

Ադրբեջանական կողմի կորուստներն իրենց իսկ կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքւոմ մոտ 10 անգամ գերազանցել են հայկական կողմի կորուստները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ապրիլի 6-ին կայացած կառավարության նիստում:
«Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան աննախադեպ էր ոչ միայն 1994 թվականի հրադադարից ի վեր, այլև` Ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ», - նշել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Եվ այդ համատքստում նա հավելել է, որ պատերազմն աննախադեպ էր թե կրակի ինտենսիվության, թե կիրառվող ռազմական տեխնիկայի, թե ներգրավված ահաբեկիչների, վարձկանների, թե կորուստների մեծ քանակի առումով: Ընդ որում, Օահանյանը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանական ագրեսիան նախապես ծրագրված էր և անհամաչափ: Նրա ասելով, այդ է վկայում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի բնույթը: Օհանյանը հաղորդել է, որ ադրբեջանական կողմը կատարել է մի շարք պատերազմական հանցագործություններ, կիրառել է խոշտանգումներ, գլխատումներ:
«Ղարաբաղի մարտիկների հերոսության շնորհիվ Ադրբեջանը չկարողացավ հասնել առաջադրված նպատակին, նույնիսկ` ռազմավարական առումով», - նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը` անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի գործողություններին:



