

Ապրիլի 6-ին աբխազական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի և Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիբկայի միջև:
Կողմերը քննարկել են ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերն Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:
Վյաչեսլավ Չիրիբկան խնդրել է իր ցավակցությունը հայտնել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին և Աբխազիայի իշխանության և ժողովրդի անունից զորակցություն է հայտնել Արցախին:
Աբխազիայի Հանրապետության արտգործնախարարը հույս է հայտնել, որ ապրիլի 5-ին հրադադարի շուրջ ձեռք բվբերված պայմանավորվածությունը տևական բնույթ կկրի և թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից և նոր զոհերից:



