


Արցախի ճանաչումը սկզբունքայնորեն այլ քաղաքական իրավիճակ կստեղծի ղարաբաղյան հակամարտության շուրջ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԱՀՀԿ գիտական ծրագրերի տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Հենց այդ լույսի ներքո Հայաստանը վաղուց պետ է ճանաչած լիներ Արցախը: Այժմ դա կամաց-կամաց գիտակցում է թե հայ հասարակությունը, թե քաղաքական վերնախավը: Ղարաբաղը հարկավոր ճանաչել` առանց այդ կարևորագույն քաղաքական քայլը որևէ բանի հետ կապելու: Իսկ այն անմիտ փաստարկները, թե դա կարող է խանգարել բանակցային գործընթացին, դառնալով նոր պատերազմի առիթ, անհիմն են: Ամեն ինչ պարզ է, հաշվի առնելով, որ մենք պատերազմի հասանք հեցն առանց Արիցախի ճանաչման», - նշել է նա:
Այս ֆոնին վերլուծաբանը նշում է Մինսկի խմբի համանախագահների անզորությունը, նրանց մոտ որևէ նոր առաջարկության բացակայությունը: Եվ դա բոլոր հին առաջարկությունների փաստացի անգործության ֆոնին: Սարգսյանը դա որակում է կամ նպատակաուղղված դիրքորոշում, կամ համանախագահներն, իրոք, մարդկանց առաջարկելու ոչինչ չունեն:
Իսկ գլխավոր միջազգային իրադարձությունը, որը տեղի է ունեցել Ղարաբաղում հրադադարից հետո, վերլուծաբանը համարում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բաքվում, որին զորակցեց Ռուսաստանի վարչապետ Մեդվևի հայտնվելը Բաքվում:
Վերլուծաբանը չափազանց կարևոր է համարում Բաքվում ձեռք բերված պայմանավորվածությունները, հաշվի առնելով, որ «քառօրյա պատերազմի» արդյունքում որոշվել է Բաքվի քաղաքականության կողմնորոշումը Թեհրանի և Մոսկվայի միջև:
«Ադրբեջանի սառնությունը Թուրքիայի նկատմամբ, որը մինչ այդ ակտիվորեն սատարում և տրամադրում էր Բաքվին շարունակել Ղարաբաղի դեմ ագրեսիան, միանգամայն ակնհայտ է: Ինչպես նաև այն, որ Անկարան հանկարծ զերծ մնաց հետպատերազմյան քաղաքկան գործընթացներից: Սա համարում եմ չափազանց կարևոր քաղաքական երևույթ, որն ի զորու է որոշել ուժերի աշխարհաքաղաքական դասավորությունը «քառօրյա պատերազմից» հետո», - ամփոփել է վերլուծաբանը:



