

Արդեն այսօր չի կարելի բացառել, որ Հայաստանը կարող է պատել, այսպես կոչված, ՙաֆղանական սինդրոմը՚: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:
ՙԱրդեն այսօր ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդները, ովքեր մարտերում ընկերներ են կորցրել, վերադառնում են խաղաղ կյանք և բախվում բյուրոկրատիայի և անտարբերության: Եվ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ ուժեր և որ ուղությամբ կփորձեն օգտագործել այդ հզոր ռեսուրսը՚,- նշել է նա:
Այս առումով, փորձագետը համոզված է, որ իշխանությունները պետք է, վերջապես, դասեր քաղեն ապրիլյան պատերազմից: Նրա խոսքով, ըստ երևույթին, դեռ բոլորի համար ակնհայտ չէ, որ ներընտրախավային տարաձայնությունները կարող են սոցիալ-տնտեսական իրավիճակի հետագա վատթարացման հանգեցնել:
Արեշևի խոսքով, այն, որ համեստ բյուջեով Հայաստանում ուսումնական կենտրոններ են կառուցվում, որոնց անհրաժեշտությունը, մեղմ ասած, կասկածելի է, տարակուսանք է հարուցում: Որպես օրինակ՝ նա նշել է Դիլիջանում կառուցվող Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության երկու գերժամանակակից ուսումնական կենտրոնները: Դրանցից յուրաքանչյուրի համար բյուջեից արդեն 19 մլրդ դրամ է հատկացվել և ծախսվել: Մինչդեռ այդ միջոցներով նույն Ռուսաստանից կարելի էր ձեռք բերել առնվազն մի քանի ՙՍմերչ՚ կամ տասնյակ ՙսոլնցեպյոկներ՚, իսրայելական կամիկաձե դրոններ:



