

ԱՄՆ հանրապետական սենատոր Մարկ Քըրքը Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել հակամարտության սրման համար և ապահովել Ռոյս-Էնգելի առաջարկությունների կիրառումը:
Սենատորի համոզմամբ, Ադրբեջանն անընդունելի, չմտածված և բացահայտ ձևով խախտել է Հայաստանի և ԼՂՀ հետ հրադադարի շուրջ համաձայնագիրը: «Բաքվի ռազմատենչությունը հանգեցրեց բազմաթիվ զոհերի հայկական կողմում` թե զինվորականների, թե քաղաքացիական բնակչության շրջանում, ինչպես նաև զգալի կորուստների` ադրբեջանական կողմում: Ես խստագույնս դատապարտում եմ Ադրբեջանին ԼՂՀ դեմ բռնություն սադրելու համար և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ եմ անում դադարեցնել զինված ագրեսիան», - հայտարարել է նա:



