
Ի սկզբանե՝ Հայաստանում եւ Ադրբեջանում բանակցությունների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումն էր: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ ամփոփելով Հայաստան եւ Ադրբեջան այցի արդյունքները:
«Գլխավորը, ինչը ինձ հաջողվեց, համենայն դեպս, ներկա պահին, պարզելն էր, որ երկու երկրները, երկու երկրների ղեկավարները նպատակադրված են հրադադարի ռեժիմի առավելագույնս պահպանմանը, ձգտելու հարթել առկա տարաձայնությունները, կարգավորել հակամարտությունը, վերացնել այն ամենի տխուր հետեւանքները, ինչ տեղի ունեցավ բոլորովին վերջերս՝ բանակցությունների սեղանի շուրջ: Ես ակնկալում եմ, որ հենց այդ մոտեցումներին հավատարիմ կլինեն նրանք հետագայում», - նշել է Ռուսաստանի վարչապետը:
Ընդ որում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կողմերը պատրաստ են գնալ ինչ-որ փոխզիջումների՝ երաշխիքով, որ մարտական գործողոթյունները չեն վերսկսվի, Մեդվեդեւը, մասնավորապես, հայտարարել է. «Ես կցանկանայի ասել, թե ինչ չեմ լսել, ինչը չափազանց կարեւոր է ինձ թվում: Թե Հայաստանի, թե Ադրբեջանի գործընկերների հետ իմ զրույցների ընթացքում ոչ նախագահներից, ոչ վարչապետներից ես չլսեցի այն պնդումը, թե հակամարտության կարգավորման միակ եղանակն էսկալացիայի ռազմական ճանապարհն է»:
Նրա ասելով, ընդհակառակը, բոլորն ասել են, թե այդ չափազանց բարդ հակամարտության կարգավորման ճանապարհն անցնում է բանակցությունների միջով, եւ հրադադարի պահպաման ու դրա տեւական խաղաղության վերածման նկատմամբ այլընտրանք չկա:
Նա նաեւ հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ձգվում է 1991 թվականից, կան թե մեխանիզմներ, թե ձեւաչափեր, թե առաջարկություններ, թե խումբ, որն զբաղվում է կարգավորմամբ:
Ռուսաստանի վարչապետը համոզված է, որ այսօր ամենագլխավորն այն է, ինչ ձեռք է բերվել վերջին տարիներին, որպեսզի բոլոր մեխանիզմները լիովին կիրառվեն: Մեդվեդեւի ասելով, կա ամեն ինչ՝ ընթացակարգեր, խմբեր, նրանք կանոնավոր կերպով հանդիպում են:
«Դժբախտաբար, դա, ինչպես տեսնում ենք, երաշխիք չի այնպիսի սրումներից եւ դրամատիկական իրադարձություններից, որոնք տեղի ունեցան բոլորովին վերջերս: Այդուհանդերձ, այժմ ինչ-որ նոր բան ստեղծելը կրկնակի վտանգավոր կլիներ, քանի որ դրանով իսկ մենք կաթվածահար կանեինք աշխատանքը: Ես կարծում եմ, որ հարկավոր է հանդարտվել եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, որն ստեղծվել է վերջին 20 տարիներին: Իսկ Ռուսաստանի դերն ակնհայտ է, քանի որ մենք Մինսկի խմբի մասնակից ենք, մենք համանախագահ ենք, մենք երբեք պատասխանատվությունից չենք խուսափել: Հենց որ այդ ամենը տեղի ունեցավ, նախագահը զանգահարեց եւ Ալիեւին, եւ Սարգսյանին, հայտնեց մեր դիրքորոշումը, կողմերին կոչ արեց հանդարտվել, վերադառնալ բանակցությունների եղանի շուրջ, սկսել խորհրդատվություններ, հայտարարել հրադադար: Բնականաբար, այդ ջանքերը շարունակվեցին, քանի որ մենք ոչ միայն չենք խուսափում կարգավրման անխափան գործըն թացի ապահովման համար պատասխանատվության մեւ բաժնից, այլեւ առավելագույն փութկոտությամբ մասնակցում ենք դրան», - ընդգծել է Ռուսաստանի կառավարւոթյան ղեկավարը: