


Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ չի վերադառնա, համոզված է «Կովկաս» ինստիուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա ասելով, Հայաստանանն, անշուշտ, կշարունակի մասնակցությունը բանակցային գործընթացին, քանի որ դա անվտանգության ձևաչափերից մեկն է, և պաշտոնական Երևանը չի կարող հրաժարվել բանակցություններից միայն այն պատճառով, որ լրագրողները, հանկարծ, կարող են նեղանալ:
«Այսօր մեծ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը, ինչպես նաև Մինսկի գործընթացի վերագործարկման հավանականությունը, որը վերջին տարիներին ջանք էր գործադրում միայն առկա ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ: Վիեննայի հանդիպմանը փորձ արվեց ներդնելու վստահության միջոցներ, թեև ես փոքր-ինչ թերահավատորեն եմ վերաբերվում այդ նախաձեռնությանը, քանի որ Բաքվից հնչող հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա չի ցանկանում կատարել այդ պայմանավորվածությունները», - նշել է Իսկանդարյանը` հունիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն` ընդհանուր առմամբ, փորձագետը նշել է, որ Հայաստանն ինտենսիվ անդրկուսային բանակցություններ է վարում սպառազինությունների մատակարարումների շուրջ, սակայն, դժվար է ասել, թե դրանք որքանով արդյունավետ են:
Նա նաև չի համաձայնել այն կարծիքին, թե «Ֆորմուլա-1»-ից անմիջապես հետո Ադրբեջանը լարվածության սրում կնախաձեռնի հակամարտության գոտում: Քաղաքագետի ասելով, անկասկած, պարբերաբար կծագեն բռնության ալիքներ, սակայն դա չի նշանկաում, որ դա տեղի կունենա առաջնությունից անմիջապես հետո:



