

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները կայցելեն Հայաստան: Այդ մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքում:
Հայաստանի պարտավորությունների կատարման մշտադիտարկման հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա) մայիսի 11-12-ը կայցելեն Երևան: Այցի ընթացքոըմ համազեկուցողների ուշադրության կենտրոնում են լինելու սահմանադրական փոփոխություններին հաջորդած գործողությունները, ընտրական համակարգի բարեփոխումը և կոռուպցիայի դեմ պայքարը:
Ըստ որում, նշվում է, որ համազեկուցողները նախատեսում են հանդիպել ՀՀ նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ղեկավարի և կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ:
Նախատեսված են նաև բանակցություններ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:



