաքական վեկտորի մասին խոսելը վաղաժամ է

 

Հարաբերությունների իրավական ձևաչափի վերանայման շուրջ Երևանի հետ նոր բանակցությունների անհրաժեշտությունը Ռիգայում կայացած ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի 30 կետերից մեկն է: Ձեր կարծիքով, արդյո՞ք հարաբերությունների նոր ձևաչափը Հայաստանին տանում է դեպի եվրաինտեգրում:

 

Մենք սովոր ենք ողջ հարցը հանգեցնել անդամության կամ ինտեգրման, մինչդեռ փոխհարաբերություններն այդ օրակարգով չեն սպառվում: Եթե երկիրը հնարավորություն չունի հեռանկարում անդամակցել ԵՄ-ին կամ, ասենք, արտոնություններ ստանալ շենգենյան վիզաների հարցերում, դա բնավ չի նշանակում հարաբերությունների ինքնըստինքյան խզում: Իմ կարծիքով, ուկրաինական ճգնաժամի բացասական հետևանքներից մեկը հենց ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների ողջ օրակարգի հանգեցումն է չափազանց պարզեցված, երկգույն սխեմայի: Այդ պատճառով ՙԱրևելյան գործընկերության՚ Ռիգայի գագաթնաժողովը ես միանշանակ չէի գնահատի` որպես ձախողում կամ ձեռքբերում: Ռիգայում տեղի ունեցավ Ռիգայից կամ  Վիլնյուսից շատ ավելի վաղ սկսված գործընթացի ամփոփում` հետխորհրդային տարածության ֆրագմենտացիա, որն աստիճանաբար ավելի է վերածվում տարբեր ուղղվածության շահերի կոնգլոմերատի: Նույնիսկ Կովկասի երկրներում ինտեգրման մարտահրավերներին կա երեք տարբեր պատասխան. Վրաստանի արևմտամետ վեկտորի ամրապնդում, Ադրբեջանի հաշվեկշռում  և Հայաստանի եվրասիամետ ընտրություն: Սակայն նույնիսկ դա չի նշանակում, թե այդ երկրները հավատարիմ կմնան միայն այդ գծին: Օրինակ` Պանկիսի կիրճի իրավիճակը, որին Թբիլիսին լուրջ ուշադրություն դարձրեց և որն այդ երկրին ստիպում է համագործակցել Ռուսաստանի հետ` չնայած առկա խնդիրներին:

Ֆրանսիայի առկայությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանում, կես միլիոնանոց հայ համայնքը, ԱՄՆ միլիոնանոց համայնքը Հայաստանին ստիպում են նայել դեպի Արևմուտք: Իսկ Ադրբեջանը սովորականի նման ձգտում է հաշվեկշիռ  պահպանել ուժի տարբեր կենտրոնների միջև և դրանից շահում է: Այդ տեսանկյունից անհնար է թվում խոսել ոչ միայն Հայաստանի, այլև նախկին ԽՍՀՄ ցանկացած այլ երկրի վերջնական ընտրության մասին:

 

Եվրոպացիները պնդում են Հայաստանի եվրասիական ընտրության և ԵՄ հետ համագործակցության նոր ձևերի միջև հակասությունների բացակայության մասին: Դուք տեսնու՞մ եք նման հակասություններ:

 

Կարծում եմ`այդ հակասությունները ստեղծվել են Երամիության կողմից 2013 թվականին:

Եթե չլիներ այդ փաստը, և այդքան միանշանակ չլիներ Ժոզե Մանուել Բարոզուի հռետորաբանությունը`ուկրաինական ճգնաժամը, միգուցե, չլիներ, և երկրում նման աղետալի իրավիճակ չստեղծվեր: Հուսով եմ, որ ուկրաինական ճգնաժամը դաս կլինի նրանց համար, ովքեր պառակտված ինքությամբ երկրին`Ուկրաինային միանշանակ ընտրության առջև են կանգնեցրել: Նման գործելաոճը վտանգավոր է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի համար:

 

Հայաստանում ինքնության ամբողջականության հետ կապված խնդիրներ չկան...

 

Համաձայն եմ: Այնուամենայնիվ, մերձավոր արտերկիրը Ռուսաստանի կողմից որպես հատուկ շահերի ոլորտ է ընկալվում: Եվ այդ ոլորտը յուրացնելու ոտնձգությունը, առանց վերջինիս շահերը հաշվի առնելու, անշուշտ, խնդիր կդառնա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն անել դա: 

 

Որոշ թերահավատներ, ի պատասխան ԵՏՄ-ում Հայաստանի հեռանկարների վերաբերյալ հարցին, առաջարկում են խոսել եվրասիական ինտեգրման բուն նախագծի տխուր հեռանկարների մասին: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:

 

Հաշվի առնելով, որ եվրասիական ինտեգրման նախագիծն այժմ ձևավորման փուլում է գտնվում`որևէ հեռահար եզրակացություններ առայժմ չենք կարող անել: Ներկայումս եվրասիական ինտեգրման նախագիծը որոշակի փորձարկում է անցնում: Ի տարբերություն ԱՊՀ-ի`Եվրասիական տնտեսական միությունն ընդհանուր անցյալին վերաբերող նախագիծ չէ: Դա որոշակի ինտեգրացիոն կառուցվածք ձևավորելու փորձ է, որտեղ հարկավոր կլինի կիսվել որոշակի ինքնիշխանություններով: Այս առումով Հայաստանի եվրասիական հեռանկարների մասին պետք է խոսել միայն` ԵՏՄ հեռանկարների հետ կապակցված: Գաղափարն ինքնին բավականին հետաքրքիր է, և ունի կայացման բոլոր շանսերը: Սակայն, սայլը ձիուց առաջ դնել, այնուամենայնիվ, հնարավոր չէ:

 

Ձեր ելույթներից մեկում Դուք իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ իրավիճակը գնահատել եք`որպես բազմաթիվ անհայտներով խնդիր: Կիսվեք դրանցից գլխավորներով:

 

Արևմուտք-Իրան հարաբերությունների կարգավորումն անխուսափելիորեն կհանգեցնի Իրանի ներգրավմանը Եվրոպայի էներգետիկ նախագծերին: Համոզված եմ, որ նման հեռանկարն ինքնաբերաբար կհանգեցնի Ադրբեջանի ներկայիս դերի կտրուկ ձևափոխմանը, որը որպես Ռուսաստանին հակակշիռ է դիտարկվում Եվրոպան ածխաջրածիններով ապահովելու հարցում: Իրանի ներգրավվածությունը որոշ իմաստով կհանգեցնի նաև եվրոպական էներգետիկ շուկայում Ռուսաստանի մենաշնորհային դերի վերացմանը: Դրանից հետո Իրանը կարող է զգալորեն ակտիվացնել իր տարածաշրջանային քաղաքականությունը: Թե ինչպես այն կիրականացնի, ում շահերին համապատասխան, հարցեր են, որոնք ակնհայտորեն օրակարգային կդառնան: 

 

Այնուամենայնիվ, Իրանին ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումների արգելքը վերացնելու ՌԴ նախագահի մտադրությունը վկայում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև Իրանի համար մրցակցության ողջ նրբության Մոսկվայի ընկալման մասին...

 

Իրանը բավականին ծանրակշիռ մեծություն է`բացառապես որպես օտար շահերի հավելուկ դիտարկվելու համար: Այս առումով Իրանն ակնհայտորեն պատրաստ չէ աշակերտի դերին մանկավարժների մրցությունում: Իսկ Իրանի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրությունն ակնհայտ է`հաշվի առնելով տուրբուլենտային իսլամական աշխարհում Թեհրանի և Մոսկվայի կառուցողական փոխգործակցությունը: Բայց դա չի նշանակում Իրանի և Ռուսաստանի բոլոր դիրքորոշումների նույնականություն: Այդ պատճառով համագործակցության մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է որոշել դրա ուղղությունները: Առայժմ դրանք ակնհայտորեն բավարար չեն, որպեսզի խոսենք վերջինիս ռազմավարական բնույթի մասին: Կա որոշակի հետաքրքրություն այդ կարևոր երկրի նկատմամբ, որն իր դերակատարությունն ունի թե’ Կասպիայում, թե’ Կովկասում, թե’ Մերձավոր Արևելքում, թե’ Աֆղանստանում, սակայն մտադրությունները պետք է ամրապնդվեն ոչ միայն Իրանին ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումների արգելքի վերացմամբ:

 

Շարունակեմ թեման: Կարելի՞ է արդյոք ղարաբաղյան խնդիրը լուծել`առանց Իրանի կարծիքը հաշվի առնելու:

 

Ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին պետք է լուծեն Հայաստանը և Ադրբեջանը, սակայն առանց Իրանի կարծիքը հաշվի առնելու`դա, իհարկե, հնարավոր չէ:

Ցավոք, հաճախ մենք մոռանում ենք հարևանության կարևորության մասին: Մինչդեռ, երբեմն այդ հարևանությունն այնքան կարևոր է լինում, որ մթագնում է այլ կարևոր և պրագմատիկ հիմնավորումները:

 

Ինչպե՞ս եք գնահատում լոզանյան պայմանավորվածությունների վերջնական ձևակերպման հունիսյան հեռանկարները:

 

Եթե նույնիսկ այդ համաձայնագիրը վերջնական լինի, այն շուտով ուժի մեջ չի մտնի: Իրանի նկատմամբ պատժամիջոցների բազմամյա ռեժիմի պայմաններում շատ դժվար կլինի ՙհետադարձ ռեժիմի՚ վրա դնել այդ մեքենան:

 

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում գոյություն ունի տեսակետ, համաձայն որի` 2014-2015 թթ. ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում իրավիճակի սրումը վերագրվում է Ռուսաստանին: Որպես հիմնավորում`նշվում է այդպիսով Երևանին և Բաքվին իր ազդեցության գոտում պահելու Մոսկվայի շահագրգռվածությունը: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:

 

Ռուսաստանը բացառիկ պատասխանատվություն չի կրում Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման համար: Իրականում իրավիճակի սրման պատճառները բավական շատ են: Առաջինը`կողմերն իրենք ելք չեն գտնում, ինչի հետևանքով տեղի է ունենում անցում ինչ-որ այլ, այդ թվում`ուժային մեթոդների: Բացի այդ, այդպիսով տեղի է ունենում  հակամարտության կողմերի կողմից Մինսկի խմբի յուրօրինակ փորձարկում`պարզելու, թե որքանով այն կարող է որպես միասնական ուժ հանդես գալ աշխարհաքաղաքական նոր պայմաներում:

 

Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններն առաջընթաց, թե՞ հետընթաց քայլ էին հակամարտության կարգավորման ճանապարհին:

 

Առաջին հերթին դրանք ղարաբաղյան ինքնության հաստատմանն ուղղված հերթական քայլ էին: Շատերը խոսում են տնտեսական և ռազմական երաշխիքների մասին, որոնք Հայաստանը տալիս է Ղարաբաղին: Իհարկե, դա այդպես է, բայց եթե մարդիկ գալիս են քվեարկելու և ընտրելու, նշանակում է`դա պետք է իրենց: Նշանակում է`նրանք իրենց Հայաստանի, առավել ևս`Ադրբեջանի մաս չեն զգում: Իսկ թե առաջընթաց կամ հետընթաց քայլ է, կախված է այն բանից, թե որտեղ եք նստած ու ինչպես եք գնահատում իրավիճակը:

Բաքուն բացասաբար է գնահատում ընտրությունները, քանի որ դրանք տարածքային ամբողջականության խնդիր չեն լուծում: Հայաստանում դրական և լավատեսորեն են վերաբերում ընտրություններին`հաշվի առնելով, որ ընտրությունները որոշակի ժամանակ շահելու և ստեղծված իրողություններին աստիճանաբար հարմարվելու հնարավորություն են տալիս, իսկ ղարաբաղցիներն այդպիսով ձգտում են ազդարարել իրենց գոյության մասին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ