Arminfo.info


 Կիրակի, 19 Ապրիլի 2015 06:18

Էմանուիլ Մկրտչյան

Գայանե Նովիկովա. Հարավային Կովկասի պետություններն ուկրաինական ճգնաժամի պատանդ են դարձել

Գայանե Նովիկովա. Հարավային Կովկասի պետություններն ուկրաինական ճգնաժամի պատանդ են դարձել

Ցեղասպանության 100-ամյակի հանդիսավոր արարողություններին նախապատրաստման լույսի ներքո`մնացած բոլոր իրադարձություններն ստվերում հայտնվեցին: Սակայն, աշխարհում շարունակվում են լուրջ գործընթացներ, որոնք այս կամ այն չափով վերաբերում են թե’ տարածաշրջանին, թե’ Հայաստանին: Կցանկանայի մեր խոսակցությունն սկսել անցած տարեվերջին Թբիլիսիում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության հարցերին նվիրված երկրորդ համաժողովի ժամանակ Ձեր ելույթի հիշատակումից, որի աշխատանքին հրավիրված էի նաև ես: Այդ ժամանակ Դուք կարծիք հայտնեցիք, որ ուկրաինական ճգնաժամը, որը ջրբաժան հանդիսացավ ԵՄ և Ռուսաստանի հարաբերություններում, միաժամանակ իրավիճակի պատանդ դարձրեց Հարավային Կովկասի պետությունները: Ձե՞ք կարծում արդյոք, որ Եվրոպան իր հերթին ոչ պակաս չափով այսօր ԱՄՆ աշխարհաքաղաքական հավակնությունների պատանդ է դարձել:

 

Պատանդ ենք դարձել բոլորս: Եվրոպական պետությունների մի մասը հասկանում է, որ իրենք ակամայից գտնվում են ԱՄՆ քաղաքականության ազդեցության ոլորտում, ինչն ամենևին ոչ միշտ է համապատասխանում իրենց շահերին: Պատժամիջոցները միջնորդավորված հարվածում են նաև ԱՄՆ-ին, որի քաղաքական և դիվանագիտական մանևրի դաշտը գնալով նեղանում է, որտեղ Ռուսաստանի հետ համագործակցությունն անխուսափելի է, առնվազն`տեսանելի ապագայում: Եվրոպական երկրներից յուրաքանչյուրն իր քաղաքական, պատմական, տնտեսական և սոցիալ-մշակությաին պատճառներն ունի Ռուսաստանի հետ համագործակցելու կամ չհամագործակցելու համար: Այնպես որ, այստեղ ամեն բան միանշանակ չէ: Սակայն, այդ պետությունները, ավելի ճիշտ`այն մասը, որը խիստ տուժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, սկսել է հասկանալ, որ պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանն ստացել է այն ազդակը, որը, վերջապես, ստիպել է վերջինիս լրջորեն մտածել իր տնտեսության դիվերսիֆիկացման մասին: Արագ և հաջող դիվերսիֆիկացումն իր հերթին կհանգեցնի այն բանին, որ պատժամիջոցների վերացման պահին /իսկ դա անխուսափելի է/ եվրոպացիները կկորցնեն ռուսական հսկայական, իսկ որոշ չափով նաև եվրասիական շուկայի մի մասը. չէ՞որ Ռուսաստանը ԵՄ ապրանքների և ծառայությունների խոշորագույն սպառողներից մեկն էր:

 

Նշեմ, որ անցած տարվա հոկտեմբերին ես մասնակցել եմ Իտալիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից կազմակերպված համաժողովներից մեկին, որտեղ փորձագետների քննարկմանն էր դրվել Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների խնդիրը`Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների համատեքստում: Այն իր տեսակով միակ համաժողովն էր, որտեղ որևէ առաջարկ չարվեց: Փորձագիտական հանրությունը, որը ներկայացնում էին եվրոպացի, ամերիկացի, ռուսաստանցի, ուկրաինացի հայտնի փորձագետները, այդպես էլ որևէ եզրակացության չեկավ, քանի որ ակնհայտ էր, որ Ռուսաստանին անհնար մեկուսացնել, իսկ մի շարք խնդիրներ լուծելիս անհնար նաև անտեսել: 

 

Մի՞թե նրանք հասկանում են դա:

 

Վերլուծաբանները /ոչ քաղաքական գործիչները/, այո, հասկանում են: Նրանք հասկանում են, որ բոլորի, առաջին հերթին`Եվրոպայի և Ռուսաստանի համար, լավագույն տարբերակը մեկ քայլ հետ գնալն է: Հարցն այն է, թե ինչպես հրաժարվել կոնֆրոնտացիոն մոդելից`պահպանելով դեմքը: Ռուսաստանը տարբեր փուլերում առաջարկել է համագործակցություն, սակայն արժանի արձագանք չի ստացել: Ղրիմի վերադարձը /Ռուսաստանի մեկնաբանմամբ/ կամ բռնակցումը /միջազգային իրավունքի տեսակետից/ հենց Ռուսաստանի արձագանքն է իր ռազմավարական շահերի չըմբռնմանը և անտեսմանը: Դա հնչել է նաև ապրիլի 16-ի ուղիղ եթերում տրված հարցերին Վ. Պուտինի պատասխաններում: Ի դեպ, հետաքրքիր է, որ իմ կողմից հիշատակված Հռոմի համաժողովում փորձագետներն ուշադրությունը չեն սևեռել Ղրիմի խնդրի վրա: Տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցը հոգեբանական մակարդակով լուծված է, թեև դրա իրավաբանական ձևակերպումը, հնարավոր է, տասնամյակներ տևի:

 

Որքան էլ արևմտյան երկրները փորձեն մեկուսացնել Ռուսաստանին, այն ծանրակշիռ ներկայություն ունի միջազգային շատ գործընթացներում: Դուք Ռուսաստանի հետ Արևմուտքի համագործակցության շարունակման կողմնակից եք, առավել ևս, որ շատ հարցերում առկա է շահերի համընկնում, օրինակ`Հարավային Կովկասի տարածաշրջանում խնդրահարույց հարցերի լուծման հարցում:

 

Միանգամայն ճիշտ է, և ես փորձում եմ այդ ուղերձը հասցնել եվրոպական պետությունների փորձագիտական հանրությանը և քաղաքական ղեկավարությանը: Խորապես համոզված եմ, որ միջազգային օրակարգում բավականաչափ լուրջ խնդիրներ կան, որտեղ այդ համագործակցությունն ուղղակի անհրաժեշտ է, այդ թվում`մեր տարածաշրջանում: Եվրոպական կառույցները, ինչպես տեսնում եք, չեն դադարել, այլ, ընդհակառակը, որոշ ուղղություններով ակտիվացրել են իրենց համագործակցությունը Հայաստանի հետ`չնայած վերջինիս աշխարհաքաղաքական ընտրությանը: Այդ մասին է վկայում նաև ԵՄ կողմից հետագա օգնության վերաբերյալ վերջին տնտեսական համաձայնագիրը: Ուկրաինայի իրադարձությունները, կարծես, ստիպել և ստիպում են եվրոպացիներին վերանայել Հարավային Կովկասի պետությունների և, մասնավորապս, Հայաստանի հետ համագործակցության սխեմաները: Մեր տարածաշրջանում ՙտնօրինելու՚ Ռուսաստանի մոնոպոլիան, ըստ էության, ճեղքվածք է տվել, և այն, հաշվի առնելով ինչպես ներտարածաշրջանային, այնպես էլ տարածաշրջանից դուրս ընթացող գործընթացները, խորանում է: Իր հերթին Հայաստանի`որպես քաղաքական, ռազմական և տնտեսական սահմանափակ մանևրականությամբ պետության, երկու կողմի`Ռուսաստանին և ԵՄ-ին հարելու ձգտումը պրագմատիկ և ռազմավարապես բացարձակ արդարացված է, այդ թվում`ամերիկյան որոշ պետական ծրագրերի կրճատման պայմաններում: Դառնալով ԵՏՄ անդամ, բայց միաժամանակ հարաբերությունների բավականին լուրջ մակարդակ պահպանելով ԵՄ հետ`Հայաստանը կարող է և պետք է վերականգնի իր արտաքին քաղաքականությունում հավասարակշռությունը և շարունակի կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը: Ի դեպ, այդ համատեքստում պետք է դիտարկել նաև ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի հրավերը և այցը:  

 

Ռուսաստանցի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Արևելյան գործընկերության ծրագիրը նման է ամերիկա-լեհական սադրանքի, որի հիմնական նպատակը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության թուլացումն էր: Ռուսաստանը բավականին երկար և առաջին հայացքից, կարծես, անտարբեր հետևում էր, թե ինչպիսի հանդիսավորությամբ է ՙԱրևելյան գործընկերությունը՚ մատուցվում Եվրոպայի արևելյան գործընկերներին, որոնք  իրենց հերթին, ոմանք հանդիսավորությամբ, իսկ ոմանք առանձնապես չբարձրաձայնելով, ադապտացնում էին եվրոպական չափանիշներն իրենց երկրներին`ձգտելով չբարկացնել Ռուսաստանին: Իսկ ինչի՞ էր պետք հանգիստ գործընթացից անցում կատարել ՙկամ-կամ՚ սխեմայով աշխարհառազմավարական աղմկահարույց ընտրության: Այն ժամանակ պարզ դարձավ, որ ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագիրն ի սկզբանե ունեցել է վառ արտահայտված քաղաքական նպատակներ և աշխարհաքաղաքական խաղի տարրեր`անմիջականորեն կապված Եվրաատլանտյան դաշինքի շահերի հետ: 

Համաձայնեք, որ եվրաասոցացման պայմանագրեր ունեն Հյուսիսային Աֆրիկայի մի շարք պետություններ, նույն Թուրքիան, բայց այն ոչ ոք այնտեղ չի ներկայացնում որպես վեր աշխարհաքաղաքան մի բան:

 

Դուք ճիշտ նշեցիք ինչպես ի սկզբանե արտահայտված քաղաքական բաղադրիչի, այնպես էլ այն հանդիսավորության մասին, որով մատուցվել է ՙԱրևելյան գործընկերության՚ նախագիծը: Բայց դա հասկանալի է. չէ՞ որ դրա համար պետք էր խոշոր ֆինանսավորում ապահովել: Այն ստանալու համար Լեհաստանը և Շվեդիան պետք է ցույց տային նախագծի կարևորությունը ողջ Եվրամիության համար, որտեղ պետությունների ճնշող մեծամասնությունը շատ թերահավատորեն էր տրամադրված: Մեզանից շատերն արդեն այդ ժամանակ հասկանում էին, որ այդ խաղում համեղ պատառը կլինի Ուկրաինան, որը, Մոլդովայի և Բելառուսի հետ միասին, նախատեսվում էր Ռուսաստանի և Եվրոպայի միջև  բուֆեր դառնալ: Եվրոպացի գործընկերների կարծիքով, նման ՙբուֆերային գոտին՚ պետք է նպաստեր եվրոպական անվտանգության բարձրացմանը: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր: Կոշտ ընտրության առջև կանգնեցնելով գործընկերներին`եվրոպացի պաշտոնյաները փոքր-ինչ չափն անցել են. կարելի էր ճկունություն ցուցաբերել և խուսափել առճակատումից:

 

Ռուսաստանին, այնուամենայնիվ, չհաջողվեց պահել Ուկրաինային, և այն ՙգնաց դեպի Արևմուտք՚:

 

Ուկրաինայում առանձնահատուկ իրավիճակ է: Ռուսաստանը հզորագույն լծակ ունի այնտեղ`քաղաքակրթական գործոնը: Ուկրաինան յուրօրինակ է իր պատմությամբ: Իզուր չէ, որ այդքան թեժ վիճաբանություններ են ընթանում, թե որ պետության բնօրրանն է եղել Կիևյան Ռուսիան: Ուկրաինացիների համար այժմ դա կարևոր է: Մյուս կողմից`Ռուսաստանը, անկյունաքար դարձնելով ՙհայրենակիցներ՚ եզրույթը, չի կարող չաջակցել Արևելյան Ուկրաինայի այն ուժերին, որոնք հանդես են գալիս առանձնանալու օգտին`վկայակոչելով իրենց ռուսական ինքնությունը:

 

Ինչ վերաբերում է ասոցացման համաձայնագրերի միջոցով ԵՄ անվտանգության բարձրացմանը, պետք է փաստել, որ Ուկրաինայի հեռանալն Արևմուտք և դրան հաջորդած պատերազմը պետության արևելքում, ըստ էության, խաչ են քաշել այդ ծրագրերի վրա. եվրոպական պետությունները, մասնավորապես`նույն Լեհաստանը և Շվեդիան, այնուհետև նաև Բալթյան պետությունները սկսել են պահանջել իրենց անվտանգության բարձրացում`արդեն ոչ թե soft power-ի, այլ բացառապես hard power-ի միջոցով`ավելի մեծ ներդրումներ պահանջելով իրենց պաշտպանության ոլորտում: Ամենայն հավանականությամբ, մեզ սպասում է ռազմականացման լուրջ ալիք`դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչի մասին  են վկայում ինչպես վերջերս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները, այնպես էլ դիմակայության կողմերի հաճախակիացած զորավարժությունները:

 

Իսկ Հարավային Կովկասը կոորդինատների ո՞ր համակարգում պետք է գտնվի:

 

Հարավային Կովկասի պետություններն իրենց հերթին այսօր ուկրաինական ճգնաժամի պատանդ են դարձել, որը կլանում է թե’ եվրոպական կառույցների, թե’ Ռուսաստանի ողջ ՙէներգիան՚ և իր վրա սևեռում վերջիններիս ուշադրությունը: Մյուս կողմից`Հարավային Կովկասի գործոնը`որպես անվտանգության գոտի, մեծանում է թե’ եվրոպական պետությունների, թե’ Ռուսաստանի համար: Ես նկատի ունեմ ընդհանուր սպառնալիքը`Իսլամական պետությունը: Թուրքիան և Ադրբեջանը դարձել են իսլամիստների տարանցման հիմնական ուղիները: Այս համատեքստում ողջ Կովկասի և, մասնավորապես, վերջինիս հարավային մասի կայունության ապահովումն առաջնահերթ խնդիր է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև արտատարածաշրջանային խաղացողների համար:

 

ՆԱՏՕ-ն անմիջականորեն Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը չի միջամտում, սակայն շարունակում է իր ծրագրերում երկրների ներգրավմանն ուղղված ջանքերը: Չնայած ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցման հնարավորության վերաբերյալ քաղաքական որոշմանը`վերջինիս այդպես էլ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիր չի ներկայացվել: Գոյություն ունի Վրաստանում տարածաշրջանային ուսումնամարզական կենտրոն ստեղծելու ծրագիր`ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ փոխգործակցելու վրացական զինված ուժերի կարողության աճի նպատակով: Այդ արագընթաց մերձեցումն ուղղակիորեն կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ, ինչի մասին բացահայտ խոսում են Դաշինքի ղեկավարները: Ձեզ չի՞ թվում, որ ՆԱՏՕ-ն գաղտագողի մուտք է գործում Հարավային Կովկաս, և այդ ընթացքը չի նպաստի ուժերի փխրուն հավասարակշռության պահպանմանը:

 

Ոչ, չի թվում: Ինչպես ցույց տվեցին Ուկրաինայի իրադարձությունները, Արևմուտքը պատրաստ չէ կռվել այդ առանցքային պետության համար: Այնպես որ` խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքերում է: Ռազմական խորհրդատուները կարող են հանգիստ շարունակել խորհուրդ տալ և ակնկալել, որ ինչ-որ մեկն ականջալուր կլինի այդ խորհուրդներին: Արևմուտքին անհրաժեշտ է, որպեսզի ներքին գործընթացները թե’  Եվրոպայի հարավ-արևելքում, թե’ Հարավային Կովկասի բուֆերային պետություններում կանխատեսելի և ադեկվատ լինեն: Պետք չէ մոռանալ, որ Եվրոպան նախընտրում է գործել soft power ձևաչափով, ինչը ֆինանսական մեծ ներդրումներ չի պահանջում`ի տարբերություն ՆԱՏՕ-ի թանկարժեք ծրագրերի, որն սկսել է արագ վերակողմնորոշվել դեպի hard power:

 

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա ուժերի հավասարակշռություն Հարավային Կովկասում պահպանվում է Ղարաբաղյան հակամտության կողմերի միջև /ոչ առանց Ռուսաստանի մասնակցության/ ռազմական հավասարության, ինչպես նաև, որքան էլ տարօրինակ է, տարածաշրջանում բաժանարար գծերի հաշվին: Դուք ինքներդ նշեցիք, որ ՆԱՏՕ-ն հարավկովկասյան հակամարտությունների կարգավորմանը չի միջամտում, որոնք մեր տարածաշրջանում գործընթացների կառավարման մեխանիզմներից մեկն են հանդիսանում: Ըստ որում, հենց Ռուսաստանն է ՙվրացական՚ հակամարտությունների անմիջական մասնակից և Ղարաբաղյան հակամարտությունում /ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին/ միջնորդ հանդիսանում: Միաժամանակ Ռուսաստանը հանգիստ կերպով օգտագործում է այդ հակամարտությունը թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի դեմ`չնայած ՙդեմ՚ բառն այստեղ, թերևս, տեղին չէ, ավելի տեղին կլինի`թե’ Հայաստանին, թե’ Ադրբեջանին ՙպահելու համար՚: Պետք չէ մոռանալ, որ վերջինիս համար բարդ է միանշանակ ընտրություն կատարել`հօգուտ հակամարտության կողմերից մեկի:

 

Անցած տարեսկզբին Ձեր վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված խորհրդաժողովներից մեկում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գովեցին Հայաստանին երկու կողմի հարելու կարողության համար: Նրանք ընդգծեցին, որ հանրապետությունը ՀԱՊԿ միակ անդամն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին: Այդքան տարբեր մոտեցումներ համատեղելու Երևանի ունակությունը կարևոր գործոն է`ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ միջև գոյություն ունեցող տարաձայնությունների լույսի ներքո, հայտարարեցին նրանք: Ի՞նչ եք կարծում, այսօր Ուկրաինայի իրադարձությունների պայմաններում որքանո՞վ անկեղծ կլինեն նման հայտարարությունները, և ընդհանրապես այդպիսիք կլինեն: Չէ՞որ Մոսկվային հստակ ազդակ հղվել է, և Մոսկվան իր հերթին սկսել է լրջորեն խոսել իր շահերին ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին:

 

Առաջինը`Ռուսաստանը վաղուց ՆԱՏՕ-ին դիտարկում է որպես անմիջական սպառնալիք իր շահերին, իսկ 2008 թ. օգոստոսին Վրաստանում և 2014 թ. մարտին Ուկրաինայում ցույց տվեց, որ լրջորեն է վերաբերում դրան: Նման իրավիճակում Հայաստանը պետք է կշռադատված գործի, այնպես որ`այդ դիրքորոշման առնչությամբ մեր պետության հասցեին գովաբանությունները միանգամայն հիմնավորված են: Ավելին, հիշեցնեմ Եվրամիության և Եվրասիական միության միջև փոխհամաձայնության համար կամուրջ կամ հարթակ լինելու պատրաստակամության վերաբերյալ հայկական կողմի բազմաթիվ հայտարարությունները:

 

Ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումը տարածաշրջանի իրավիճակի առնչությամբ:

 

Հարավային Կովկասում կայունության պահպանումը գերակայություն է դառնում արտատարածաշրջանային խաղացողների համար: Այնպես որ`շատ բան կախված կլինի մեր տարածաշրջանի յուրաքանչյուր պետությունում ձևավորվող ներքաղաքական իրավիճակից: Առայժմ ամենաշահավետ իրավիճակում է Ադրբեջանը, որն իր նավթով հավակնում է  տարածաշրջանային, առնվազն, էներգետիկ տերության /մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը/ և բավականին հաջող հավասարակշռություն պահպանում թե’ Ռուսաստանի, թե’ Արևմուտքի հետ հարաբերություններում: Ամենայն հավանականությամբ, Իսլամական պետության դեմ պայքարում վերջինիս նշանակության աճին զուգահեռ`նրան ցուցաբերվող աջակցությունը կմեծանա:

 

Վրաստանը բավական կայուն վիճակում է գտնվում. վերջինիս պաշտոնական կողմնորոշումը դեպի ԵՄ և ՆԱՏՕ արդեն Ռուսաստանի խիստ դժգոհությունը չի հարուցում, իսկ հասարակությունում ռուսամետ դիրքորոշումների ծիլերը ՙեղանակ չեն ստեղծում՚: Հայաստանում ևս կայունություն է, բայց փոքր-ինչ այլ տեսակի. այն դեռ վերահսկելի է, քանի որ Ուկրաինայի օրինակը սառեցրել է շատերի տաք գլուխները: Մյուս կողմից`իշխանությունում ՙռազբորկաները՚ հիասթափության հերթական ալիք են բարձրացրել հասարակությունում: Այս պայմաններում կարևոր է status quo-ի պահպանումը Ղարաբաղյան հակամարտության գոտում, սակայն պետք է հիմնական շեշտը դնել Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու վրա, և արդեն նոր ձևաչափով ուժ չգործադրելու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել` ոչ միայն միջնորդների մակարդակով, այլ նաև արդեն երեք նախագահների հանդիպումների ժամանակ:

 

Բայց ուժ չգործադրելու վերաբերյալ երրորդ միջազգային սկզբունքը հնարավոր չէ կիրառել, քանի դեռ առնվազն չի լուծվել ապագա կարգավիճակի հարցը: Ադրբեջանին դա ձեռնտու չէ:

 

Հետո ի՞նչ, որ ձեռնտու չէ: ԼՂՀ վերադարձը բանակցային գործընթաց նոր խթան կհաղորդի վերջինիս: Համոզված եմ, որ դա ձեռնտու կլինի բոլոր կողմերին, որոնք, իրոք, շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ